
ՀՀ կառավարություն/Government of Armenia
Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի ներկայությամբ բացվել է Հայոց այբուբենի հուշարձանը։
«Արմատագիր - երկխոսության ուժը» խորագրով արձանը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության կողմից ի նշան երախտագիտության՝ Եվրոպական խորհրդարանի շարունակական և անվերապահ աջակցության համար։Այս քանդակը բաղկացած է Հայոց այբուբենի տառերից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի
ելույթը
Եվրոպական խորհրդարանում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ստրասբուրգ: ՀՀ վարչապետին օդանավակայանում դիմավորել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Կրիստել Շալդեմոզը:
Այսօր Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակում կկայանա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։
Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել քաղաքական երկխոսության խորացմանը, տնտեսության և ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերի։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ՝ երկուստեք կարևորելով տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը միտված հետևողական ջանքերի շարունակականությունը։
Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնն անդրադարձել են նաև Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացման հեռանկարներին։ Երկուստեք ընդգծվել է տարբեր ուղղություններով գործընկերության խորացման և համատեղ նախաձեռնությունների արդյունավետ առաջմղման կարևորությունը։
Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ փետրվարի 9-10-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն։ Այսօր երեկոյան տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով:
ՀԵՐՔՈՒՄ
Սոցիալական մեդիայում, մասնավորապես ՏիկՏոկի նորաստեղծ էջերի միջոցով, տարածվում է կեղծ տեղեկություն այն մասին, թե իբր Կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում։
Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
Հորդորում ենք քաղաքացիներին չտրամադրել իրենց անձնական տվյալները, չանցնել կասկածելի հղումներով և պահպանել զգոնություն՝ ապատեղեկատվության տարածման և հնարավոր խարդախությունների դեմ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 21-22-ին աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում:
Վարչապետը դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:
Դեկտեմբերի 22-ին կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը:
Զգուշացում
⚠️
Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում Կառավարության անունից
տարածվում են հետվճարի վերաբերյալ կեղծ և վտանգավոր վիրուսային հղումներ։
Հայտնում ենք, որ նշված տեղեկատվությունը որևէ առնչություն չունի ՀՀ Կառավարության կամ որեւէ պետական գերատեսչության հետ, իսկ հղումները կարող են պարունակել վնասաբեր ծրագրեր և վտանգել անձնական տվյալների անվտանգությունը։
Խստորեն հորդորում ենք զերծ մնալ այդ հղումների բացումից, ներբեռնումից կամ տարածումից, ինչպես նաև չմուտքագրել որևէ անձնական կամ բանկային տվյալ։
Կառավարության պաշտոնական հաղորդագրությունները հրապարակվում են բացառապես պաշտոնական կայքում և Կառավարության սոցիալական ցանցերի էջերում։
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Հայաստանի Հանրապետությանվարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Հարգելի պարոն վարչապետ,
Շնորհակալություն եմ հայտնում Ձեր և նախագահ Ալիևի համատեղ նամակի համար, որով առաջադրում եք իմ թեկնածությունը Նոբելյան խաղաղության մրցանակի համար: Ես խորապես գնահատում եմ դա, ինչը մեզ ոգեշնչում է շարունակել մեր կարևոր առաքելությունը:
Որպես Միացյալ Նահանգների նախագահ՝ ես շարունակում եմ հանձնառու լինել ամբողջ աշխարհում հակամարտություններին վերջ տալուն և բոլոր մարդկանց համար խաղաղության ու բարգավաճման ապահովմանը: Ձեր շարունակական գործընկերության շնորհիվ մենք կհասնենք անհնարինին:
Կրկին շնորհակալություն Ձեր շարունակական աջակցության համար»,
-նշված է նամակում:
Կառավարության
gov.am
կայքում հրապարակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը։
Դրանք հասանելի են հետեւյալ հղումով.
https://www.gov.am/am/K-Negotiation-Documents/