Select your region
and interface language
We’ll show relevant
Telegram channels and features
Region
avatar

Zona News

NewsZona
Հավաստի, անկողմնակալ և անկախ լրատվություն։ Ալիքում տեղադրում ենք Հայաստանում և աշխարհում տիրող իրադարձությունները` վստահելի և պաշտոնական աղբյուրներից։
Subscribers
7 080
24 hours
1
30 days
-6
Unusual 24 hours drop
Post views
5 943
ER
83,95%
Posts (30d)
4
Characters in post
388
Insights from AI analysis of channel posts
Channel category
News
Audience gender
Male
Audience age
35-44
Audience financial status
Middle
Audience professions
Government & Public Sector
Summary
February 18, 17:12
Media unavailable
1
1
Show in Telegram

🚌
«Նոա»-«ԱԶ Ալկմար» ֆուտբոլային հանդիպմամբ պայմանավորված՝ փետրվարի 19-ին, «Հանրապետական» մարզադաշտի հարակից փողոցներով երթևեկող տրանսպորտը կաշխատի մինչև 00:30-ը հետևյալ երթուղիների ձևաչափով՝
▫️
Խանջյան փողոց - թիվ 7, 15, 18, 29, 41, 42, 46, 50, 53, 55, 74, 99 երթուղիներ,
▫️
Նար-Դոսի փողոց - թիվ 13 և 40 երթուղիներ։
Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը։
🎧
🍷
«Նոա»-ից հայտնել են, որ խաղից առաջ և ընդմիջման ընթացքում նախատեսված են տարբեր միջոցառումներ՝ դիջեյի երաժշտական ծրագիր, լուսանկարվելու համար նախատեսված photobooth, ինչպես նաև տաք ըմպելիքներ, face art և նախախաղային շոու
📸
🎨
🎟
Հանդիպման տոմսերի վերաբերյալ տեղեկությունը հասանելի է
tickets.noah.am
հարթակում։

February 17, 07:38
Media unavailable
1
Show in Telegram

Ռուբեն Վարդանյանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման:

February 16, 13:44
Media unavailable
1
Show in Telegram

🇺🇸
👽
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ այլմոլորակայիններ գոյություն ունեն։

February 12, 16:07
Media unavailable
1
Show in Telegram

Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքում 36-ամյա մի տղամարդ, ով նախկինում խնդիրներ է ունեցել օրենքի հետ, դանակը կոկորդին դրած սպառնացել է ինքնասպան լինել հենց փողոցում՝ մարդկանց ներկայությամբ։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները մոտ 40 րոպե բանակցել են նրա հետ՝ փորձելով համոզել վայր դնել դանակը։ Սակայն, ըստ պաշտոնական վարկածի, տղամարդը դանակով նետվել է ոստիկանների ուղղությամբ։
Ոստիկաններից մեկը կիրառել է ծառայողական զենքը և կրակել տղամարդու վրա։ Ստացած վնասվածքից նա մահացել է հիվանդանոցում։
Այս դեպքից հետո Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ պարզելու համար, թե արդյոք ոստիկանը չի չարաշահել իր լիազորությունները և արդյոք կրակելն այդ իրավիճակում միակ ելքն էր։

February 09, 17:10
Media unavailable
1
1
Show in Telegram

🇦🇲
🇺🇸
Այսօր ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն իր ընտանիքով ժամանել է Հայաստան։ Երևանում կայացած հանդիպումների արդյունքում ստորագրվել են կարևոր պայմանագրեր և ձեռք բերվել նոր համաձայնություններ երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ։
ԱՄՆ-ն Հայաստանին կմատակարարի 11 միլիոն դոլարի հետախուզական ԱԹՍ-ներ․ այս մասին համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը՝ ՀՀ վարչապետի հետ հանդիպումից հետո։
Միաժամանակ ազդարարվել է նաև միջուկային էներգետիկայի ոլորտում համաձայնագրի բանակցությունների ավարտի մասին, որը նախատեսում է շուրջ 9 միլիարդ դոլարի ներդրումային հեռանկար Հայաստանի համար։

February 09, 16:22
Media unavailable
1
Show in Telegram

🇦🇲
🇺🇸
ԱՄՆ-ն Հայաստանին կմատակարարի 11 միլիոն դոլարի հետախուզական ԱԹՍ-ներ. Երևանում ՀՀ վարչապետի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
9 միլիարդ դոլարի ներդրումային հեռանկար. Կողմերն ազդարարել են միջուկային էներգետիկայի ոլորտում համաձայնագրի բանակցությունների ավարտի մասին։

February 09, 13:35
Media unavailable
2
Show in Telegram

🇺🇸
ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը ժամանել է Երևան։
Սա ԱՄՆ ամենաբարձր մակարդակով այցելությունն է Հայաստան։ Նախկինում ՀՀ են ժամանել ԱՄՆ պետքարտուղարները՝ Հիլարի Քլինթոնը, Ջեյմս Բեյքերը։
Տարածշրջան ժամանած ամենաբարձր ԱՄՆ պաշտոնյան եղել է 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը՝ 2005թ. Վրաստան։

January 30, 08:28
Media unavailable
1
Show in Telegram

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը ահազանգում է, որ տաքսի պատվիրելիս իրեն մոտեցել է ադրբեջանցի վարորդ։ Նա այդ մասին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հրապարակելով վարորդի լուսանկարն ու մեքենայի համարանիշները...

January 28, 11:59
Media unavailable
1
Show in Telegram

🥶
Սառցե աղետ ԱՄՆ-ում. 39 զոհ, -30°C ցուրտ, 50 սմ ձյուն և ավիացիոն կոլապս. 822,000 բնակիչ հոսանքազրկվել է
ԱՄՆ, 28 հունվարի, 2026 թ. – Միացյալ Նահանգներում շարունակվող «Fern» ձնաբուքն ու անոմալ արկտիկական սառնամանիքը վերածվել են համազգային ճգնաժամի։ Վերջին տվյալներով՝ եղանակային ծայրահեղ պայմանների հետևանքով զոհվածների թիվը հասել է 39-ի։
📊
Իրավիճակի հիմնական ցուցանիշները.
🪦
Զոհեր: 39 հաստատված դեպք 14 նահանգներում։
⚡️
Էներգետիկ կոլապս: Ավելի քան 822,000 բնակիչ մնացել է առանց էլեկտրականության և ջեռուցման։
🥶
Անոմալ ցուրտ: Ջերմաստիճանը նվազել է մինչև -30°C, ինչը կյանքի համար վտանգավոր է դարձնում դրսում գտնվելը։
🛩️
Ավիացիա: Չեղարկվել են հազարավոր չվերթներ, օդանավակայանները կաթվածահար վիճակում են։
🌨️
Տեղումներ: Ավելի քան երկու տասնյակ նահանգներում տեղացել է 30-50 սմ ձյուն։
Ավելի մանրամասն

January 26, 07:47
Media unavailable
1
Show in Telegram

Ուկրաինայի կապիտուլյացիան և Եվրոպայի ձախողումը. Պուտինը հաղթեց, իսկ Բրյուսելը ստիպված է վճարել Թրամփի խաղի համար
Եթե դեռ տեղյակ չեք Ուկրաինայի հարցի շուրջ տիրող իրավիճակից,
մի փոքր պատմենք տեղի ունեցող իրադարձությունների մասին։