
Տիեզերք / Space 🚀
Մարսն ունի մթնոլորտ, ուղղակի այն շաաաաաատ նուրբ է
❤️
Այդ նրբությունը չի վրիպել Mars Express սարքավորման «աչքից», իսկ տվյալների հետ աշխատել է Անդրեա Լակը
📸
Փետրվարյան շքեղ լիալուսինը՝ տարբեր կրեատիվ «փաթեթավորումներով»՝ աշխարհի տարբեր կետերից
🌚
Ֆանտաստիկ Ուեբը նոր ֆանտաստիկ ռեկորդի հեղինակ է դարձել
😱
🚀
Ուրեմն, NASA-ի Ջեյմս Ուեբ տիեզերական աստղադիտակի գործարկումից առաջ գիտությանը հայտնի ամենահեռավոր գալակտիկան համարվում էր GN-z11-ը, որը գտնվում է մեզնից 13,4 միլիարդ լուսատարի հեռավորության վրա, ինչը նշանակում է, որ այն առաջացել է մեծ պայթյունից մոտ 400 միլիոն տարի անց ))
Բայց Ուեբի՝ տիեզերք ուղարկվելուց հետո ռեկորդները պարբերաբար թարմացվել են աստղադիտակի զգայուն գործիքների շնորհիվ, ինչի արդյունքում այժմ GN-z11-ը հայտնի ամենահեռավոր գալակտիկաների առաջին տասնյակում անգամ չկա
😁
Դե իսկ հիմա նոր ռեկորդի մասին
👇
Mirage or Miracle ծրագրի շրջանակներում Ջեյմս Ուեբը թարմացրել է իր իսկ ռեկորդը՝ հայտնաբերելով մի գալակտիկա, որը ստացել է MoM-z14 անվանումը և, որը, ըստ գիտնականների, առաջացել է մեծ պյաթյունից ընդամենը 280 միլիոն տարի անց
💥
Այն գտնվում է մեզնից 13.5 միլիարդ լուսատարի հեռավորության վրա, ինչը նշանակում է, որ մեզ հաջողվել է նայել դեպի տիեզերքի անցյալ՝ տեսնելով դրա կյանքից մի դրվագ, երբ տիեզերքը մեր օրերի հետ համեմատած զարգացած էր ընդամենը 3%-ով և դրա ծնունդից անցել էր ընդամենը 280 միլիոն տարի
🔥
Ի դեպ, MoM-z14-ում հայտնաբերվել են ածխածին, թթվածին և ազոտ, ինչը նշանակում է, որ արդեն այդ ժամանակ գալակտիկայում գոյություն են ունեցել մի քանի սերունդ աստղեր
✨
Այսպիսով, Ջեյմս Ուեբը շարունակում է խախտել գիտնականների պատկերացումները վաղ Տիեզերքի մասին՝ ցույց տալով, որ առաջին գալակտիկաները ձևավորվել են ավելի արագ և ավելի պայծառ, քան նրանք կարծում էին նախկինում ))
Դե իսկ լուսանկարում քառակուսու մեջ վերցվածը MoM-z14 գալակտիկան է, որը փաստացի, այս պահին տիեզերքում գտնվող ամենահեռավոր բանն է, որ հնարավոր է տեսնել
😁
Բա ֆանտաստիկ չէ՞
🚀
Ժայթքող պլազմաներ ու էքստրեմալ տաք մթնոլորտ․ Արևի կյանքից 5 ժամ՝ 4 վայրկյանում
🔥
🔥
Այս տպավորիչ տեսանյութը ստացվել է տիեզերքում աշխատող SDO ու Proba-3 սարքերի հաղորդած տվյալների արդյունքում, որում երևում է մեր համակարգի «կնքահայրի» մթնոլորտի ամենաթեժ շերտը՝ արևապսակը, ու իր ակտիվ զոնաները, ինչպես նաև մի քանի հրավիժակներ (Solar prominence), որոնց ճանապարհին հաստատ չարժի հայտնվել
🔥
Տեսանյութում երևացող իրադարձությունները տեղի են ունեցել 2025-ի սեպտեմբերին
🔥
Հ․Գ․ Մեզնից ինֆոն, ձեզնից -
❤️
Ահա այսպիսին է Իոն՝ Յուպիտերի 4 գալիլեյան արբանյակներից ամենափոքրը, իր իրական գույներով
🙂
Այս դեղին գույնի համար պատասխանատու են Իոյի մակերևույթն առկա ծծումբն ու ծծմբային միացությունները
🟡
Իսկ այս պատկերը ստացվել է դեռ 1999 թվականին՝ NASA-ի Galileo տիեզերանավի միջոցով
📸
Գերկրակոտ, բայց անհաջող վայրէջք՝ չինական Zhuque-3 հրթիռի կողմից
🔥
Չինաստանի տիեզերական ընկերությունները դեռ պայքարում են ամբողջովին վերաօգտագործելի հրթիռներ ստանալու համար
😎
Ահա այդ փորձերից մեկն իրականացնում է Zhuque-3 հրթիռը, որն իր առաջին թռիչքն ունեցել էր դեկտեմբերի 3-ին
🚀
Չնայած թռիչքը հաջող է եղել, բայց հրթիռի առաջին աստիճանին չի հաջողվել ողջ-առողջ վերադառնալ վայրէջքային հարթակին
💥
Իսկ LandScape ընկերությունը, որն էլ հենց արտադրում է այս հրթիռը, խոսք է տվել, որ շարունակվելու են աշխատանքները՝ ամբողջովին վերաօգտագործելի հրթիռ ստանալու ուղղությամբ
👍
Իսկ տեսանյութին ուղեկցող ձայնը պատկանում է
չինացի լրագրողին
, որն էլ այս կադրերի հեղինակն է
📸
Լուսանկարում խորհրդային տիեզերագնաց Սվետլանա Սավիցկայան է՝ բաց տիեզերքում
👨🚀
Իսկ գիտե՞ք, թե նա հատկապես ինչով է հայտնի
🤔
Չէ՞, բա ասենք ))
1984 թվականին նա դարձել է առաջին կին տիեզերագնացը, որը դուրս է եկել բաց տիեզերք
🔥
Բացի դա, 1975 թվականին МиГ - 25Пу ուսումնա-ռազմական ինքնաթիռով նա արագության համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ սլանալով 2683 կմ/ժ արագությամբ
🚀
Իսկ երկու տարի անց նույն ինքնաթիռով բարձրության ռեկորդ է գրանցել՝ թռչելով 21210 մետր բարձրությամբ
✈️
Երկու տիեզերական թռիչքների արդյունքում նա տիեզերքում է մնացել 19 օր և 17 ժամ, որից 3 ժամ և 33 րոպեն բաց տիեզերքում
🔥
Այսպիսի բաներ ))
Շնորհավորանք ենք ստացել Մարսից
🥳
Ճիշտ է, մի փոքր բարդ է այս նկարից վերծանել, թե որ պահն է շնորհավորանք, բայց ամեն դեպքում ))))
Նկարը մեզ համար պատրաստել է Curiosity մարսագնացը․․․ նկարում միավորված են 2 պանորամաներ՝ մարսյան արևածագն ու մայրամուտը
👽
Հ․Գ․ Իհարկե նկարը լավն է, բայց NASA ջան, խնդրում ենք հաջորդ անգամ մի փոքր ավելի շատ տոնական տրամադրություն
😁
Բայց ասեք, որ հետաքրքիր կլիներ, եթե Ձմեռ պապն իրոք գոյություն ունենար․․․ ամեն տարի՝ այս օրերին, ամբողջ համացանցը հեղեղված կլիներ այսպիսի արբանյակային նկարներով
😂
«Լուսանկարը» HEO Space-ի
📸