Select your region
and interface language
We’ll show relevant
Telegram channels and features
Region
avatar

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

arajinTV
1in.am-ը տեղեկատվական-վերլուծական կայք է, որի նպատակն է Հայաստանում, տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների` օնլայն ռեժիմով լուսաբանումը:
Subscribers
7 060
24 hours
1
30 days
-1
Unusual 24 hours growth
Post views
91
ER
1,76%
Posts (30d)
317
Characters in post
343
Insights from AI analysis of channel posts
Channel category
Politics
Audience gender
Male
Audience age
25-34
Audience financial status
Middle
Audience professions
Government & Public Sector
Summary
March 13, 17:44

Իրանի իշխանությունները ձերբակալել են մի տղամարդու, որը մեղադրվում է Starlink տերմինալների միջոցով ինտերնետ հասանելիություն վաճառող ցանց ղեկավարելու մեջ, հայտնում է ISNA գործակալությունը։
Պատերազմի սկզբից ի վեր երկրում գործող ամբողջական ինտերնետային անջատման պայմաններում որոշ իրանցիներ սահմանափակումները շրջանցելու համար օգտվել են ամերիկյան SpaceX ընկերության Starlink տերմինալներից, ինչը Իրանում համարվում է քրեական հանցագործություն։
ISNA-ի փոխանցմամբ՝ 37-ամյա մի տղամարդ, որը երկրի մի շարք նահանգներում ստեղծել էր Starlink-ի միջոցով չսահմանափակված ինտերնետի հասանելիություն վաճառող ցանց, ձերբակալվել է Շիրազում։ Այս մասին հայտնել է Ֆարս նահանգի ոստիկանության փոխհրամանատարը։
Գործակալությունը չի հստակեցրել, թե երբ է տեղի ունեցել ձերբակալությունը։
Ավելի վաղ, հունվարին հակակառավարական բողոքներից հետո, Իրանում արդեն եղել էր 18-օրյա ինտերնետային ամբողջական անջատում։

March 13, 17:43

ԱՄՆ-ը Մերձավոր Արևելք է տեղակայել 10,000 հակադրոնային խոցող անօդաչու սարք՝ իրանական դրոնային հարձակումներին հակազդելու համար, հայտարարել է ԱՄՆ բանակի քարտուղար Դեն Դրիսքոլը։
Նրա խոսքով՝ այդ անօդաչուները տարածաշրջան են տեղափոխվել փետրվարի 28-ին Իրանի դեմ սկսված Իսրայելա-ամերիկյան պատերազմի մեկնարկից ընդամենը հինգ օրվա ընթացքում։
Պաշտոնյաների գնահատմամբ՝ այս համակարգերը հնարավորություն են տալիս ավելի մատչելի եղանակով խոցել ներգնա թիրախները՝ առանց բացառապես թանկարժեք հակահրթիռային պաշտպանության համակարգերի վրա հենվելու։
Դրիսքոլի խոսքով՝ Merops հակադրոնային խոցող անօդաչու սարքի մեկ միավորի արժեքը ներկայում կազմում է 14-15 հազար դոլար։
Սակայն դա կարող է լինել գրեթե կրկնակի թանկ, քան Իրանի Shahed-136 անօդաչուները, որոնց արժեքը իրանցի վերլուծաբան Էսֆանդյար Բաթմանղելիջի գնահատմամբ կազմում է մոտ 7 հազար դոլար։

March 13, 17:41
Media unavailable
1
Show in Telegram

Այսօր՝ մարտի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Բազում գյուղում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին ապա կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտում և բախվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենային։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

March 13, 17:40
Media unavailable
3
Show in Telegram

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է իրանցի աքսորյալ ընդդիմադիր քաղաքական գործիչ Ռեզա Փահլավիի հետ

March 13, 17:35

Ֆրանսիան և Իտալիան գաղտնի բանակցություններ են սկսել Իրանի հետ՝ Հորմուզի նեղուցը ապաշրջափակելու շուրջ, հայտնում է Financial Times-ը։
Աղբյուրների տվյալներով՝ եվրոպական մի շարք երկրներ ցանկանում են համաձայնություն ձեռք բերել, որը կերաշխավորի նրանց նավթի և հեղուկացված բնական գազի (LNG) տեղափոխող նավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով։
Միևնույն ժամանակ դեռ ոչ մի երաշխիք չկա, որ բանակցությունները առաջընթաց կունենան կամ որ Իրանը ընդհանրապես պատրաստ է դրանք վարել։

March 13, 17:23

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ թեև հասկանալի է, որ աշխարհի ուշադրությունը տեղափոխվել է Մերձավոր Արևելք, այդ իրավիճակը լավ չէ Ուկրաինայի համար։
Փարիզում ուսանողների հետ հանդիպման ժամանակ նա ասել է.
«Մերձավոր Արևելքում պատերազմը Ուկրաինայի համար ոչ մի լավ բան չի նշանակում»։

March 13, 17:17
Media unavailable
3
Show in Telegram

«Վարչաբենդի» երկրորդ համերգին պատրաստվելիս
🫶
🇦🇲
🫶

March 13, 17:16

‼️
Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 773-ի։

March 13, 17:16
Media unavailable
1
Show in Telegram

Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլեր. Եթե դեմոկրատները հաջողության հասնեին ամերիկյան բրածո վառելիքի դեմ իրենց պատերազմում, Ամերիկան ​​լիովին կախված կլիներ այլ երկրներից։ Եթե դեմոկրատները չսկսեին այս պատերազմը, Ամերիկան ​​լիովին անկախ կլիներ այլ երկրներից։

March 13, 17:15
Media unavailable
2
Show in Telegram

ԱՄՆ-ն ծովային հետևակայիններ է տեղակայում Մերձավոր Արևելքում - The Wall Street Journal.