
GOAR PR 🪞
Վերբալ իմիջ-
Վերբալ իմիջը այն կերպարն է, որը մարդը ձևավորում է խոսքի միջոցով։ Ոչ թե ինչ է ասում միայն, այլ ինչպես է ասում։
Այն ձևավորվում է բառապաշարից, մտքերի կառուցվածքից, խոսքի տոնից և ձևակերպման ճշտությունից։
Միևնույն միտքը կարելի է ասել այնպես, որ վստահություն առաջացնի, կամ կասկած։ PR-ում վերբալ իմիջը որոշիչ է, որովհետև հանրային դաշտում խոսքը դառնում է մարդու և բրենդի հիմնական ներկայացուցիչը։
Ուժեղ վերբալ իմիջ ունեցող մարդիկ սովորաբար ունեն երեք հատկանիշ․
• խոսում են հստակ և պարզ
• չեն շռայլում բառերը
• չեն հակասում իրենց նախորդ խոսքին
Վերբալ իմիջը ձևավորվում է տարիներով, բայց կարող է քայքայվել մեկ սխալ արտահայտությամբ։
Հետևաբար հանրային դաշտում խոսքը պարզապես հաղորդակցություն չէ։
Այն
հեղինակության գործիք
է։
Այն մարդը, ով գիտակցում է իր իմիջի արժեքը, սկսում է կառավարել ոչ միայն իր արտաքին ներկայությունը, այլ նաև իր մասին ձևավորվող հանրային ընկալումը։
Իմիջը ձևավորվում է ամեն օր՝ խոսքի, վարքի, որոշումների և նույնիսկ լռության միջոցով։ Մարդու ներկայությունը, արձագանքը իրավիճակներին, նրա սկզբունքներն ու դիրքորոշումները ժամանակի ընթացքում ստեղծում են այն պատկերը, որով նրան ճանաչում և գնահատում է միջավայրը։
@GOARPR
Մարդու ամենակարևոր հմտություններից մեկը կարողությունն է՝
տարբերել կարևորն անկարևորից
։
Թվում է պարզ, բայց իրականում հենց այս ընտրությունն է որոշում հաջողության չափը։
Սա հատկապես կարևոր է PR-ում։
PR-ը շատ հաճախ ընկալվում է որպես տեսանելիություն կամ ակտիվություն, սակայն իրականում այն
ճիշտ առաջնահերթությունների կառավարումն է
։
Ով կարողանում է հասկանալ՝ ինչն է կարևոր հաղորդագրություն,
ինչն է ձևական աղմուկ,
և ինչն է իրական արժեք ստեղծում նա կարողանում է կառուցել կայուն հեղինակություն։
Արդյունքում նա ստանում է՝
💼
հաջողություն անձնական կյանքում
💼
աճ և ազդեցություն մասնագիտական գործունեությունում
💼
վստահություն և հեղինակություն՝ նաև պետական ու վերպետական մակարդակներում
Ի վերջո, PR-ը նույնպես սկսվում է մի պարզ, բայց որոշիչ կարողությունից՝
ճիշտը ընտրելու կարողությունից
։
©
GOAR PR
Քաղաքական PR․ իշխանության, ընկալման և ազդեցության կառավարման արվեստը
Քաղաքական PR-ը միայն հաղորդագրություններ տարածելու կամ հանրային կերպար ձևավորելու տեխնիկական գործընթաց չէ։ Այն ռազմավարական կառավարման համակարգ է, որի հիմնական նպատակը հասարակության մեջ քաղաքական դերակատարների նկատմամբ ընկալման ձևավորումն ու վերահսկումն է։
Ժամանակակից քաղաքական իրականությունում իշխանությունը հաճախ որոշվում է ոչ միայն ինստիտուցիոնալ լծակներով, այլ հիմնականում հանրային ընկալմամբ։ Հետևաբար քաղաքական PR-ը դարձել է քաղաքական մրցակցության առանցքային գործիքներից մեկը։
@GOARPR
🪞
Թող ձեր ազդեցությունն այնքան ուժեղ լինի, որ PR-ը պարզապես փաստի արձանագրում դառնա։
Այսօր հայ կնոջ ամենաուժեղ կապիտալը արտաքին տպավորությունը չէ, այլ մտածողությունը, կրթությունն ու ներքին ինքնավստահությունը։ Իրական ազդեցությունը ձևավորվում է այնտեղ, որտեղ կինը ներդրում է անում իր գիտելիքի, ինքնազարգացման և արժեքային համակարգի մեջ։
Ինձ համար առանձնանում են այն կանայք, ովքեր կարողանում են հավասարակշռել և՛ կարիերան, և՛ ընտանիքը, զարգացնել իրենց ներաշխարհն ու արտաքին ներկայությունը, պատասխանատվությամբ կառուցել սեփական ճանապարհը և երբեք չնվազեցնել իրենց արժանապատվությունը՝ անկախ միջավայրից կամ դիմացինից։
Ի վերջո, իրական ուժը այն կարողությունն է, երբ մարդը մնում է ինքն իրեն հավատարիմ՝ առանց քծնանքի և առանց դիմակների։
©
GOARPR
📣
PR նոր միտում․ բրենդները հրաժարվում են «կատարելությունից»
Վերջին շրջանում PR-ում նկատվում է նոր միտում․ բրենդները սկսում են ցույց տալ ոչ միայն իրենց հաջողությունները, այլ նաև
իրական գործընթացը՝ սխալներով ու դժվարություններով
։
Օրինակ․ Airbnb-ին
հրապարակում է ոչ միայն հաջող պատմություններ, այլ նաև պատմում է՝ ինչ խնդիրներ են ունեցել հարթակում և ինչպես են դրանք լուծել։ Սա մեծացնում է թափանցիկությունն ու վստահությունը։
Այս մոտեցումը կոչվում է
radical transparency
— բաց հաղորդակցություն, երբ բրենդը չի փորձում լինել կատարյալ, այլ փորձում է լինել
հասկանալի և վստահելի
։ Մեր օրերում PR-ում մարդիկ ավելի արագ վստահում են այն բրենդներին, որոնք ցույց են տալիս իրականությունը, ոչ միայն հաջողության պատմությունները։
@GOARPR
Ժամանակի ընթացքում լոբբինգը վերածվեց կազմակերպված մասնագիտական գործունեության։ Այսօր այն իրականացվում է ոչ միայն անձնական հանդիպումներով, այլ նաև վերլուծություններով, հանրային քննարկումներով, փորձագիտական զեկույցներով և մեդիա հաղորդակցությամբ։
Ժամանակակից լոբբինգը հաճախ ներառում է երեք կարևոր ուղղություն․
•
փաստարկված տեղեկատվության ներկայացում
պետական կառույցներին,
•
շահերի պաշտպանություն
կոնկրետ ոլորտների կամ խմբերի համար,
•
հանրային կարծիքի ձևավորում
, որը կարող է ազդել քաղաքական որոշումների վրա։
📌
Շատ երկրներում լոբբինգը նաև կարգավորվում է օրենքով՝ ապահովելու համար գործընթացի թափանցիկությունը և կանխելու շահերի բախումը։
Այսպիսով, լոբբինգը միայն ազդեցության փորձ չէ․
այն նաև
կապ է հասարակության, բիզնեսի և պետության միջև
, որտեղ տարբեր կողմեր փորձում են ներկայացնել իրենց դիրքորոշումը և մասնակցել որոշումների ձևավորմանը։
@GOARPR
🏛
Ինչպես առաջացավ «լոբբինգ» հասկացությունը
«Լոբբի» բառը սկզբում նշանակում էր հյուրանոցի նախասրահ։ Հենց այդպիսի նախասրահներում՝ հատկապես Վաշինգտոնի հյուրանոցներում, հանդիպում էին ԱՄՆ նախագահի, սենատորների և տարբեր շահառու խմբերի ներկայացուցիչները։ Այստեղ քննարկվում էին առաջարկներ, ներկայացվում էին խնդիրներ և փորձ էր արվում համոզել պետական գործիչներին աջակցել կամ մերժել այս կամ այն քաղաքական որոշումը։
Այս հանդիպումները աստիճանաբար դարձան ազդեցության գործիք, և այդ գործընթացը սկսեցին անվանել
լոբբինգ
։
Այսօր լոբբինգը իրականացվում է տարբեր խմբերի կողմից՝
• բիզնես կազմակերպություններ,
• մասնագիտական միություններ,
• հասարակական և շահույթ չհետապնդող կազմակերպություններ,
• ինչպես նաև առանձին քաղաքացիներ։
📌
Իր էությամբ լոբբինգը շահերի ներկայացման մեխանիզմ է՝ երբ տարբեր խմբեր փորձում են իրենց փաստարկներով ազդել պետական քաղաքականության և որոշումների ձևավորման վրա։
@GOARPR
🏛
Ի՞նչ է լոբբինգը
Լոբբինգը ազդեցություն գործելու գործընթաց է այն որոշումների վրա, որոնք կայացվում են կառավարության կամ պետական պաշտոնյաների կողմից, հաճախ՝ նաև կարգավորող գործակալությունների շրջանակում։
Այս գործիքի նպատակն է ներկայացնել շահեր, դիրքորոշումներ և փաստարկներ, որոնք կարող են ազդել քաղաքական կամ կարգավորող որոշումների վրա։
📌
Լոբբինգի «հայրենիքը» համարվում է ԱՄՆ-ն, որտեղ այն 19-րդ դարում ձևավորվեց որպես քաղաքական ազդեցության կարևոր մեխանիզմ։
@GOARPR
iPhone 18-ը կարող է թողարկվել բուրգունդի գույնով։ Նոր հեռախոսի ռենդերները տարածվում են համացանցում: Օգտատերերը քննարկում են շարքի այլ գույները, այդ թվում՝ մանուշակագույնը և սուրճի գույնը։
@GOARPR