
Գարեգին Նժդեհ ֍
Բարոյական ուժն է գոտեպնդում փոքր ժողովուրդներին ու բանակներին անհավասար կռվում. նա՛ է դեպի հաջողություն ու հաղթանակ առաջնորդում թվապես թույլերին՝ մեծամեծ հակառակորդների դեմ: Նա՛ եղել է եւ է՛ այսօր միակ ապավենը մեզ նման փոքր ժողովուրդների:
©️
Գարեգին Նժդեհ
🇦🇲
❗
Հայրենիքը՝ ամենից առաջ
🇦🇲
Բավական չէ հիացիկ վերաբերմունք, անգամ պաշտամունք ունենալ դեպի անցյալ սերունդը – պետք է գերազանցել նրան: Հենց սա է հարգանքի այն պսակը, որ յուրաքանչյուր հետնորդ պարտավոր է դնել նախնյաց հիշատակների կոթողին:
©️
Գարեգին Նժդեհ
🇦🇲
❗️
Հայրենիքը` ամենից առաջ
🇦🇲
Այսօր հայ մեծ բարեգործ, հայրենիքի խենթ նվիրյալ, Արցախի ամենախոշոր ներդրող՝ Լևոն Գուրգենի Հայրապետյանի ծննդյան օրն է, նա կդառնար 75 տարեկան։
Ճանաչենք և հիշենք մեր Հերոսներին։
Ամենագլխավոր ազգային գաղափարն այն է՝ ինչպես հայերից հայ դարձնել, եթե բոլոր հայերից հայ դարձնենք, այդ ժամանակ մենք կլինենք անհաղթ և կծաղկենք որպես պետություն։
©️
Լևոն Հայրապետյան
Հ.Գ. Ցավալի է և շատ ամոթալի, որ Լևոն Հայրապետյանին այդպես էլ չշնորհվեց «Արցախի Հերոս» բարձրագույն կոչումը։ Մինչդեռ յուրաքանչյուր արցախցու և առհասարակ գիտակից հայ մարդու համար նա ընդմիշտ կմնա, որպես «Իրական Հերոս» ով սեփական կարողությունները ծառայեցրեց ի շահ հայրենիքի։
Լևոն Հայրապետյանը Գարեգին Նժդեհի քրոջ թոռն էր։ Նա էլ Նժդեհի նման մահացավ ռուսական կայսրության բանտում։
Հողը երեխայի պես գրկում է ոտքերդ ու ասում՝
-Ինձ մենակ մի թող:
©️
Դուշման Վարդան
🇦🇲
❗️
Հայրենիքը ՝ ամենից առաջ
🇦🇲
1966 թ. մարտի 8
Հիշատակդ միշտ փառավոր, Դուշմա՛ն ։
«Ժողովու՛րդ — դա Անտեյն է առասպելական: Պարտվում է նա, հենց որ կտրվեց հողից: Իսկ այդ վերջինը Հայրենի հողը խորհրդանշում է կուլտուր-ազգային այն բոլոր արժեքներն ու սրբությունները, որ ստեղծել է ինքը՝ ժողովուրդը»:
Այս խոսքերն ընդգծում են, որ ազգային ինքնությունը պահպանելու և ամրապնդելու միակ ուղին սեփական հողին, պատմությանը և հոգևոր արժեքներին ամուր մնալն է։
Ազգի կենսունակության արմատները՝ Գարեգին Նժդեհի «Բանտային գրառումներում»
©️
Գարեգին Նժդեհ
🇦🇲
❗
Հայրենիքը՝ ամենից առաջ
🇦🇲
Բնությունը, — ասված է, — կնոջ ձեռքով կգրի տղամարդկանց սրտի մեջ: Ահա թե ինչու հայ կինը պիտի դառնա հայրենապաշտության տաճարի Վեստյան Կույսը՝ նշանակված անշեջ պահելու նրա սրբազան կրակը:
Հայուհին, որին կարելի է ճանաչել հազարավոր օտարուհիների մեջ այն կնիքով, որ նրա ճակատին դրել է ձիգ դարերի տառապանքը, որ կարող է փոխարինել խաչափայտի առջև իր աստվածանման որդու վերքերը սգացող Տիրամորը, հայ կինը ավելի հերոսուհի, քան թախծության մայր պիտի լինի: Նրա շրթունքներից պիտի չպակասեն Ժանդարկյան բառերը` ուղղված մեր սերունդներին. «Եթե հոգնած եք, դադար առեք, բայց մի՛ լքեք կռվադաշտը, մի՛ դասալքեք»: Նա միայն պիտի չողբա վերքերն իր Հայրենիքի, այլև մեր սերունդներին անսահման սեր ու պաշտամունք պիտ ներշնչի դեպ այդ վերքերը: Նա ավելի պիտի սիրի և հպարտանա, քան կարեկցի: Նրա հայրենասիրությունը ևս՝ աստվածային կրակ, բոց ու ջերմություն, պիտի արթնացնի թմրած առյուծը իր ժողովրդի մեջ, պիտի բարձրացնի մեր առօրյա կյանքի թափը, պիտի քաղցրացնի ու հեշտացնի անձնազոհությունը:
©️
Գարեգին Նժդեհ
🇦🇲
❗️
Հայրենիքը ՝ ամենից առաջ
🇦🇲
1919-1921 թթ. Գարեգին Նժդեհի
հաջող պայքարի շնորհիվ այսօր կա ոչ միայն հայկական Սյունիք, ոչ միայն հնարավոր եղավ ազստագրել Արցախ, այլև այսօր Իրանը չի ընկնում թյուրքական «կոլցո»-ի մեջ: Հետևաբար` Նժդեհին պետք է արձան դնել նաև Իրանում: Իհարկե, սա պատկերավոր, խորհրդանշական փոխաբերություն է, բայց քաղաքագիտական իմաստով` ճշմարտություն:
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան |
@varuzhandragoman
«Ո՛չ, ախոռը, ուր անասունները ուտում եւ պառկում են, հայրենիք չէ»:
©️
Գարեգին Նժդեհ
🇦🇲
❗
Հայրենիքը՝ ամենից առաջ
🇦🇲
Ամեն ժողովուրդ իր պատմության մեջ իր կռիվը գոնե մեկ անգամ մինչև վերջ պետք է տա։
Աշխարհի ուժեղները, տեսեք, թե ուր են հասել, իսկ մենք, դեռ մտածում ենք՝ շտապել, թե չշտապել, «ըսել, թե չըսել»:
Ինչի՞ն սպասել՝ Հայաստանի տնտեսության վերջնական կանգառի՞ն… Հայաստանի հայաթափմա՞նը, թե՞ մինչեւ աղանդավորները առաքելականներիցս ավելի մեծ թիվ կկազմեն։
©️
Վազգեն Սարգսյան
🇦🇲
🎖
Այսօր Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, նա կդառնար
6️⃣
7️⃣
տարեկան:
Բարձրացրո՛ւ գլուխդ, Սպարապետ...
🫡
🫡
🫡
https://youtu.be/wEnJJGGi1GU?si=kwSgg_Tn2dub50NW
«Հիշիր պատերազմը»
Այս գործում Նժդեհը խորապես անդրադառնում է պատերազմների ծանր դասերին՝ մատնանշելով, որ պատմության ընթացքը հաճախ գծագրվում է արյան գնով։ Պատերազմը ոչ միայն բախում է, այլ մարդկության ուղու անբաժան մաս։
Նա գրում է.
«Արյունն է գծել և դեռ արյունն է գծում մարդկային ցեղի ուղին»։
Այս խոսքերը հիշեցնում են, որ խաղաղությունն անգնահատելի է միայն այն ժամանակ, երբ գիտակցում ենք այն զոհողությունները, որոնցով այն ձեռք է բերվում։
©️
Գարեգին Նժդեհ
🇦🇲
❗
Հայրենիքը՝ ամենից առաջ
🇦🇲