Select your region
and interface language
We’ll show relevant
Telegram channels and features
Region
avatar

Azatutyun

azatutyuntv
Ազատություն ռադիոկայանի Տելեգրամ ալիքը
Subscribers
51 200
24 hours
24
30 days
Post views
3 581
ER
7,28%
Posts (30d)
Characters in post
354
Insights from AI analysis of channel posts
Channel category
Politics
Audience gender
Male
Audience age
35-44
Audience financial status
Middle
Audience professions
Government & Public Sector
Summary
March 14, 15:43
Media unavailable
1
Show in Telegram

Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում
🔸
Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը դեռ բանակցում է Սամվել Կարապետյանի կուսակցության հետ
🔸
Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց
🔸
Փաշինյանը մարզերով է շրջում
🔸
Թրամփ. ԱՄՆ նավատորմը շուտով կանցնի Հորմուզի նեղուցով
🔸
Բազմաթիվ բողոքներ ընդդեմ Վեոլիայի
Հաղորդումը վարում է Կարլեն Ասլանյանը
Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Ovio-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև
http://tv.azatutyun.am
հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:

March 14, 13:26

Իսրայելական ավիահարվածից Բեյրութում մեկ մարդ է սպանվել, ևս չորսը՝ վիրավորվել
Իսրայելական բանակը պատերազմի ընթացքում ուժեղ հարվածներ է հասցրել Լիբանանին այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ «Հեզբոլա» զինյալ խմբավորումը հրթիռներ արձակեց Իսրայելի դեմ՝ ի պատասխան Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի սպանության։

March 14, 12:21

Իրանը հարվածել է ամերիկյան ռազմաբազաներին Աբու Դաբիում, Բահրեյնում և Քուվեյթում
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Ալիռեզա Թանգսիրիի խոսքով՝իրանական ուժերը թիրախավորել են Patriot ռադարային համակարգերը, ինքնաթիռները և ինքնաթիռների վառելիքի պահեստավորման բաքերը։

March 14, 11:17

Թեհրանը հաստատում է մեկուկես տասնյակ պայթյունները Խարգ կղզում
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ամերիկյան ուժերի հարվածների ժամանակ Խարգ կղզում շուրջ 15 պայթյուն է լսվել, թիրախավորվել են ծովային ռազմակայանը, դիսպետչերական աշտարակը և ուղղաթիռի հարթակը: Հաղորդագրության համաձայն՝ կղզու հակաօդային պաշտպանության համակարգը հարձակումից մեկ ժամ անց վերսկսել է աշխատանքը:

March 14, 10:07

Թրամփը կարծում է, որ Պուտինը «հնարավոր է մի փոքր օգնում է Իրանին»
«Նա գուցե մի փոքր օգնում է Իրանին, այո, երևի։ Եվ, հավանաբար, մտածում է, որ մենք էլ օգնում ենք Ուկրաինային, չէ՞»,- ասել է Թրամփը «The Brian Kilmeade Show» հաղորդման ժամանակ։

March 14, 10:05

Դատարանի բակից բերման ենթարկված երեք քաղաքացիներն ազատ են արձակվել
Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Ներքին գործերի նախարարության խոսնակը:
Սամվել Կարապետյանի երեք աջակիցներին ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանում էին տեղափոխել Հակակոռուպցիոն դատարանի բակից, երբ դատարանը քննում էր գործարարի տնային կալանքը մեկ ամսով երկարաձգելու մասին Քննչական կոմիտեի միջնորդությունը:

March 13, 20:39

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ
Այս մասին հայտնեց Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը: Հակակոռուպցիոն դատարանը վաղ առավոտից քննում էր գործարարի տնային կալանքը ևս մեկ ամսով երկարաձգելու քննիչների միջնորդությունը։
Փաստաբանը նշեց, որ դատական ակտը կբողոքարկվի Վերաքննիչ դատարան:

March 13, 15:55
Media unavailable
1
Show in Telegram

Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում.
• Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու միջնորդության քննություն. դատարանի առջև բողոքի ակցիա է:
• Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն աջակցում է Սամվել Կարապետյանին և հավատում է ընդդիմության հաղթանակին
• Մի խումբ ցեղասպանագետներ խիստ քննադատում են Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրենի պաշտոնանկությունը վարչապետի ցուցումով
• Պատերազմի 14-րդ օրը ԱՄՆ-ը սպառնում է ամենաինտենսիվ հարվածները հասցնել Իրանին:
• Զելենսկին Փարիզում Մակրոնի հետ քննարկում է Ռուսաստանի նկատմամբ ճնշումը մեծացնելու հարցը:
Հաղորդումը վարում է Կարլեն Ասլանյանը։
Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Ovio-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև
http://tv.azatutyun.am/
հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:

March 13, 15:09

Բերդում կլինենք, հացի հերթում կլինենք, մեկ ա պայքարելու ենք.
👉
Կարեն Կարապետյան

March 13, 15:05

Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավորի թեկնածու Հայաստանի նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը, այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից։ Իշխող «Քաղաքացիական պայմանագրից» Վլադիմիր Վարդանյանը…