Select your region
and interface language
We’ll show relevant
Telegram channels and features
Region
avatar

Առողջապահության նախարարություն

MinistryofhealthofArmenia
Subscribers
1 010
24 hours
2
30 days
-2
Post views
1 799
ER
178,12%
Posts (30d)
Characters in post
436
Insights from AI analysis of channel posts
Channel category
Medicine
Audience gender
Female
Audience age
35-44
Audience financial status
Middle
Audience professions
Healthcare & Medicine
Summary
December 19, 08:23
Media unavailable
2
Show in Telegram

📌
Ի գիտություն ֆինանսիստներին և հաշվապահներին
#Ապահովագրություն

March 14, 07:59
Media unavailable
1
Show in Telegram

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ հիվանդությունների նկատմամբ շճահամաճարակաբանական հետազոտությունը, որի նպատակն է գնահատել բնակչության շրջանում կարմրուկի, կարմրախտի, խոզուկի, կորոնավիրուսային հիվանդության, վիրուսային հեպատիտներ A, B, C, D, E-ի նկատմամբ հակամարմինների առկայությունը։
Յուրաքանչյուր անձ (1 տարեկան և բարձր) կարող է ԱՆՎՃԱՐ կամավոր հետազոտվել նշված հիվանդությունների նկատմամբ և պարզել` արդյո՞ք ունի պաշտպանություն այդ հիվանդություններից։
Եթե ցանկանում եք Դուք և/կամ Ձեր ընտանիքի անդամը կարող է մասնակցել այս հետազոտությանը:
Գրանցվեք հետևյալ հղմամբ (
https://shorturl.at/9iDOw
) կամ QR կոդով և լրացրեք հարցաթերթիկը:
Հարցաթերթիկը լրացնելուց հետո, պետք է նշված օրն այցելել արյան նմուշառման կետ, որն ընտրել եք գրանցման ժամանակ: Արյան նմուշառման կետ այցելելիս խնդրում ենք ներկայացնել պատվաստման քարտը (եթե առկա է):

March 13, 07:51
Media unavailable
1
Show in Telegram

❗️
Հաշմանադմություն ունեցող անձինք իրավունք ունեն օգտվելու պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների տրամադրման ծառայություններից` ըստ բժշկական ցուցումների:
Հիմքը` Առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 53-Ն հրաման
🔗
Հաշմանդամություն ունեցող անձանց բուժօգնության վերաբերյալ հաճախ տրվող հարցերին կարող եք ծանոթանալ`
https://moh.am/#1/40

March 11, 11:46
Media unavailable
1
Show in Telegram

❗️
Հաշմանդամություն ունեցող անձինք օգտվում են սրտային վիրաբուժությունից, բացառությամբ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով, ինչպես նաև 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց:
Հիմքը` ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման 1-ին հավելված
🔗
Հաշմանդամություն ունեցող անձանց բուժօգնության վերաբերյալ հաճախ տրվող հարցերին կարող եք ծանոթանալ`
https://moh.am/#1/40

March 10, 13:14
Media unavailable
1
Show in Telegram

❗️
Հաշմանդամություն ունեցող անձանց հիվանդանոցային պայմաններում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունը և սպասարկումը ներառում է վիրահատական, թերապևտիկ և վերականգնողական բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները:
Հիմքը` առողջապահության նախարարի 2022 թվականի հունիսի 10-ի թիվ 38-Ն հրաման
🔗
Հաշմանդամություն ունեցող անձանց բուժօգնության վերաբերյալ հաճախ տրվող հարցերին և իրավունքներին կարող եք ծանոթանալ`
https://moh.am/#1/40
https://moh.am/#1/94

January 16, 10:58
Media unavailable
1
Show in Telegram

Հանրապետությունում շարունակվում է սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը
🧪
։
Այս համատեքստում հատկապես կարևորվում է սեզոնային գրիպի դեմ պատվաստումների իրականացումը՝ հաշվի առնելով, որ գրիպի նշված տեսակը ներառված է հանրապետությունում առկա սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութի կազմում:
Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով
👐
, անկախ հաշվառումից և քաղաքացիությունից, պետական պատվերի շրջանակներում՝ առաջնահերթությունը տալով ռիսկի խմբերում գտնվող անձանց, որոնց մոտ հիվանդությունը կարող է ընթանալ ծանր կամ բարդություններ առաջացնել:
Գրիպի դեմ պատվաստումների համար ռիսկի խմբերն են.
🔹
հղիները,
🔹
6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները,
🔹
65 տարեկանից բարձր անձինք,
🔹
ա
վելին
:

January 10, 11:56
Media unavailable
1
Show in Telegram

Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը:
Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր են և կյանք փրկող, սակայն դրանք պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով։
Կարևոր է`
🔸
ձեզ նշանակված hակաբակտերիային դեղերը խորհուրդ մի՛ տվեք ուրիշներին,
🔸
ինքնուրույն մի՛ ընդհատեք բժշկի կողմից հակաբակտերիային դեղերով նշանակված բուժումը,
🔸
մի՛ օգտագործեք բուժման ավարտից հետո մնացած դեղերը և մի՛ փոխանցեք այլ մարդկանց, հակառակ դեպքում` վարակների բուժումը դժվարանում է կամ դառնում անհնար:
Խնդրում ենք հետևել բժշկի խորհուրդներին և ցուցաբերել պատասխանատվություն։
Առո՛ղջ եղեք

December 24, 06:28
Media unavailable
1
Show in Telegram

💊
Գրավիչ փաթեթավորմամբ, գունավոր հաբեր տեսնելիս երեխան դրանք ընկալում է որպես կոնֆետ և կարող է ունենալ համտեսելու ցանկություն:
Սիրելի ծնողնե՛ր, հիշե՛ք, որ ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում:
🔹
երբեք մի՛ թողեք հաբեր կամ հեղուկ դեղեր սեղանի վրա, մահճակալի կողքին կամ պահարանների` երեխաների համար հասանելի հատվածում,
🔹
դեղերը պահե՛ք իրենց տուփով և ներդիր թերթիկով` չշփոթելու համար,
🔹
նախքան դեղը երեխային տալը` կարդացե՛ք ներդիր թերթիկը,
🔹
սովորեցրե՛ք երեխաներին դեղերի անվտանգության կանոնները:

November 22, 11:41
Media unavailable
1
Show in Telegram

🏥
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը
հերթական այցն է կատարել
«Արտաշատի» բժշկական կենտրոն:

November 12, 10:28

🏥
📚
Մեկնարկել է նպատակային կլինիկական օրդինատուրայի 2024-2025թթ. ընդունելության 2-րդ փուլի գործընթացը: