
Tatev Hayrapetyan
Հարգելի ընդդիմադիրներ, մի մտեք գերագույն գլխավոր «մուտիլովշիկի» անհեթեթ օրակարգերի մեջ: Գերմանացի փիլիսոփա Կանտը մի լավ խոսք ուներ. ասում էր՝ անհեթեթ հարցեր տվողը նման է որձ այծին կթել ցանկացողին: Իսկ այդ հարցերին պատասխանողները՝ տակը մաղ պահողներին:
Խոսեք բովանդակային օրակարգերից, բանակից, պետության զարգացման ձեր տեսլականից:
Հարցը պարզ է՝ առաջիկա ընտրությունը ազգային պետություն ունենալ եւ չունենալու մասին է: Շատ վատ է իհարկե, որ 3 տասնամյակ անց նման վիճակում ենք հայտվել, բայց դե: Պետք է անցնենք այս փորձությունը, ափսոս է մեր սիրուն Հայաստանը…
#89 Կարեն Թոխատյան. Հայկական լեռների հնագույն արվեստը. Ժայռապատկերներ.
Ժայռապատկերները մարդկության ամենահին մշակութային հետքերից են։ Դրանք քարերի և ժայռերի վրա փորագրված կամ նկարագրված պատկերներ են, որոնք ստեղծվել են հազարավոր տարիներ առաջ։ Այս պատկերներում կարելի է տեսնել որսի տեսարաններ, կենդանիներ, մարդկանց, աստղային նշաններ և տարբեր խորհրդանշաններ։
Ժայռապատկերները ոչ միայն արվեստի վաղ ձև են, այլև կարևոր աղբյուր են հնագետների և պատմաբանների համար, քանի որ դրանք պատմում են հին մարդկանց կյանքի, հավատալիքների և աշխարհի ընկալման մասին։
Հայաստանի տարածքում պահպանվել են բազմաթիվ ժայռապատկերներ, որոնցից ամենահայտնիները գտնվում են Գեղամա լեռներում, Ուխտասարում, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքի շրջակայքում։ Դրանց մեծ մասը ստեղծվել է մ.թ.ա. IV–I հազարամյակներում։ Այս պատկերներում հաճախ հանդիպում են որսորդական տեսարաններ, արեգակի նշաններ, կենդանիներ՝ այծեր, եղջերուներ, ինչպես նաև ծիսական պարեր հիշեցնող պատկերներ։
Ժայռապատկերները հաճախ դիտվում են որպես հին աշխարհի հաղորդակցության ձև․ դրանց միջոցով մարդիկ փոխանցում էին տեղեկություն, հիշողություն և հավատալիքներ հաջորդ սերունդներին։ Այդ պատճառով ժայռապատկերները կարելի է համարել մարդկության մշակութային հիշողության ամենահին «արխիվներից» մեկը։
Թեմայի շուրջ պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանը զրուցել է պատմական գիտությունների թեկնածու Կարեն Թոխատյանի հետ:
▶️
Դիտել
🎙
⚡️
Օրեր առաջ մեր մեդիա տիրույթում տարածվեց լուր, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովը Ադրբեջանում ստացել է գնդապետի կոչում։ Նյութը տարածվում էր ադրբեջանական սոցցանցային տիրույթում։ Դրա համար ես թեմային այդ պահին չանդրադարձա․…
Միջազգային տարբեր համալսարանների ականավոր ցեղասպանագետները բաց նամակ են ուղղել ՀՀ կառավարությանը՝ կոչ անելով վերականգնել Էդիտա Գզոյանին տնօրենի պաշտոնում:
«Իրադարձությունների հաջորդականությունը ցույց է տալիս ավելի լայն և խորապես անհանգստացնող օրինաչափություն՝ անկախ ակադեմիական կարծիքների լռեցում քաղաքական նկատառումներից ելնելով։ Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ դա կապված է ոչ այնքան թանգարանի կառավարման, որքան Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի դիրքորոշման փոփոխության հետ, որպեսզի նրա աշխատանքը համապատասխանեցվի աշխարհաքաղաքական առաջնահերթություններին, հատկապես հարաբերությունների կարգավորման շարունակական ջանքերի ֆոնին՝ Ադրբեջանի հետ կապված վայրագությունների վերաբերյան անաչառ քննարկումից խուսափելու ցանկությամբ։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը պարզապես զբոսաշրջային վայր չէ։ Այն պատմական հիշողության և գիտության կենտրոն է, ուրացման և աղավաղման դեմ հենակետ։ Նրա ղեկավարությունը պետք է պաշտպանված լինի քաղաքական միջամտությունից, այլ ոչ թե ենթարկվի դրան։ Դոկտոր Գզոյանի հարկադիր հեռանալը վախեցնող ազդակ է ամբողջ աշխարհի գիտնականների և պատմաբանների համար․օբյեկտիվ հետազոտությունն ու ճշմարիտ հիշողությունը կարող են փոխարինվել դիվանագիտական հարմարավետությամբ»,-նշված է նամակում:
Հղումը՝
https://www.facebook.com/share/1E3tw12uT1/?mibextid=wwXIfr
Իրանը Ալիևի համար Նիկոլ չի, որ ինչ ուզի՝ անի, վախեցավ, ոտքը «գազից հանեց»․ Տաթև Հայրապետյան
Շերլոկ Հոլմս պետք չի լինել հասկանալու համար, որ փաստացի, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանին ստիպել են աշխատանքից ազատման դիմում գրել, քանի որ նա համարձակվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի հետ Արցախից և Սումգայիթյան ջարդերից…
Ասածս ինչ է՝ քանի դեռ ամենը խոսքի և մտքի մակարդակում է, կարելի է դա չեզոքացնել ընդամենը մտավոր կարողությունները, քաղաքական կամքը գործի դնելով։ ՀՀ ներկայիս իշխանություններն արդեն ապացուցել են, որ դա չեն անելու։ Ուստի այս պահին պատասխանատվություն ընկնում է մեր հանրային դաշտի և մտավորականության ուսերին։ Մեր հակառակորդը մեզ շատ պարզ է ասում իր ծրագրերի մասին։ Ընդամենը պետք է տեսնել դրանք և կանխել՝ ժամանակին, քանի դեռ ուշ չէ։
https://www.aravot.am/2026/03/11/1543770/
Փաստերը խոսուն են…ՔՊ-ական հերթական վտանգավոր սուտն էլ ակնհայտ է: Օգոստոսի 8ի նախօրեին փաստացի Նիկոլ Փաշինյանի թողտվությամբ Ալիեւը դիրքային խաղաղ ու դինջ առաջխաղացում է ապահովել: Լավ է, որ «Ֆակտոր TV»-ն փաստերով անդրադարձել է այս հարցին: https://www.yout…
📍
Փետրվար ամսվա ընթացքում Ադրբեջանի պետական «Ազերթաջ» (Azertag) լրատվական գործակալությունը արել է 28 հրապարակում, որտեղ ՀՀ տարածքը կոչվել է «Արևմտյան Ադրբեջան»՝ զավթողական անվամբ։
📍
Հունվար ամսվա ընթացքում Ադրբեջանի պետական «Ազերթաջ» (Azertag) լրատվական գործակալությունը…
Շերլոկ Հոլմս պետք չի լինել հասկանալու համար, որ փաստացի, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանին ստիպել են աշխատանքից ազատման դիմում գրել, քանի որ նա համարձակվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի հետ Արցախից և Սումգայիթյան ջարդերից…