
Ameriabank CJSC
Ֆիքսվա՞ծ, թե՞ ճկուն ավանդ․
ո՞րն ընտրել
🤔
🎙
Սերգեյն ու Լուսինեն պարզ լեզվով պատմում են տարբերությունների ու առավելությունների մասին։
Եթե հավանում ես
A Vlog
-ի այս ֆորմատը, թող որևէ ռեակցիա
😌
Առանց ձեզ արևն այնքան էլ պայծառ չէ, իսկ քաղաքն այնքան էլ գունեղ չէ
✨
Շնորհավո՜ր Մարտի 8
Գարունը դուք եք բերում
🌸
Ծաղիկը կթառամի, շորը կմաշվի, թանկարժեք զարդից էլ մի օր կհոգնի…
😌
Իսկ դու նրան ազատություն նվիրիր` ուղղությունն ընտրելու ու սիրելի երաժշտության տակ վարելու
😊
Գրանցվիր mycar.am-ում մինչև ապրիլի 20-ը և օգտվիր հատուկ առաջարկից
👇
✅
0% կանխավճար օնլայն ավտովարկի համար
✅
Հատուկ զեղչ 50+ մեքենաների համար
Կարճ ասած` վարկը ձևակերպելու պահին ոչ մի գումար չես վճարելու, միայն հաջորդ ամսից
🤫
🔗
Դե ինչ, գրանցվիր հիմա, որ տեսնես զեղչված մեքենաների գները՝
https://ameria.me/4b4RIAn
📌
Փաստացի տոկոսադրույք` 15.38 - 15.41%
Ամերիաբանկը` որպես Lion Finance Group (LFG) միջազգային ֆինանսական խմբի մաս, ներառվել է աշխարհի առաջատար բորսաներից մեկի`
Լոնդոնի ֆոնդային բորսայի
(London Stock Exchange)
FTSE 100 ինդեքսում
🏛️
🇦🇲
Այսպիսով, մենք
առաջին հայկական հաստատությունն ենք
, որն ընդգրկվում է Լոնդոնի ֆոնդային բորսայի 100 խոշորագույն ընկերությունների շարքում` խմբի շուկայական արժեքի մեծության շնորհիվ:
👉
Իրադարձության կարևորությունն ընդգծել է Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: «Սա կարևոր ազդակ է միջազգային ներդրողների վստահության տեսանկյունից: Լոնդոնի ֆոնդային բորսայի այս ինդեքսում ներառվելը նշանակում է, որ միջազգային ներդրումային մասնագիտական համայնքը բարձր է գնահատել մեր զարգացման ռազմավարությունը և դրա իրականացման շնորհիվ գրանցված արդյունքները»,- նշել է նա։
🤝
FTSE 100 ինդեքսում ընդգրկված են այնպիսի առաջատար միջազգային ընկերություններ, ինչպիսիք են HSBC-ն, Barclays-ը, Lloyds Banking Group-ը, Rolls-Royce Holdings-ը, Coca-Cola-ն, AstraZeneca-ն և այլն:
🚀
Ի դեպ, իր շուկայական արժեքով LFG-ն առաջ է անցել այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են Burberry-ն և EasyJet-ը:
🔗
Ավելին կարող եք կարդալ այստեղ`
https://ameria.me/4d1zEtB
Reskilling. Ի՞նչ է այն և ինչո՞ւ է կարևոր քո կարիերայում
Այն, ինչ երեկ «եզակի հմտություն» էր, այսօր դարձել է բազային։ Իսկ այն, ինչ փորձարարական տեխնոլոգիա էր, այսօր ամենօրյա գործիք է աշխատանքում։ Այն մասնագետները, ովքեր պատրաստ կլինեն վերապատրաստվել և ձեռք բերել նոր հմտություններ, կլինեն մրցունակ և պահանջված։ Այստեղ է, որ վերապատրաստումն ու որակավորման բարձրացումը դառնում են ոչ թե ընտրություն, այլ կարիերայի «անվտանգության բարձիկ»
🛡
Այսօր կպատմենք reskilling-ի կամ նոր հմտությունների ձեռքբերման կարևորության մասին:
Ինչու՞ է
reskilling
-ը դառնում քո հաջողակ կարիերայի բանալին
🤔
Ըստ որոշ կանխատեսումների՝ առաջիկա տարիներին շատ աշխատատեղեր կփոխվեն կամ կվերաիմաստավորվեն։ Որոշ գործառույթներ ավտոմատացվելու են, բայց միաժամանակ ստեղծվելու են մասնագիտական նոր ուղղություններ ու դերեր:
AI-ի, ավտոմատացման և տվյալահեն համակարգերի զարգացումը փոխում է աշխատանքի բնույթը, սակայն մեծանում է այն մասնագետների պահանջարկը, որոնք կարողանում են համադրել տեխնիկական գիտելիքը և մարդկային հմտությունները։
Reskilling-ը քեզ կտա`
✅
ճկունություն,
✅
մրցունակություն,
✅
ավելի լայն հնարավորություններ,
✅
ֆինանսական կայունություն,
✅
ինքնավստահություն,
✅
ադապտիվ մտածողության զարգացում:
Reskilling-ը նաև թույլ տալ է տալիս արագ արձագանքել շուկայի փոփոխություններին և օգտվել նոր առաջացող հնարավորություններից։
Այն ոչ միայն հմտությունների, այլ նաև մտածելակերպի փոփոխություն է։ Այն ձևավորում է անընդհատ սովորելու մշակույթ, որտեղ զարգացումը դառնում է կարիերայի անբաժանելի մասը։
Ապագայի ամենապահանջված հմտությունները
World Economic Forum
-ի
կողմից կատարված հետազոտության համաձայն՝ առաջիկա 5 տարիներին ամենապահանջված հմտությունները կլինեն․
⏺
AI և Big Data հմտություններ,
⏺
կիբեռանվտանգություն և ցանցային տեխնոլոգիաներ,
⏺
տեխնոլոգիական գրագիտություն,
ստեղծարար մտածողություն,
⏺
ճկունություն, դիմացկունություն և արագ հարմարվողականություն,
⏺
հետաքրքրասիրություն և lifelong learning մոտեցում,
⏺
լիդերություն և սոցիալական ազդեցություն,
⏺
տաղանդների կառավարում,
⏺
վերլուծական մտածողություն,
⏺
բնապահպանական պատասխանատվություն (environmental stewardship):
Այս ցանկը ցույց է տալիս, որ ապագան պահանջում է ոչ միայն տեխնիկական հմտություններ, այլ նաև մարդկային որակներ՝ առաջնորդություն, ստեղծարարություն և ադապտիվություն։
Սովորելը՝ համակարգ, ոչ թե պարզապես հոբբի
Շատերը սովորելը թողնում են հետոյին, երբ «ժամանակ կունենան»։ Արդյունքում՝ երբեք էլ ժամանակ չի լինում։
Փորձիր reskilling-ին համակարգային մոտեցում ցուցաբերել․
🖱️
ընտրիր մեկ կոնկրետ հմտություն,
🖱️
սահմանիր հստակ նպատակ,
🖱️
վերջնաժամկետ սահմանիր,
🖱️
ամեն շաբաթ ֆիքսիր առաջընթացդ, եթե անգամ այն փոքր է:
Հիշիր՝ նոր հմտությունների ձեռքբերումը պարզապես կարիերային լրացում չէ։ Այն քո անկախության, մրցունակության և ապագայի հանդեպ ինքնավստահության գործիքն է
💚
Ինչո՞ւ վճարես ավելին
🤔
🖥
Գրանցվիր
MyHome․am
-ում, ու մարտի 2-ից ապրիլի 20-ը միայն դու կստանաս
հատուկ գնով
բնակարան մեր կառուցապատողներից, ինչպես նաև հիփոթեքային վարկ`
ցածր տոկոսադրույքով
🤩
📌
Փաստացի տոկոսադրույք՝ 13.26-14.7%
⛓
Իմացիր ավելին ու գրանցվիր այստեղ՝
https://ameria.me/40pytwv
Բիզնես թրենդներ 2026-ի համար. ինչի՞ն պատրաստվել այս տարի
Բիզնես թրենդները պարզապես կանխատեսումներ չեն․ դրանք ազդակներ են, որոնք փոխում են բիզնեսի մտածողությունը, գործելակերպը և մրցակցային դաշտը
✅
Ըստ միջազգային
ուսումնասիրությունների՝
բիզնեսների ավելի քան 60%-ը վերջին 3 տարիներին ստիպված է եղել արմատապես փոխել իր գործելակերպը՝ տեխնոլոգիական արագ զարգացումների ու շուկայի փոփոխությունների պատճառով։
2026-ին տեխնոլոգիական, մարդակենտրոն մոտեցումը և կայունությունը կդառնան ոչ թե առավելություն, այլ անհրաժեշտություն։
Այսօր կծանոթանանք հիմնական թրենդներին, որոնք ձևավորելու են քո բիզնեսի ապագան։
🤖
Արհեստական բանականություն (AI)
Եթե մի ժամանակ AI-ը «հետաքրքիր փորձ» էր, ապա 2026-ին այն շատ բիզնեսների ուղեղն է։
Արհեստական բանականությունը օգնում է ոչ միայն ավտոմատացնել գործընթացները, այլև կանխատեսել շուկայի շարժը, վերլուծել հաճախորդի վարքագիծը և կայացնել ավելի խելացի որոշումներ։
AI-ը դառնում է ամենօրյա օգնական՝ մարքեթինգից մինչև ֆինանսներ, հաճախորդների սպասարկումից մինչև ռազմավարական պլանավորում։
👤
Հիպերանհատականացում և հաճախորդամետություն
2026-ի բիզնես թրենդներից ամենաուժեղը անհատականացված փորձառությունն է, քանի որ սպառողներն այլևս չեն բավարարվում ստանդարտ առաջարկներով: Մարդիկ ուզում են զգալ, որ բրենդն իրենց «ճանաչում է» և առաջարկում լուծումներ հենց իրենց համար:
Տվյալների վերլուծությունը, CRM համակարգերը և AI-ը բիզնեսներին թույլ են տալիս ստեղծել անհատականացված փորձառություն, որը ոչ միայն վաճառք է ապահովում, այլև երկարաժամկետ վստահություն։
🪴
Կայունություն և ESG. Կանաչ բիզնեսը` մրցակցային առավելություն
2026-ին կայունությունը այլևս «լավ PR»-ը չէ։ Էկոլոգիական և սոցիալական պատասխանատվությունը դառնում են բիզնեսի գոյատևման պայման: Դա բիզնեսի արժեքն է։
ESG մոտեցումները՝ էկոլոգիա, սոցիալական ազդեցություն և կառավարում, ազդում են ներդրումների, հաճախորդների ընտրության և բիզնեսի հեղինակության վրա։
Սպառողները արագ զգում են «կեղծ կանաչ» խոստումները։ Առաջատարի դիրքում են նրանք, ովքեր անկեղծ են, թափանցիկ և բերում են իրական փոփոխություն։
🤝
Աշխատանքի հիբրիդային մոդել և soft skills
2026-ին աշխատանքը չափվում է ոչ թե ժամացույցով, այլ արդյունքով։
Արդյունավետությունն ավելի կարևոր է, քան գրասենյակում անցկացրած ժամերը: Աշխատանքի ճկուն մոդելները զարգանում են, իսկ փափուկ հմտությունները՝ հաղորդակցություն, առաջնորդություն, դառնում են մրցակցային առավելություն։
Բիզնեսները, որոնք հոգ են տանում աշխատակիցների մասին, սովորաբար ունենում են ավելի նվիրված, ստեղծարար և կայուն թիմեր։
👨💻
Ֆինանսական տեխնոլոգիաներ (FinTech)
Open Banking և Embedded Finance (ներկառուցված ֆինանսներ)՝ ֆինանսներն ամենուր: Embedded Finance-ի շնորհիվ բիզնեսները սկսում են առաջարկել վճարումներ կամ ապահովագրություն հենց իրենց հարթակներում։
Նման գործիքները ստեղծում են ավելի մրցակցային, թափանցիկ և հաճախորդին հարմար ֆինանսական էկոհամակարգ
։
💼
Տեղական արտադրություն և Micro-influencing
Մարդիկ ավելի շատ վստահում են տեղական արտադրողին և փոքր, բայց իրական ազդեցություն ունեցող ինֆլուենսերներին։ Micro-influencer-ները ստեղծում են ավելի սերտ կապ լսարանի հետ, իսկ տեղական բրենդները՝ իսկական պատմություն։
👉
2026-ի բիզնես թրենդները հիշեցում են, որ ապագան չի սպասում։
AI-ը, կայունությունը, մարդակենտրոն մոտեցումը և տեխնոլոգիական ճկունությունը դառնում են բիզնեսի նոր հիմքերը։ Իհարկե, պետք չէ ամեն ինչ միանգամից անել։ Բավական է ընտրել քո բիզնեսի համար կարևոր ուղղությունները և քայլ առ քայլ սկսել փոփոխությունը։
Ի՞նչ նվիրել սիրելիին սիրո տոների առթիվ
💝
Եկել ենք օգնելու
🍸
Ամերիաբանկի սոց էջերում, կայքում հաստատ տեսել եք հատուկ առաջարկներն ու զեղչերը։
Որոշեցինք բոլորը մեկ հրապարակմամբ ամփոփել այստեղ, ինչպես նաև թողնել օգտակար հղումներ բոլոր առաջարկների համար
👇
🛒
Buy.am
-ի կայքի «Խանութ» բաժնից ի՜նչ էլ գնես, Ամերիայի քո Visa քարտով Apple Pay-ով վճարելիս
50% հետվճար
կստանաս։ Հետվճարը կտեսնես buy.am-ում՝ քո օգտահաշվի «Դրամապանակ» բաժնում։
Առաջարկը գործում է նվազագույնը 5000 ֏-ի գնումների դեպքում, և դրանից կարող ես օգտվել մինչև փետրվարի 15-ը ներառյալ։
Ավելի մանրամասն՝
👉
այստեղ:
👜
Karl Lagerfeld
-ում Ամերիայի քո քարտով վճարելիս կստանաս հավելյալ
10% զեղչ
, որը կգործի թե՛ արդեն զեղչված, թե՛ մյուս բոլոր ապրանքների համար։
Առաջարկը գործում է փետրվարի 9-15-ը ներառյալ։
Մանրամասներն
👉
այստեղ են:
👠
Pinko
-ում Ամերիայի քո քարտով վճարելիս կստանաս հավելյալ
10% զեղչ
, որը կգործի թե՛ արդեն զեղչված, թե՛ մյուս բոլոր ապրանքների համար։
Առաջարկը գործում է փետրվարի 9-15-ը ներառյալ։
Մանրամասներն
👉
այստեղ են:
⌨️
Գնիր կենցաղային տեխնիկա
Զիգզագից
Ամերիայի ապառիկով։
Ցանկացած տեխնիկայի համար առաջին 6 ամսում մի վճարիր տոկոսներ։
Իսկ նշված տեսականուց գնման դեպքում տոկոսներ մի վճարիր առաջին 12 ամսում։ Առաջարկը գործում է միայն Զիգզագի խանութներում մինչև փետրվարի 26-ը ներառյալ։
Փաստացի տոկոսադրույք՝ 0% - 24%
Առաջարկի մանրամասներին ծանոթացիր
👉
այստեղ:
ameriabank.am
| 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Ինչպե՞ս է քո անհատականությունն ազդում քո ֆինանսների վրա
Մարդու անհատականությունը կարող է բացատրել շատ բան, այդ թվում` ֆինանսական վարքագիծը։ Անհատականությունն ուսումնասիրելու ամենատարածված մոդելը
The Big 5-ն է (OCEAN)
՝
Openness, Conscientiousness, Extraversion, Agreeableness, Neuroticism
🌊
✅
Այս մոդելը մարդկանց չի բաժանում տիպերի, այլ «չափում է» 5 հիմնական հատկանիշ, որոնք յուրաքանչյուր մարդու մոտ կարող են որոշ չափով ընդգծված լինել: Յուրաքանչյուր չափում մեզ պատմում է, թե ինչպես ենք մտածում, գործում, շփվում ուրիշների հետ, և վերջապես ինչպես ենք ընդունում ֆինանսական որոշումներ:
Ամերիա բլոգում պատմում ենք, թե ինչ է նշանակում
OCEAN-ի
ամեն տարր և ինչ ազդեցություն կարող է ունենալ ֆինանսական որոշումների վրա
💚
Իսկ վերջում պատրաստել ենք
թեստ
, որը կօգնի բացահայտել քո անհատականության տեսակը
👉
https://ameria.me/4qqlQfk
🖥