
The Geopolitics / Գեոպոլիտիկա
🇮🇷
🇺🇸
🇦🇪
Մենք տեղեկացնում ենք ԱՄԷ ղեկավարներին, որ Իրանը իր օրինական իրավունքն է համարում պաշտպանել իր ազգային և տարածքային ինքնիշխանությունը և հարվածել ամերիկյան հրթիռային կայաններին ԱՄԷ-ի որոշակի քաղաքներում պաշտպանվող նավահանգիստներում, նավամատույցներում և ամերիկյան ռազմական ապաստարաններում:
Մենք խնդրում ենք ԱՄԷ քաղաքացիներին լքել քաղաքներում գտնվող նավահանգիստները, նավամատույցները և ամերիկյան ապաստարանները՝ վնասներից խուսափելու համար:
Իրանի ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբի խոսնակ Խաթամ ալ-Անբիյա
@armgeopolitic
🇮🇷
🇺🇸
Պատերազմի ավարտը մեր ձեռքերում է։
Կքննարկենք դա միայն այն ժամանակ, երբ նախ ԱՄՆ-ից ստանանք մեր բոլոր վնասների համար լիարժեք փոխհատուցում և երկրորդ՝ստանանք ապագայի 100% երաշխիք, ինչը հնարավոր չէ առանց ԱՄՆ-ի Պարսից ծոցից դուրս գալու։
Իրանի իշխանությունների ներկայացուցիչ Մոհսեն Ռեզաի
@armgeopolitic
🇺🇸
🇮🇷
Իրանը ծրագրեր ուներ նվաճելու ամբողջ Մերձավոր Արևելքը և ամբողջությամբ ոչնչացնելու Իսրայելը։ Ինչպես Իրանը, այդ ծրագրերն էլ այժմ մեռած են։ Դոնալդ Թրամփ @armgeopolitic
🇺🇸
🇮🇷
Իրանը ծրագրեր ուներ նվաճելու ամբողջ Մերձավոր Արևելքը և ամբողջությամբ ոչնչացնելու Իսրայելը։ Ինչպես Իրանը, այդ ծրագրերն էլ այժմ մեռած են։
Դոնալդ Թրամփ
@armgeopolitic
Մանավանդ վերջին ամիսների ընթացքում feed-ումս շատ եմ նկատում, որ երիտասարդ տղաների զոհվելու մասին նյութեր են տեղադրում մարդիկ ու ցավակցական խոսքեր գրում: Այսօր հերթական նման նյութը հանդիպեցի, 30-31 տարեկան տղա էր զոհվել ու զոհվելու պատճառը նույնը` ռուս - ուկրաինական պատերազմ:
Չգիտեի, որ այսքան հայեր ու նաև Հայաստանում ապրող հայեր են մասնակցում այդ պատերազմին, ընդ որում` 2 կողմից էլ, որովհետև երբ հետաքրքվել եմ մանրամասներով, թե՜ Ուկրաինայի կողմից կռված ու զոհված հայերի, թե՜ Ռուսաստանի կողմից կռված ու զոհված հայերի հանդիպել եմ:
Տխուր արձանագրում է, որ մեր հայրենակիցները, մեր եղբայրները իրար դեմ կռվում ու զոհվում են ռուս - ուկրաինական հողի վրա:
@armgeopolitic
🇮🇷
🇺🇸
🇮🇶
Իրանը հարվածել է Իրաքում ԱՄՆ դեսպանատանը:
@armgeopolitic
🇷🇺
🇺🇸
🇮🇷
Դոնալդ Թրամփը մերժել է Վլադիմիր Պուտինի առաջարկը, որը կարող էր արմատապես փոխել իրանական միջուկային ծրագրի հետ կապված իրավիճակը:
Axios-ը տեղեկացել է, որ մարտի 13-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ առաջնորդները քննարկել են Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու մի քանի գաղափարներ, այդ թվում՝ Իրանի հարստացված ուրանի ամբողջ պաշարները Ռուսաստանի վերահսկողությանը փոխանցելը։
@armgeopolitic
■ Մենք մեծ զգուշավորությամբ ենք գործում այն թակարդների և սադրանքների դեմ, որոնք ուղղված են նրան, որ մեր երկիրը ներքաշեն այս պատերազմի մեջ։
Մենք կենտրոնացել ենք ոչ միայն իրադարձությունների տեսանելի կողմի վրա, այլև նրա, ինչ կուլիսների հետևում է։
Մենք չենք բացառում և ոչ մի հնարավորություն և վերլուծում ենք ամեն ինչ` մինչև ամենափոքր դետալը։
Ես ցանկանում եմ, որ դուք հերձվածողական և էթնիկ սադրանքների նկատմամբ
լինեք շատ զգույշ, որոնք հրահրվում են Իրանի դեմ հարձակումներին զուգահեռ։
Մենք թևակոխում ենք մի նոր ժամանակաշրջան, որտեղ պետք է արագացնել տեմպը, լինել առավել ճկուն և նախաձեռնող։
Էրդողան
https://t.me/oborona2025
Հ.Գ. Թուրքիան հասկացնում է կամ չի բացառում, որ Իրանի անունից հարվածները կարող են այլ տեղից լինել, Իսրայելի կողմից ծրագրված նաև։ Ու ոչ մի բառ չես լսի, թե բա խաղաղություն է, որովհետև Թուրքիայում չկա պատերազմ։ Այ սրա մասին էի անցած օրը գրել։
🇺🇸
🇮🇷
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է մինչև 10 միլիոն դոլար պարգևատրման մասին՝ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի և Իսլամական Հանրապետության այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասին տեղեկատվության համար, հայտնում է գերատեսչության կայքը։
@armgeopolitic