
Genius Agency Channel
Ֆինանսական աշխարհում վստահությունն ամենաթանկ «արժույթն» է։ Երբ խոսքը գնում է բանկերի և ֆինտեխ ընկերությունների մասին, անգամ տառատեսակը պետք է փոխանցի կայունություն, անվտանգություն և հուսալիություն։
Այդ պատճառով ոլորտի գիգանտները՝ Goldman Sachs-ը, PayPal-ը, Revolut-ը, նախընտրում են երկու տառատեսակ՝ Serif և Humanist Sans-Serif։
Serif տառատեսակն ունի փոքրիկ, դասական «պոչիկներ», որ պատմականորեն կապվում է՝
🔹
պահպանողականության
🔹
լրջության
🔹
հեղինակության
🔹
և վստահելիության հետ
Humanist Sans-Serif տառատեսակը համատեղում է մարդու ձեռագրի նրբությունն ու ժամանակակից դիզայնի պարզությունը։
Այս տառատեսակը հաղորդում է՝
▫️
հստակություն
▫️
թափանցիկություն
▫️
նորարարություն
Goldman Sachs-ի ուղերձը հետևյալն է. «Մենք այստեղ ենք երկար տարիներ, մեզ հետ ապահով է, մեզ կարող եք վստահել»։
PayPal-ի նշանաբանը՝
«Մեր համակարգը պարզ է, արագ ու անվտանգ»:
իսկ Revolut-ինը՝
«Ֆինանսական ծառայությունները կարող են լինել ժամանակակից, սպառողների համար հասանելի և ճկուն»։
Ձեր նախընտրած տառատեսակը զգացմունք է ստեղծում, իսկ այդ զգացմունքը հաճախորդի մոտ կարող է ձևավորել վստահություն կամ կասկած։
Բանկերն ու ֆինթեխ ընկերությունները Serif-ով հաղորդում են հուսալիություն և կայունություն։
Humanist Sans-Serif-ով՝ մոդեռնիզմ, պարզություն և վստահություն։
Այսպիսով՝ տառատեսակը միայն դիզայնի մասին չէ։ Այն Ձեր բրենդի «շեշտադրումն» է՝ այն մասին, թե ինչ կերպ եք ուզում, որ մարդիկ ընկալեն Ձեր բրենդը ճանաչման առաջին իսկ պահից։
Թրենդային ռիլսերի տարբերակներ, որոնք կարող եք ադապտացնել Ձեր էջին
💙
Ինչպիսի՞ տեխնիկա օգտագործել որակյալ Reels-եր նկարելու համար
💙
Ուղարկեք
🎲
մեկնաբանություններում որպեսզի իմանաք` ինչն է Ձեզ մոտ ամենալավը ստացվում:
Վալենտինի օրվան նվիրված թեմատիկ հրապարակումների գաղափարներ
💕
Նյու Յորքում նոր բացված սուշի բար, որը դարձել է սոցցանցերի թրենդ
🍣