
Maestro/Մաեստրո
ԱՄՆ-իսրայելական ուժերը հարվածել են Թեհրանում գտնվող ԻՀՊԿ-ի ևս մեկ բազայի
‼️
Իրանը սկսել է Իսրայելի վրա ամենաուժեղ հրետակոծությունը հակամարտության սկսվելուց ի վեր՝ արձակելով 30 գերծանր բալիստիկ հրթիռներ։
ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի ղեկավարի հայտարարությունը հաղորդել է տեղական Fars լրատվական գործակալությունը։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Բրյուսելում հանդիպել է ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Շոն Կլենսիի հետ։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ-ՀՀ միջև անվտանգության և պաշտպանության բնագավառում համագործակցության շրջանակում ռազմական կրթությանը, վարժանքներին, առաքելություններին ներգրավմանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Անդրադարձել ենք նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Պապիկյանը:
Սուրեն Պապիկյան
🇦🇲
⚡️
Նկարում ՀԷՑ-ի բաշխման ցանցում վերջին տասնամյակների ընթացքում անդադար լարման տակ գտնվող տրանսֆորմատորային ենթակայաններից մեկի նկարներն են (400 կՎԱ հզորություն, 6/0,4 կՎ լարում)։
Այսպիսի էներգատեխնիկական պարամետրերով շուրջ 10.200 հատ գործող ենթակայաններ ունենք ողջ ՀՀ-ում՝ ՀԷՑ-ի բաշխման ցանցում, որից մոտ 25%-ը մայրաքաղաքի տարածքում են շահագործվում, իսկ մնացածը՝ ՀՀ մարզերում։
Վերոնշյալ ենթակայանների միայն մոտ 5%-ն է, որ վերջին 10-15 տարիների ընթացքում որևէ ծրագրով վերակառուցման է ենթարկվել, չնայած այն հանգամանքին, որ այդ ենթակայաններում մի քանի տասնամյակ շահագործվող՝ խորհրդային արտադրության տրանսֆորմատորների շահագործման առավելագույն ժամկետը 20 տարի է՝ այն էլ պատշաճ տեխնիկական սպասարկման և համապատասխան խնամքի պարագայում։
📌
Հիմա հարց.
Անխուսափելիորեն պետականացումից հետո ՀՀ-ին (իմա՝ մեր ժողովրդին) որքա՞ն միջոցներ են անհրաժեշտ, որպեսզի փոքրիշատե «խելքի բերվի» ՀԷՑ-ի այսչափ մաշված, գլխովին խաթարված ու տեխնոլոգիապես գերհնացած ենթակառուցվածքներն ու էներգետիկ համակարգերը, որպեսզի մեր երկրում բաշխման ցանցերը կարողանան պետական, հանրային ու մասնավոր հատվածին ժամանակակից պահանջներին բավարարող որակի և ծավալի կենսական նշանակության էլեկտրաէներգիա մատակարարել, որպեսզի որևէ խոչընդոտ չառաջանա ՀՀ-ում ՏՏ ոլորտի, ժամանակակից տեխնոլոգիական արդյունաբերության կամ արհեստական բանականության ու այլ ինովատիվ ինդուստրիալ ուղղությունների զարգացման համար. 5մլրդ՞, 50մլրդ՞, 500մլրդ՞, թե՞ Տրիլիոնն անց…
Ռոմանոս Պետրոսյան
Սամվել Կարապետյանի հավաքի մասնակից 3 անձ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության տարածքային ստորաբաժանում, հայտնում են ՆԳՆ-ից
Արտաքին հետախուզական ծառայությունը Հայաստանում կայանալիք ընտրությունների վրա արտաքին միջամտության ռիսկ է տեսնում
Armenpress
Սերժ Սարգսյանի հետ շփումներ ունեմ։
Նախկին վարչապետ Կարեն Կարապետյան
Հավատում եմ ընդդիմության հաղթանակին։
Կարեն Կարապետյան
Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ևս դատարանի բակում է՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի։