Select your region
and interface language
We’ll show relevant
Telegram channels and features
Region
avatar

TUMO Parents Corner

TUMOcenter
TUMO Parents Corner ալիքը թումոցիների ծնողների և ընտանիքի անդամների համար է: Այստեղ կծանոթանաք Թումոյի նորություններին, կմասնակցեք տարբեր քննարկումների և կստանաք ամենահաճախ տրվող հարցերի պատասխանները:
Subscribers
10 300
24 hours
-3
30 days
3
Post views
6 602
ER
64,1%
Posts (30d)
7
Characters in post
486
Insights from AI analysis of channel posts
Channel category
EDEducation Student Life
Audience gender
Female
Audience age
35-44
Audience financial status
Middle
Audience professions
Education
Summary
March 07, 12:21
Media unavailable
1
Show in Telegram

Ծնողներ ջան
🌸
Այս կիրակի՝ մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրը, Թումո կենտրոններում և տուփերում դասեր չկան։

March 06, 16:14
Media unavailable
2
Show in Telegram

Սիրելի ծնողներ
🤍
Այս տարի Թումոն դառնում է 15 տարեկան

Նախորդ 15 տարիների ընթացքում Թումոն ոգեշնչել է պատանիներին կերտելու իրենց ապագան և վերափոխելու սեփական համայնքները։ Ավելի քան 100.000 պատանի հմտացել է տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում, բարելավել է ուսումնական առաջադիմությունը, սկսել կարիերա և ընդլայնել է իր աշխարհայացքը։
Հիմա մենք առաջ ենք նայում։ Հաջորդ փուլը պահանջում է բոլորովին նոր տեսակի ուսանող՝ սուպերսովորող, որը կարող է անընդհատ հարմարվել ու աճել աննախադեպ փոփոխությունների պայմաններում։ Տեխնիկական հմտությունները կարևոր են, բայց կարևոր են նաև ճկունությունը, դիմակայունությունը և ապագան երևակայելու ունակությունը։
Մենք ընդլայնվում ենք հասանելի դառնալու համար հարյուր հազարավոր նոր պատանիների։ Միասին մենք կկառուցենք ապահով, զարգացած և իսկապես մարդկային ապագա։

March 05, 10:42
Media unavailable
10
Show in Telegram

Ծնողներ ջան
📸
Լուսանկարչությունը ոչ միայն ճիշտ կադրը գտնելու, այլև լուսանկարելու միջավայր ստեղծելու մասին է։ Հենց սա են սովորել Երևանի թումոցիները Բարսելոնայից ժամանած լուսանկարիչ Մարտինա Օրսկայի աշխատարանում։
Նրանք աշխատել են բնական ու արհեստական լուսավորության, և տարբեր ֆոների ու օբյեկտների հետ՝ օգտագործելով իրենց երևակայությունը։ Եվ ստացել են յուրահատուկ նատյուրմորտներ, որոնք ներկայացնում են հայկական խոհանոցը։
Ծանոթացեք աշխատարանի ընթացքին և արդյունքներին՝ թերթելով նկարները
🙌🏻

February 26, 09:36
Media unavailable
6
Show in Telegram

Սիրելի ծնողներ
💙
Երկու տարի առաջ քաջարանցի Մանեն ոտք դրեց Թումո մեծ լարվածությամբ ու գրաֆիկական դիզայնի աշխարհը բացահայտելու վճռական նպատակով։ Այսօր արդեն նա մասնակցել է Թումոյում գրաֆիկական դիզայնի և շատ այլ ոլորտների դասընթացներին ու աշխատարաններին։
Թումոն Մանեի համար դարձել է նույնքան հարազատ, որքան իր սիրելի քաղաքը՝ Քաջարանը, որին նվիրված է իր ստեղծած գրաֆիկական պաստառը:
«Եթե հարցնեն՝ որոնք են սիրածս գույները, միանշանակ կասեմ՝ սպիտակն ու կապույտը. այն գույները, որոնցով շնչում է Թումո Կապանը», — ասում է Մանեն ժպիտով:

February 18, 09:05
Media unavailable
1
Show in Telegram

Ծնողներ ջան
💚
Թումոցիները՝ գիտական հոդվածի հեղինակներ
🤓
Հայաստանի ազգային գրադարանի «Բանբեր» գիտական հանդեսում հրապարակվել է հոդված, որտեղ Թումոյի ուսանողները հանդես են գալիս իբրև հեղինակներ։
Նախորդ ապրիլին՝ AI տեխնոլոգիաների ֆրանսիական Calfa կազմակերպության հիմնադիր-նախագահ Շահան Վիդալի և ծրագրերի ղեկավար Բատիստ Քյոշի աշխատարանի ընթացքում, Երևանի թումոցիներն ստեղծեցին AI գործիք, որն OCR-ի միջոցով վերականգնում է արխիվային նյութերի բովանդակությունը։

February 13, 17:01
Media unavailable
1
Show in Telegram

Սիրելի ծնողներ
❤️
2025-ը նշանակալի տարի էր մեր աջակիցների շնորհիվ
🤩
Թումո Կապանի հիմնական շենքն արդեն մեկ տարի գործում է։ Գորիսի և Շատինի Թումո տուփերը կրթությունն ավելի հասանելի են դարձնում հեռավոր համայնքների պատանիների համար։
Վանաձորում նոր Թումո կենտրոնի ֆինանսավորումն ապահովված է, այն իր դռները կբացի 2028 թվականին։
Դիտե՛ք տեսանյութը և իմացե՛ք, թե որքան բան է իրագործվել բարեգործության շնորհիվ Սյունիքից մինչև Լոռի և այլուր։
Շնորհակալ ենք Թումոյի մասը լինելու համար։

February 11, 14:16
Media unavailable
6
Show in Telegram

Ծնողներ ջան
🤍
Բոլորը գիտեն, որ Թումո Կողբի 18-ամյա ուսանող Արթուրը միշտ առաջինն է գրանցվում ցանկացած նոր աշխատարանի ու դասընթացի.
«Իմ մանկության երազանքն անիմացիա ստեղծելն էր, — պատմում է Արթուրը, — միշտ ուզում էի իմ կարողություններն ամբողջությամբ օգտագործել։ Բայց մեր համայնքում շատ էի զգում թվային աշխարհն ուսումնասիրելու հնարավորությունների պակաս ու չգիտեի՝ ինչպես կարող եմ սովորել այդ ոլորտներում»։
2023 թվականին Կողբում բացվեց Թումոն, և Արթուրն ու իր նման հարյուրավոր պատանիներ հնարավորություն ստացան ուսումնասիրել Թումոյի նորարարական կրթական ոլորտներն առանց հեռանալու իրենց համայնքներից.
«Ես սովորեցի թվային նկարչություն, անիմացիա ու նաև բացահայտեցի ստեղծագրությունը, որը դարձավ իմ ամենասիրելի հոբբիներից մեկը, — խոստովանում է Արթուրը, — Հիմա ես կամ տանն եմ լինում, կամ Թումոյում։ Այն մեմի պինգվինի նման, որը գնում է դեպի լեռները, ես էլ գնում եմ իմ Թումո ուղով»։

February 06, 17:40
Media unavailable
2
Show in Telegram

Իսկ Դուք վերջին անգամ ե՞րբ եք գնացել ծնողական ժողով
🤭
Թումոյում պետք չէ սպասել հատուկ առիթի կամ հրավերի։ Կարող եք ցանկացած պահի ինքնուրույն պատվիրել Ձեր ծնողական ժողովը, գալ Թումո կենտրոն կամ տուփ և տեղում տեսնել, թե ինչպես է անցնում թումոյական առօրյան։
Պարզապես ընտրեք Ձեզ հարմար օրը և ամրագրե՛ք հանդիպումը Ձեր թումոցու գրաֆիկին համապատասխան։
Հղումը -
tumo.org/parents
Սիրով սպասում ենք Ձեզ
❤️

February 03, 14:59
Media unavailable
9
Show in Telegram

Ծնողներ ջան
❤️
Որքան ձմեռն է այս տարի ձյունաշատ, նույնքան էլ կոդաշատ է Թումո Տեխնոձմեռը
❄️
Թումո Երևանում MIT-ից ժամանած Խավիեր Սանչեզի աշխատարանին ուսանողները ծանոթացան breadboard-ի հիմունքներին, Arduino ծրագրավորմանը, DC շարժիչների կառավարմանը և ռոբոտի մարմնի կառուցմանը։ Վերջում թումոցիներն ստեղծեցին ռոբոտ, որը հաղթահարում է արգելքներ և շարժվում լաբիրինթով։

February 02, 10:15
Media unavailable
12
Show in Telegram

Ծնողներ ջան

Գորտեր, բադիկներ և փերիներ Երևանում
🐸
🐥
🧚‍♀️
Դետրոյթից ժամանած արտիստ Մայք Բրդիկը, որն աշխատել է Procreate, Airbnb, Facebook, Duolingo, Rivian, Nike և The New York Times ընկերությունների հետ, «Էսքիզից մինչև շարժում» աշխատարանի ընթացքում Երևանի թումոցիներին սովորեցրեց, թե ինչպես կարելի է նկարազարդումը վերածել անիմացիայի։ Արդյունքում՝ նրանք ստացան այս վառ քաղաքային gif-երն իրենց յուրօրինակ նկարազարդումներով։