Select your region
and interface language
We’ll show relevant
Telegram channels and features
Region
avatar

Yerevan Live!

LiveYerevan
Մայրաքաղաքի ամենահետաքրքիր նորություններն ու ամենահետաքրքիր պատմությունները։ Միջոցառումներ, համերգներ, տոնակատարություններ։
Subscribers
2 780
24 hours
4
30 days
Unusual 24 hours growth
Post views
132
ER
5,43%
Posts (30d)
112
Characters in post
882
Insights from AI analysis of channel posts
Channel category
Politics
Audience gender
Male
Audience age
35-44
Audience financial status
Middle
Audience professions
Media & Communication
Summary
March 13, 16:25
Media unavailable
1
Show in Telegram

🔵
«Կոմիտասյան պատվաստում»․ մեկնարկել է Կոմիտասյան հինգ երգերի համազգային նախագիծ
Մանրամասներն ու տեսանյութը՝ հղմամբ

March 13, 04:35

🔵
ԹՐԻՓՓ-ը գրվեց սառույցին. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մինչ «Գեւորգ Պապոյան եւ մյուսներ» իշխանական անսամբլը վերջին շրջանում 24/7 ռեժիմով ագրեսիվ քարոզչություն է անում, թե եթե ՔՊ-ն չլինի, TRIPP-ը չի լինի, հետեւաբար, խաղաղություն չի լինի, Հայաստանը կդառնա ծայրագավառ, ու ընտրողին մոլորեցնում են, թե Հայաստանի անվտանգության հարցն առնվազն 99 տարով լուծված է, քանի որ ամերիկյան ընկերությունը 99 տարով վարձակալել է Հայաստանի 41 կիլոմետրանոց տարածքը, որտեղով պետք է անցնի Թրամփի ուղին, երեկ Նիկոլ Փաշինյանը սառը ցնցուղ լցրեց իր թիմի ու իրենց հավատացողների գլխին՝ ակնարկելով, որ TRIPP-ի աշխատանքները ժամանակավորապես կարող են հետաձգվել:
Ավելի պարզ ասած՝ այդ ճանապարհի կառուցումն իրենց ձեռքում չէ, ԱՄՆ-ն ոնց ուզի, այնպես էլ կլինի։ Իսկ Իրանի կոնֆլիկտը փոխել է իրավիճակը մեր տարածաշրջանում: Կառավարության երեկվա նիստից հետո՝ բրիֆինգում Փաշինյանը բառացի ասաց, որ «Թրամփի ուղին» ԱՄՆ վարչակազմի առաջնահերթությունների մեջ չէ այս պահին` Իրանի շուրջ կատարվող իրադարձությունների պատճառով:
«Տեսնում եք` ինչ է կատարվում, ու ինչով են իրենք հիմա զբաղված։ Ցավոք, հավանականությունը մեծ է, որ պրոցեսների վրա ժամանակի առումով կազդի։ Հիմա ԱՄՆ կառավարությունը կենտրոնացած է այլ խնդրի վրա: Իհարկե, եթե պարզվի, որ չի ազդի, ավելի լավ»,- ասաց նա` գուժելով, որ խաղաղության փուչիկը պայթել է։ Թերեւս, նաեւ սա է պատճառը, որ ամբողջ ուժով հումանիտար միջանցք են առաջարկում Ադրբեջանին:

March 13, 04:30
Media unavailable
1
Show in Telegram

🔵
Խնջույքի ժամանակ Աննա Հակոբյանը Նիկոլի լոբբինգն է արել. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Օրեր առաջ Փաշինյանին հրապարակային լքած Աննա Հակոբյանն Արմավիրում, խնջույքի ժամանակ՝ ի զարմանս ներկաների, սեղանի շուրջ Նիկոլի լոբբինգն է արել։
Թե բա՝ անկախ ամեն ինչից, Փաշինյանը միակ մարդն է, ով երկիրը կփրկի:
Ըստ նույն լուրերի, նա այնպիսի դիրք է բռնել, թե իբր հեչ կապ չունի, որ ինքը լքել է Նիկոլին, միեւնույնն է, պատեհ առիթի՝ նա նրան պատրաստ է «պադերժկա» անելու։

March 13, 04:24
Media unavailable
1
Show in Telegram

🔵
Աննա Հակոբյանի ընկերուհին նախարարի պաշտոնի ախորժակ ունի. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նախկին ՀՀԿ-ական, ներկայում Աննա Հակոբյանի ընկերուհի Աննա Դավթյանը, որ նախօրեին տիկնոջ հետ Արմավիրում խնջույքի է մասնակցել եւ պարելու լուսանկարներ հրապարակել, իր մերձավոր շրջապատում հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո իրեն են նշանակելու ԿԳՄՍ նախարար։ Դավթյանը ներկայում Երեւանի Սամվել Գեւորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցի տնօրենն է:
Նա Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձեւ է» արշավի ակտիվ մասնակիցներից է: Նրա պաշտոնավարման ժամանակ էր Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 դպրոցում աշխատանքը կորցրել այդ ժամանակ պատմության ուսուցիչ աշխատող լրագրող Կարպիս Փաշոյանը: Ըստ լուրերի՝ նա տիկնոջ ընկերուհին է դարձել «Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թոփալաքյանի հետ մտերմության շնորհիվ, եւ վերջինս էլ լոբբինգ է անում Դավթյանի հարցում։ Այս ամենը նաեւ այն մասին է խոսում, որ տիկին Հակոբյանը չի կորցրել Փաշինյանի կադրային քաղաքականության վրա ազդելու լծակները:

March 13, 04:19
Media unavailable
1
Show in Telegram

🔵
Եթե ՔՊ-ն վերարտադրվի, արտագաղթի ալիք կբարձրանա. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Տավուշի մարզի Բերդ համայնքից հայտնում են, որ թեեւ ոչ մեծ թափով, սակայն արտագաղթ է վերսկսվել, հիմնականում՝ դեպի Ռուսաստան։ Եթե նախկինում գնում էին աղքատ ընտանիքները, ապա հիմա արտագաղթում են կայացած, ֆինանսապես ապահովված մարդիկ։ Նրանք չեն հավատում Փաշինյանի իշխանության պարագայում Հայաստանի պայծառ ապագային, բայց մարդիկ վստահ են, որ արտագաղթի ալիքը մոլեգնելու է, եթե հունիսին ՔՊ-ն վերարտադրվի:

March 13, 04:13
Media unavailable
1
Show in Telegram

🔵
Փաշինյանի այցի ժամանակ սունկը հավաքում են. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Դիլիջանի Կամոյի փողոցում, միջպետական ճանապարհի եզրին սնկի վաճառքի կետ կա։ Ծառի սնկի սեզոնին այստեղ վաճառվում է անտառի ծառի սունկ, մյուս ժամանակները՝ շամպինիոն եւ աճեցրած ծառի սունկ։ Սնկի վաճառքի կետը պատկանում է մոտակայքում խանութ ունեցող դիլիջանցուն, որը ոչ թե իր խանութում է վաճառում սունկը կամ խանութի առաջ, այլ՝ փողոցի մյուս կողմում։ Համայնքապետարանը մի անգամ 100 հազար դրամով տուգանել է սնկի անօրինական վաճառքի համար, սակայն նա շարունակում է սնկի վաճառքը։
Դիլիջանի բնակիչները պատմեցին, որ ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանը Դիլիջան կամ Իջեւան է այցելում, այստեղ վաճառվող սունկը հավաքում են, իսկ նրա գնալուց հետո սնկի վաճառքը շարունակվում է։

March 13, 04:05

🔵
ՔՊ-ն Երևանում քարոզարշավին հատուկ է պատրաստվում. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ-ն այս շաբաթ ներկուսակցական քարոզարշավի անվան տակ կարշավի Վայոց Ձոր եւ Սյունիք, իսկ եզրափակիչ արշավը նախատեսում են իրականացնել գալիք շաբաթ, Երեւանում։ ՔՊ-ական աղբյուրները չեն թաքցնում իրենց թախիծը` որ Երեւանում անմխիթար վիճակում են եւ նոր հնարքներ են մտածում՝ ինչ անել, որ թաղերով, բակերով անցնելիս չխայտառակվեն։
Բանն այն է, որ Երեւանում ՔՊ-ի վարկանիշը մարզերի համեմատ շատ ավելի ցածր է: Եվ եթե մարզերում չկարողանան խուսափել տհաճ պահերից, պատկերացնում են, թե մայրաքաղաքում ինչ է կատարվելու: Իսկ Երեւանում է հիմա ընտրողների 2/3-ը, եւ երեւանցիների ձայնն է վճռորոշ լինելու այս ընտրություններում: Ուստի, եթե մարզերում Նիկոլ Փաշինյանը դեռ կարող էր մուննաթ գալ, գոռալ մարդկանց վրա, «կուկուռուզ ու պեռաշկի» ուտել, ապա Երեւանում նման պահվածքը կարող է թանկ նստել իրենց վրա։ ՔՊ-ից մեզ վստահեցրին, որ դեռ հայտնի չէ երեւանյան քարոզարշավի սցենարը։ Գիտենք, որ մարտի 27-28-ին ՔՊ ներկուսակցական ընտրությունների երկրորդ փուլն է լինելու` 50 հոգու ցուցակն են դասավորելու` 1000 պատվիրակների քվեարկությամբ, իսկ ապրիլի 4-5-ին համաժողով կանեն եւ կհաստատեն արդեն կազմված 50-յակի ցանկը։

March 13, 03:58

🔵
Արթուր Հովհաննիսյանի 0.24 մգ թմրանյութի հաղորդումը դատախազությունն ուղարկել է Քննչական. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ օրաթերթի ներկայացրած ենթադրյալ հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է քննության։ Այս հաղորդման առիթը մարտի 5-ին ՀՀ կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցն էր, որի ընթացքում թերթի լրագրողը հարց էր ուղղել ՀՀ վարչապետին՝ Նիկոլ Փաշինյան-ին։
Լրագրողը հիշեցրել էր, որ վերջին տարիներին տարբեր քրեական գործեր վերաբացվում են՝ նախկինում հնարավոր թաքցված հանցագործությունները բացահայտելու նպատակով, և այդ համատեքստում հետաքրքրվել էր, թե ինչու չի նախաձեռնվում վերաբացել 2017 թվականին հարուցված այն քրեական վարույթը, որը, ըստ հրապարակված տեղեկությունների, վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյան-ին, ում մեքենայից 2017 թվականին հայտնաբերվել էր 0.24 մգ թմրանյութ, ինչից հետո վերջինս ձերբակալվել էր: Իսկ ո?վ էր եղել նախկին իշխանության տարիներին այ պաշտոնյան, որի միջամտությունից հետո գործը փակվել էր։
Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ձեր հարցը հնչել է ուղիղ եթերում, և իրավապահ մարմինները պարտավոր են ձեր ասածը ընդունել որպես հանցանքի մասին հաղորդում և օրենքով սահմանված կարգով ընթացք տալ»։
Դրանից հետո Ժողովուրդ օրաթերթ–ը պաշտոնապես հաղորդում էր ներկայացրել դատախազություն՝ հղում անելով ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք–ի 173-րդ հոդվածի 3-րդ կետին և խնդրել էր իրավական գնահատական տալ ներկայացված հանգամանքներին։
Թերթը պահանջել էր պարզել, թե ինչ պայմաններում է փակվել 2017 թվականի քրեական գործը և արդյոք եղել են իրավապահ մարմինների գործունեությանը հնարավոր ապօրինի միջամտություններ։ Դատախազությունից ստացված պատասխանի համաձայն՝ հաղորդումն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ հետագա ընթացքը լուծելու նպատակով»։

March 13, 03:39

🔵
Ինչպես ձկնգողն ու ֆուտբոլիստը ազատվեցին բանակից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը երեկ հարց ուղղեց ՀՀ վարչապետին՝ Նիկոլ Փաշինյանին՝ բանակում չծառայած պաշտոնյաների և նրանց հարազատների թեմայով։
Շուրջ 15 տարի հրապարակումներ է անում «Ժողովուրդ»-ը բանակում չծառայած պաշտոնյաների և նրանց արտոնյալ որդիների մասին՝ և լրագրողը վարչապետի ուշադրությունը հրավիրեց ևս երկու դեպքի վրա։
Առաջինը վերաբերում է Արմեն Նիկողոսյանին, ով նախկինում աշխատել է վարչապետի ղեկավարած թերթում՝ որպես սպորտային լրագրող, իսկ այժմ զբաղեցնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնը։ Լրագրողը նշեց, որ մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, թե Նիկողոսյանի որդին և եղբորորդին ազատվել են պարտադիր զինծառայությունից։ Ըստ հրապարակումների՝ որդին բանակից ազատվել է ֆուտբոլիստ լինելու հիմքով, ինչի վերաբերյալ թերթը հարցում է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն, սակայն պատասխան չի ստացել՝ անձնական տվյալների պահպանման պատճառաբանությամբ։
Լրագրողը վարչապետին խնդրեց աջակցել՝ պարզելու, թե ինչ հիմքերով է բանակից ազատվել Էդգար Արմենի Նիկողոսյանը, ինչպես նաև ինչու չի կանչվում վարժական հավաքների։
Երկրորդ հարցը վերաբերում էր Նարեկ Գրիգորյանին։ Լրագրողը նշեց, որ ըստ «Հետքի» հրապարակման՝ գործող պատգամավորը ժամանակին բանակից ազատվել է ինքնավնասման հիմքով։ Հիշեցնենք, որ այս պատգամավորը հայտնի է որպես «ձկնգող», քանի որ մինչ պատգամավոր դառնալը Նորատուսում ձկնորսությամբ է զբաղվել՝ այդ թվում նաև արգելված ժամանակներում, ինչի մասին մամուլը տարիներ շարունակ գրել է։
Լրագրողը վարչապետին դիմեց՝ խնդրելով իր ձևով միջամտել, որպեսզի իրավասու մարմինները պարզաբանեն նշված հանգամանքները, քանի որ լրատվամիջոցներին տվյալներ չեն տրամադրվում՝ հղում անելով անձնական տվյալների պաշտպանության պահանջներին։
Վարչապետը պատասխանեց, որ լրագրողի բարձրացրած հարցերը հնչել են հրապարակային հարթակում, և իրավապահ մարմինները կարող են դրանք դիտարկել օրենքով սահմանված կարգով»։

March 12, 18:41

Yerevan Live!
pinned a photo