
Acba bank OJSC
🏰
Մի վճարում, մի քայլ ավելի մոտ
Disneyland
®
Paris
-ին
Պատկերացրու՝ դու և ընտանիքդ քայլում եք Փարիզի նեղ փողոցներով, հիանում տեսարժան վայրերով ու....հետո բացվում են հեքիաթի դարպասները
✨
Այո՜, հենց
Disneyland
®
Paris
-ի դարպասները։
💫
Ակբան և Visa-ն իրականացնում են ձեր այդքան սպասված երազանքը
Հատուկ Ակբայի
Visa
քարտապանների համար բացառիկ արշավի շրջանակում 2 երջանիկ ընտանիք (յուրաքանչյուրը 4 անձ) հնարավորություն կստանան մեկնելու 5-օրյա ամբողջական ճամփորդության դեպի Disneyland
®
Paris
🎁
Փաթեթում ներառված է՝
✈️
Երևան—Փարիզ—Երևան ավիատոմսեր,
🏨
2 օր
Disneyland
®
Paris
-ի և 3 օր Փարիզի կենտրոնում գտնվող հինգաստղանի հյուրանոցներում,
🎫
Disneyland
®
Paris
-ի տոմսեր,
🕺
Հատուկ ընտրված փորձառություններ Փարիզում։
🤔
Ի՞նչ պետք է անել.
մինչև փետրվարի 27-ը ներառյալ կատարել առնվազն 5՝ յուրաքանչյուրը 15,000 ֏ դրամին համարժեք վճարում Ակբայի Visa քարտով և, վերջ, դու մասնակցում ես խաղարկությանը։
✨
Disneyland
®
Paris
-ը սպասում է քեզ
Վճարիր Ակբայի Visa քարտով ու սկսիր հավաքել ճամպրուկդ
🧳
🎄
✨
Նոր տարի, նոր էջ, նոր հեռանկարներ
Այս տարին մեզ համար նշանավորվեց կայուն ձեռքբերումներով և շարունակական աճով։ Մեր յուրաքանչյուր հաջողության հիմքում ձեր վստահությունն է, որն ուժ է տալիս մեզ՝ շարժվելու առաջ և սահմանելու նոր նշաձողեր։
Միասին մենք հաղթահարել ենք մարտահրավերներ, ստեղծել նորարար լուծումներ և դարձել ավելի կայուն ու վստահ։ Շնորհակալ ենք, որ ընտրում եք մեզ որպես ձեր ֆինանսական գործընկեր։ Ձեր հավատարմությունը մեր ամենամեծ ոգեշնչումն է։
Ակբա բանկը շնորհավորում է ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ՝ մաղթելով խաղաղություն, կայունություն, նոր հաղթանակներ և իրականացած նպատակներ։ Թող հրեղեն ձիու տարին լինի ձեր կյանքի ամենաարագընթաց վերելքի տարին։
🐎
🎄
Ինչպե՞ս ստեղծել հեքիաթ՝ չվնասելով իրականությունը
Դեկտեմբերը տարվա ամենաարտասովոր ամիսն է. մի կողմից օդում կախված է հրաշքի սպասումը, մյուս կողմից՝ դրամապանակի տագնապը։ Մենք հաճախ ընկնում ենք էմոցիոնալ թակարդը՝ կարծելով, թե սերը չափվում է զրոների քանակով, իսկ ուրախությունը՝ սեղանի առատությամբ։
Բայց արի՛ անկեղծ լինենք. հունվարի «բյուջետային սառնամանիքը» ոչ ոքի դուր չի գալիս։
🥶
Իսկ ինչպե՞ս մնալ տոնական տրամադրությամբ, լինել առատաձեռն, բայց և սթափ։ Ահա անհոգ տոների քո ուղեցույցը։
👇
📍
Մարտահրավեր 1
. Բյուջեն՝ որպես ստեղծագործական նախագիծ
Մոռացի՛ր «տնտեսել» բառը, դա ձանձրալի է։ Դրա փոխարեն արի կառավարենք։ Տոնական բյուջեն քո սցենարն է, որտեղ դու ես որոշում, թե ով է գլխավոր հերոսը։
✅
Սահմանիր կարմիր գծեր։ Նախքան խանութ մտնելը, որոշիր այն թիվը, որից այն կողմ անցնելը քեզ կզրկի հունվարյան հանգստությունից։ Դա քո անվտանգության բարձիկն է։
✅
Էմոցիաներ։ Հիշիր անցած տարվա տոները։ Ի՞նչն է տպավորվել՝ թա՞նկ ափսեները, թե՞ ընկերներիդ հետ անցկացրած խենթ երեկոն։ Ներդրում արա մթնոլորտի, ոչ թե ավելորդ ատրիբուտների մեջ։
📍
Մարտահրավեր 2
. Նվերների արվեստը (կամ ինչպե՞ս տպավորել՝ առանց սնանկանալու)
Կա մի կարծրատիպ, թե լավագույն նվերը ամենաթանկն է։ Սա հորինած ամենամեծ սուտն է։ Լավագույն նվերը ուշադրությունն է, որը նյութականացվել է։
1️⃣
Պատմություն նվիրիր
։
Մի շիշ լավ գինին պարզապես խմիչք է։ Բայց մի շիշ գինին՝ «հիշու՞մ ես, սա խմում էինք մեր առաջին հանդիպմանը» պիտակով, արդեն հուշ է։
2️⃣
Օգտվիր հնարավորությունից
։
Իհարկե, լինում են դեպքեր, երբ սպասելիքները մեծ են և պետք է շոշափելի ու արժեքավոր նվերներ գնել (օրինակ՝ երկար սպասված սմարթֆոն)։ Այստեղ պետք չէ զոհաբերել սեփական խնայողությունները միանգամից։
💡
Հիշիր Ակբայի 0%-ով ապառիկի մասին. սա քո հնարավորությունն է կատարելու մեծ գնումներ հիմա, իսկ վճարումը բաժանելու մասերի՝ առանց որևէ հավելյալ վճարների։
3️⃣
Փաթեթավորման մոգությունը
։
Մի՛ թերագնահատիր մատուցման ձևը։ Սեփական ձեռքերով ու սիրով պատրաստված փաթեթավորումը հաճախ ավելի մեծ էմոցիա է փոխանցում, քան ինքնին նվերը։ Դա հոգատարության լուռ խոստովանություն է։
🥂
Տոները մրցավազք չեն, թե ով ավելի շքեղ կզարդարի տունը կամ ավելի թանկ նվեր կանի։ Տոները դադար են՝ հիշեցնելու, որ կյանքը գեղեցիկ է։
✨
Մի՛ թույլ տուր, որ թվերը սպանեն հեքիաթը։ Պլանավորիր խելացի, նվիրիր սրտով ու օգտվիր ընձեռված հնարավորություններից, որպեսզի հունվարի 1-ին արթնանաս ոչ թե ափսոսանքով, այլ ժպիտով։
Ինչքա՜ն ավելի ազատ կլիներ վաղվա օրը, եթե սկսեիր խնայել հենց այսօր՝ թեկուզ փոքր քայլերով
💰
Խնայել նշանակում է ունենալ ազատություն վաղը՝ ընտրելու, ստեղծելու, ապրելու։ Այն ոչ թե սահմանափակում է, այլ ապահովում է կայունություն և հնարավորություն՝ ապրել ավելի վստահ ու խաղաղ։
Հոկտեմբերի 31-ին նշվում է «Խնայողությունների համաշխարհային օրը»
🌍
Կարևորելով խնայելու սովորության զարգացումը բոլորիս կյանքում՝ միասին դիտարկենք, թե որ տարիքից և ինչ նպատակներով է այն ձևավորվում մի շարք զարգացած երկրներում։
▪️
Սկանդինավիա (Նորվեգիա, Շվեդիա, Դանիա, Ֆինլանդիա, Իսլանդիա). սովորաբար 17–18 տարեկանից, առաջին աշխատանքից․ հիմնական նպատակ՝ առաջին բնակարան նաև երկարաժամկետ կուտակումներ։
▪️
Շվեյցարիա. սկսում են խնայել միջինում 18 տարեկանից, ունեն հատուկ մշակված պետական ծրագիր, որը խրախուսում է երկարաժամկետ խնայողությունը և տուն գնելու նպատակադրումը։
▪️
Նիդերլանդներ. առաջին աշխատանքից (դեռահասության վերջ)․ տարածված է բյուջետավորման 50/30/20 մոտեցումը՝ աշխատավարձի ~20%-ը ուղղելով խնայողություններին։
▪️
Նոր Զելանդիա․ խնայողություններ ինտենսիվ կուտակում են 18-25 տարեկանները, գնում են ավտոմեքենա առաջին աշխատանքի ընդունվելուն պես, իսկ առաջին բնակարանը գնելու ցանկությունը արագացնում է խնայելու գործընթացը։
▪️
Ճապոնիա. սկիզբը՝ 18 տարեկանից։ Նպատակը՝ երկարաժամկետ կապիտալի ձևավորում, օրինակ՝ կրթություն, բնակարան։
Ի՞նչ օրինաչափություն ենք նկատում. որքան զարգացած է պետությունը, այնքան ավելի վաղ տարիքից են սկսում մարդիկ խնայել, և խնայողությունները սկսում են ավելի շուտ աշխատել կյանքի բարեկեցության օգտին։
Ակբա բանկում մենք առաջարկում ենք գումար խնայելու մի քանի տարբերակ.
☑️
ավանդ
☑️
խնայողական հաշիվ
☑️
պարտատոմս
☑️
բաժնետոմս
Սկսիր խնայել հիմա, թող գումարն աշխատի քո փոխարեն։
📚
Գիտելիքի օրվա առթիվ Ակբա բանկը նվիրում է Բուկինիստ գրախանութի 20 նվեր քարտ։
Մասնակցելու համար՝
1️⃣
Հետևիր Ակբա բանկի
ինստագրամյան էջին,
2️⃣
Հետևիր Ակբա բանկի Տելեգրամ ալիքին,
3️⃣
Հավանիր Ինստագրամի
հետևյալ գրառումը
և մեկնաբանություններում նշիր քո դասընկերոջը կամ կուրսեցուն:
📅
Հաղթողները կընտրվեն սեպտեմբերի 5-ին՝ պատահականության սկզբունքով և 10 մասնակից նվեր կստանա 2-ական նվեր քարտ։
📍
Մասնակցել կարող են հանրակրթական դպրոցների աշակերտները, քոլեջների ու ԲՈՒՀ-երի ուսանողները։
👉
Գովազդային վիճակախաղի պայմաններին առավել մանրամասն կարող ես ծանոթանալ
այստեղ:
Աննախադեպ առաջարկ. պատվիրիր քարտ հիմա և ստացիր այն 500.000
ՀՀ
դրամ լիցքավորված
🤩
Լավ է չէ՞ հնչում։ Դե հիմա անկեղծ գրիր
💭
մեկնաբանություններում՝ ի՞նչ կանեիր, եթե տեսնեիր նման գովազդ օրինակ հենց մեզնից՝ մեր քարտերի դիզայնով և մեր կայքին շատ նման վեբ հասցեով։ Հիմա մեկ այլ պատմություն պատմենք...
✈️
Էլենն ինչքան ժամանակ փնտրում էր մատչելի ավիատոմսեր դեպի
🇪🇺
Եվրոպա։ Գովազդային ալգորիթմները նրա էջ են բերում գրավիչ գովազդ՝ «Ուղիղ չվերթ՝
🇦🇲
Երևանից
🇪🇸
Բարսելոնա, 29 դոլար։ Մնացել է վերջին 3 տեղը»։ Գովազդը չափազանց գրավիչ էր, որոշում է սեղմել ու իմանալ ավելին։
Հղումը տարավ մի կայք, որը կարծես իրական ավիաընկերության կայք լիներ՝ նույն գույները, նույն լոգոն, նույն ոճը։ Էլենը ներմուծեց բանկային քարտի տվյալները, ստացավ
🙅🏻♂️
«Մերժված է» հաղորդագրություն և... այդտեղ ամեն ինչ սկսվեց։ Էլենը բարկացած էր
😤
և համառ, անպայման ուզում էր լուծել խնդիրը, այնպես որ, երբ կայքում նրան առաջարկեցին լրացնել բանկային գաղտնաբառը, որպեսզի խնդիրը լուծվի, Էլենն արեց դա։
Սա միայն Էլենի պատմությունը չէ։ Վերջին շրջանում խարդախության սխեմաները դառնում են ավելի բարդ, ավելի նման իրականներին։ Ոմանք նույնիսկ օգտագործում են արհեստական բանականություն՝ ստեղծելով բանկի աշխատակցի ձայնով խոսող ավտոմատ զանգեր կամ chatbot-եր, որոնք շփոթեցնում են մարդուն։
🥺
Բայց հնարավո՞ր է պաշտպանվել զեղծարարությունից, եթե դրանք այսքան իրական են։
Այո, պարզապես պետք է հետևել մի քանի պարզ քայլերի.
✅
Ոչ մի տեղ մի մուտքագրեք անձնական կամ բանկային տվյալները, եթե վստահ չեք՝ հղման աղբյուրն իրական է, թե ոչ։
✅
Մի մոռացեք․ բանկը երբեք չի խնդրի OTP կամ գաղտնաբառ՝ ոչ հաղորդագրությամբ, ոչ էլ զանգով։
✅
Ակբայի բոլոր առաջարկներն ու ակցիաները հասանելի են բացառապես
👉
acba.am
կայքում կամ մեր պաշտոնական սոցիալական էջերում։
✅
Եվ եթե կասկածում եք, անգամ մի փոքր, զանգեք մեզ՝ 010 31 88 88։ Ավելի լավ է նախապես հարցնել, քան հետո սխալը շտկել։
💬
Տեխնոլոգիաների հետ, այո, ցավոք զարգանում են նաև խարդախությունները։ Զգուշությունը նոր իրականության մեջ ոչ թե ցանկալի, այլ անհրաժեշտ հմտություն է։
Եթե Էլենը մի փոքր ավելի ուշադիր լիներ, Բարսելոնայի համար նախատեսված ամբողջ միջոցները չէր ուղարկի զեղծարարին։
💸
🍷
Նվիրի՜ր գինոտ պահեր քեզ և մտերիմներիդ
Մասնակցիր խաղարկությանը Ակբայի ինստագրամյան էջում ու ստացիր «Երևանի Գինու Օրեր» փառատոնի խաղարկող 10 փաթեթներից երկուսը։
📌
Մասնակցության կանոնները շատ պարզ են.
👉
Հետևիր Ակբայի
ինստագրամյան էջին
👉
Միացիր Ակբայի Տելեգրամ ալիքին
👉
Հավանիր Ինստագրամի
այս հրապարակումն
ու
հրապարակման
մեկնաբանություններում նշիր ընկերոջդ, ում հետ վայելելու ես գինու փառատոնը
👉
Կիսվիր story-ում՝ նշելով Ակբային (tag-ով)
🎉
Հունիսի 3-ին՝ պատահականության սկզբունքով կընտրվեն 5 հաղթողներ։
💚
Գինին կատարյալ է, երբ կիսում ես սիրելիների հետ։ Կհանդիպենք հունիսին։
🔗
Մասնակցության պայմաններին կարող ես ծանոթանալ
այստեղ:
🤖
Դու՞ էլ ես վախենում, որ արհեստական բանականությունը շուտով կփոխարինի քեզ։
Մայիսի մեկին ընդառաջ արի տեսնենք՝ ինչպե՞ս է փոխվել աշխատանքը, և արդյոք իրատեսական է, որ մի օր մարդկային աշխատանքն այլևս պետք չի լինի։
Նախ՝ սկսենք նրանից, որ աշխատանքն, ինչպես մենք գիտենք այսօր, ընդամենը 208 տարեկան է։ Մինչ Ռոբերտ Օուենը ձևակերպեց
«8 ժամ աշխատանք, 8 ժամ հանգիստ, 8 ժամ քուն»
աշխատանքային ռեժիմը՝ կյանք-աշխատանք սահմանը չափազանց լղոզված էր։ Ագրարային տնտեսությունը պահանջում էր սեզոնային օրնիբուն աշխատանք, իսկ արդյունաբերական հեղափոխության տարիներին աշխատում էին 24/7։
Այսօր էլ մարդիկ փնտրում են միջոցներ՝ ինչպես պակասեցնել աշխատանքը՝ առավելագույնս ավտոմատացնելով մեխանիկական գործերը։ Դե իսկ այդ ավտոմատացման հետևում հաճախ կանգնած են նորագույն սարքավորումներն ու արհեստական բանականությունը։
🤔
Ինչպե՞ս սա կազդի մեր աշխատանքային կյանքի վրա։ Չէ՞ որ երբ ստեղծվեցին ավտոմատ վերելակները, հին ուղեկցորդները մնացին առանց աշխատանքի։ Երբ սկսեց գործել արբանյակային հեռախոսակապը, հազարավոր կանայք այլևս ձեռքով չէին միացնում զանգերը։
😨
Իսկ ես վախենա՞մ
Ցանկացած մասնագիտության ավարտ միշտ դարձել է նորի սկիզբ։ Յուրաքանչյուր անցած մասնագիտություն փոխարինվել է նորով՝ ավելի մարդկային, ստեղծագործ, իմաստալից։ Ժամանակի ընթացքում մարդիկ սովորում են պատվիրակել մեխանիկական գործերը՝ ավելի շատ ժամանակ ազատելով սովորելու, նոր փորձառություն ձեռք բերելու համար։
Այսօր արդեն ծնվում են նոր մասնագիտություններ, որոնք մի քանի տարի առաջ գոյություն չունեին՝ AI էթիկայի մասնագետներ, տվյալների համապատասխանության խորհրդատուներ, վիրտուալ իրականության ճարտարապետներ և թվային հոգեբաններ։
Աշխատանքը չի անհետանում։ Այն զարգանում է։ Մենք՝ նույնպես։ Մեր ալիքի հեղինակն էլ հույս ունի, որ որքան էլ GPT-ն ու մյուս AI մոդելները սովորեն ավելի ու ավելի լավ հայերեն տեքստեր գրել, իր աշխատանքը կտարբերվի ու չի կորի, քանի որ մարդկային ստեղծագործականությունն ու մշակութային ենթատեքստի ընկալումը դեռ երկար կմնան մարդու մենաշնորհը, չէ՞:
🔮
Ինչպե՞ս կփոխվի աշխատանքը. փորձենք կանխատեսել
⏺
10 տարի անց
հավանաբար արդեն չես մասնակցի աշխատանքային տեսազանգերին՝ քո փոխարեն «ուղարկելով» թվային երկվորյակիդ։ Կմեծանա անհատականացված ուսուցման մասնագետների, AI-մարդ մարզիչների և մետավերսի ճարտարապետների պահանջարկը։
⏺
50 տարի անց
այլևս չեն լինի հաշվապահներ, իրավաբաններ, տվյալների վերլուծաբաններ. նրանց կփոխարինեն ռոբոտները։ Նրանք կկարողանան իրականացնել նաև բժշկական միջամտություններ, ծրագրավորում ու մարքեթինգային ծառայություններ մատուցել։
⏺
100 տարի անց
աշխատանք հասկացությունն ամբողջությամբ կվերաիմաստավորվի։ «Աշխատանք» և «ժամանց» հասկացությունների սահմանը կջնջվի, քանի որ մարդիկ կզբաղվեն հիմնականում ստեղծագործական և ձեռքի աշխատանքով։ Ըստ Յուվալ Նոյ Հարարիի, մարդիկ կդառնան «հոմո դեուս»՝ նվիրելով իրենց կյանքը մտավոր, հոգևոր և ֆիզիկական զարգացմանը։
⏺
1000 տարի անց
մարդկությունը, հավանաբար, կհասնի այնպիսի մակարդակի, որտեղ տեխնոլոգիան և մենք կձուլվենք։ Աշխատանքի մեր ներկայիս հասկացությունը կդառնա պատմական հետաքրքրության առարկա։ Գուցե, ինչպես նշել է ֆիզիկոս Միկիո Կակուն, դառնանք տիեզերական քաղաքակրթություն, որի գործունեությունը հեռու է մեր ներկայիս պատկերացումներից։ Ամենօրյա փոփոխվող աշխարհում հնարավոր չէ հստակ կանխատեսումներ անել ապագայի վերաբերյալ, բայց հույս ունենք, որ աշխարհն ավելի շատ կզարգանա «Her» ֆիլմի սցենարով ու ոչ «Matrix»-ի:
💪
Աշխատանքի մշակույթը և իմաստը
Մեր վերաբերմունքն աշխատանքի հանդեպ արդեն իսկ փոխվում է։ Միլենիալների սերունդը փնտրում է ոչ թե պարզապես աշխատանք, այլ իմաստ, առաքելություն։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ ավտոմատացման պայմաններում մարդիկ ավելի շատ կարժևորեն իրենց աշխատանքի սոցիալական ազդեցությունը։
Իսկ ինչպիսի՞ն կլինի աշխատանքը հարյուր տարի հետո, ի՞նչ ես կարծում դու, կիսվիր մեկնաբանություններում։
💬
📚
Այսօր Հայաստանում նշվում է Գիրք Նվիրելու օրը՝ հիանալի առիթ ընթերցանության կարևորության մասին հիշելու և մոտիվացնող գրքերով կիսվելու համար։
Օրվա առթիվ առանձնացրել ենք
5️⃣
հետաքրքիր բիզնես գիրք, որոնք կոգեշնչեն քեզ նոր բարձունքներ նվաճելու ճանապարհին։
1. «Կոշկավաճառը» (Shoe Dog) – Ֆիլ Նայթ
Nike-ի հիմնադիր՝ Ֆիլ Նայթի ինքնակենսագրական գիրքը բիզնեսի կառուցման, ռիսկի գնալու և չհանձնվելու մասին է։ Այն կպատմի, թե ինչպես մեկ գաղափարը կարող է փոխել աշխարհը։
2. «Մակդոնալդսի ստեղծումը» (Grinding It Out) – Ռեյ Քրոք
Ռեյ Քրոքի պատմությունն ապացուցում է, որ հաջողության հասնելու համար երբեք ուշ չէ։
3. «Ինչպես ես կառուցեցի սա» (How I Built This) – Գայ Ռազ
Աշխարհահռչակ փոդքասթների հեղինակ Գայ Ռազն այս գրքում կիսվում է հայտնի ձեռնարկատերերի պատմություններով՝ ցույց տալով, թե ինչպես են նրանք վերածել իրենց գաղափարները հաջողակ բիզնեսների։
4. «Ծրագրավորված հաջողություն» (The Hard Thing About Hard Things) – Բեն Հորովից
Վենչուրային կապիտալիստ և հաջողակ գործարար Բեն Հորովիցը բացահայտում է բիզնեսի իրական մարտահրավերները և տալիս գործնական խորհուրդներ, թե ինչպես ղեկավարել ընկերությունը բարդ իրավիճակներում։
5. «Ամազոն. Ամեն ինչի խանութը» (The Everything Store) – Բրեդ Սթոուն
Ջեֆ Բեզոսի և Amazon-ի ստեղծման պատմությունը՝ մի փոքրիկ գրախանութից մինչև աշխարհի ամենահզոր տեխնոլոգիական ընկերություններից մեկը։
Այս գրքերը ոչ միայն ոգեշնչող են, այլև կօգնեն քեզ հասկանալ հաջողության գաղտնիքները, զարգացնել ճիշտ բիզնես մտածողություն և երբեք չհանձնվել։ Մաղթում ենք հաճելի ընթերցանություն և մեծ նվաճումներ բիզնեսում։
💚
📗