
Gohar Hayrapetyan
Իրանում՝ պատմական շրջադարձ
Հաստատվել է Ալի Խամենեիի մահը։
Տասնամյակներ շարունակ
պետական հեռուստատեսությունը լուսաբանում էր նրա յուրաքանչյուր քայլը։
Նրա պատկերները՝ ամենուր՝
վահանակներից մինչև խանութներ։
#news
#iran
#armenia
🇮🇷
Իրանը հարվածել է Դուբայի օդանավակայանին
Դուբայի միջազգային օդանավակայանը ենթարկվել է իրանական անօդաչու թռչող սարքի և/կամ բալիստիկ հրթիռի հարվածի։ Վնասների չափը դեռևս հստակ չէ, սակայն իրականացվում է տարհանում։
Իրանը շարունակում է հրթիռներ և անօդաչու սարքեր արձակել տարածաշրջանի տարբեր օբյեկտների և թիրախների ուղղությամբ։
Չհաստատված տեղեկություններ կան, որ հարված է հասցվել նաև Բաղդադի միջազգային օդանավակայանին։
#Դուբայ
#Իրան
#Բաղդադ
#Օդանավակայան
#Հարված
#
#Dubai
#Iran
#Baghdad
#Airport
#Attack
❗️
ԱՄՆ-ն ու Իսրայելը համատեղ հարվածներ են հասցրել Իրանին. մեկնարկել է «Էպիկական զայրույթ» գործողությունը
🏫
Մինար քաղաքում աղջիկների տարրական դպրոցի թիրախավորման հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի։ Իրանի Ազգային անվտանգության խորհուրդը կոչ է արել բնակիչներին տարհանվել մայրաքաղաք Թեհրանից։
⛪
Իսրայելական ավիահրթիռը հրաշքով շրջանցել է Թեհրանի հայկական ամենամեծ եկեղեցին՝ Սուրբ Սարգիս մայր տաճարը, որը հարվածից մի քանի մետր հեռավորության վրա է գտնվել։
💥
Զուգահեռաբար, պայթյուններ են որոտացել Աբու Դաբիում և Դուբայում։ Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իրանական հրթիռակոծության հետևանքով Աբու Դաբիում մեկ մարդ է զոհվել։
✈️
Տարածաշրջանում լարվածության կտրուկ աճի պատճառով փոփոխություններ են տեղի ունեցել նաև չվացուցակներում։ «Զվարթնոց» օդանավակայանի կայքի համաձայն՝ Երևան-Քուվեյթ-Երևան այսօրվա չվերթները չեղարկվել են, իսկ դեպի Դուբայ և Աբու Դաբի ու հակառակ ուղղությամբ թռիչքները հետաձգվել են։
#իրան
#ԱՄՆ
#հայաստան
🇮🇷
Իրանում տոնում են Այաթոլայի մահը
🇮🇱
Իսրայելը պնդում է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի սպանության մասին։ Թեև Թեհրանը դեռ լռում է, սակայն համացանցը ողողված է կադրերով, թե ինչպես են իրանցիները տոնում այաթոլայի մահվան չհաստատված լուրը։
Այսօր տեղի է ունեցել Իրանի դեմ պատմության մեջ ամենալայնածավալ ռազմական գործողությունը. Իսրայելի պաշտպանության բանակը գրոհել է 200 կործանիչով՝ թիրախավորելով ավելի քան 500 օբյեկտ։
Իրանի Կարմիր Մահիկի տվյալներով՝ հարձակումների հետևանքով արդեն կա 201 զոհ և 747 վիրավոր։
#Իրան
#Իսրայել
#Խամենեի
#ՄերձավորԱրևելք
#Պատերազմ
https://youtu.be/49tZn7KJxmE?si=2RR5F5twj3cFJMsW
Նրան անվանում են Հայաստանի Մայր Թերեզա… Կամ Մայր Արուսյակ, կամ պարզապես քույր Արուսյակ: Մայր Արուսյակը Հայաստանի առաջին առաքյլան է։
Անցյալ տարի իմ այցելության ժամանակ Հռոմ ես չհասցրեցի հանդիպել քույր Արուսյակին, քանի որ նա այդ օրերին առաքելությամբ մեկնել էր Բեյրույթ։
Երբ այս տարի ընտանիքիս հետ եկա Հռոմ, որոշեցի նրանց ևս ծանոթացնել Միաբանության հետ, և երջանիկ պատահականությամբ քույր Արուսյակն այնտեղ էր։
Ծրագրավորող ամուսինս և դեռահաս աղջիկս սկզբից փոքր-ինչ տարակուսած էին և կաշկանդված, բայց քույր Արուսյակի հետ զրույցից հետո հիացած էին նրա սթափ անալիտիկ ուղեղով, բացառիկ օպտիմիզմով, լայնախոհ մտքերով, գիտելիքներով ամենատարբեր ոլրոտներում՝ քաղաքականությունից մինչև արհեստական բանականություն։
https://youtu.be/49tZn7KJxmE?si=2RR5F5twj3cFJMsW
Սև ուրբաթ Թբիլիսիիում Անցած գիշեր Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում տասնյակ ցուցարարներ, լրագրողներ ու անվտանգության ուժեր են վիրավորվել։ Վրաստանի մայրաքաղաքում ինքնաբուխ ցույցը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց ԵՄ-ին ինտեգրումը մինչև 2028 թվականը կասեցնելու մասին։
Ներքին գործերի նախարարությունը ցուցարարների դեմ հատուկ միջոցներ է կիրառել, այդ թվում՝ ջրցան մեքենաներ և պղպեղի սփրեյ։
Ուժայինները հատկապես կոշտ են գործել իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողների նկատմամբ։
Թբիլիսիում իրավիճակը շատ լարված է:
«Վրացին վրացու դեմ է դուրս եկել: Սրանից ավելի նվաստացուցիչ ի՞նչ կարող է լինել։ Եթե ես սա հասկացել եմ, ինչո՞ւ դուք չեք կարող հասկանալ: Ո՞ւմ միլիոններն ու պալատներն եք պաշտպանում: Նրանք իշխանության ղեկին են արդեն 12 տարի։ Որտեղի՞ց են նրանք եկել։ Ո՞վ է նրանց մեծացրել»,- Տարեց կինը դիմում է հատուկ ջոկատայիններին:
❗️
Առհասարակ վաղուց էի ուզում գրել այս թեմայի մասին։ Ռուսաստանից եկած «գաստռալյոռների», ինֆոգնչուների, բլոգերների, «տասովշիկների», պատերազմից թռած ու էստեղ ապահով պախկված շոու-բիզնեսի հայ ներկայացուցիչների...
Էս վերջինը մի ուրիշ կատեգորիա է, որ սկսում են մոսկովյան ակցենտով և «իմպեռսկի զամաշկեքով» հարցազրույցներ տալ կամ վարել ու կյանքի դասեր տալ «գուբեռնիայի հետամնաց առմյաշկեքիս»։
Ինչքան Ճ կլասի բլոգեր կա մտավ ասպարեզ՝ օգտագործելով փոքր ազգերին բնորոշ մեր բարդույթները։ Սկսում են դիֆերամբներ երգել հայերի մասին, երկինք հանել, կիրիլիցայով հայերեն ստատուսներ ձոնել՝ ахпер джан, Цавт Танем! Им Хайастан Ու վերջ, հազարավոր դիտումներ, կիսումներ, մոնետիցազիա, գովազդ։
Առանձին պատմություն են բարեգործական ֆոնդ բացողները։
Ժամանակակից օստապ բենդերները եզակի տաղանդ ունեն համոզելու իրենց ֆոնդին գումարներ փոխանցելու՝ Գյումրիում էսիմ ինչ կառուցելու, Դիլիջանում Նոր Վասյուկի կառուցելու, սահմանամերձ գոտու երեխաներին օգնելու: Կլորիկ գումարներ են քերում: Հետո մեր սարերի ֆոնին ֆոտոսեսիաներ են անում, մի երկու սթից բան անում, գումարների առյուծի բաժինը պարզ չի ինչի վրա է գնում, իսկ հետո հայտարարում են, որ ֆոնդը փակվել է: Վերջերս իմացա, որ նման մի ամբիցիոզ ֆոնդ փակվեց :))
Դե Վոթսափով ու Տելեգրամով,
List.am
-ով գցողների մասին երևի լռեմ, բազմաչարչար Սամվել Մարտիրոսյանը մազ ճերմակացրեց մինչև մի մասը սկսեց հասկանալ, որ ռուսերեն ասած лохотрон -ի զոհ կարող է դառնալ։
Ինչքան անհասկանալի քոուչ, թրեյներ կա գալիս են այստեղ «կրթելու և կթելու» ակնկալիքով։ Վերջին Սուլեյման Բռնաբարի պատմությունը ձեզ օրինակ։
Ասածս ինչ է, Ռուսաստանում հայտնի ինֆոգնչու և կնաատյաց Արսեն Մարգայանի վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ցանկության դեպքում կարող ենք նաև զգոն լինել և հանրային իմունիտետ ձևավորել այս ամենի հանդեպ։ Եթե սա ռեզոնանս չստանար, պատկերացնում եմ Ռուսաստանից նմանատիպ ինֆոգնչուների ինչ հոսք էր սկսվելու։ Խոպան հող է, բա պետք է մոնետիցազնել։
Իսկ նմանատիպ սուբյեկտներին դահլիճներ տրամադրողներին փոքրիկ խորհուրդ. գոյություն ունի Գուգլ, զուտ մի ալարեք փնտրեք այդ մարդկանց մասին տեղեկատվություն դահլիճ տրամադրելուց առաջ։
Իհարկե, շատ են նաև պարկեշտ մարդիկ, որոնք իսկապես սիրել են Հայաստանը, հայերին, լիքը բան են արել՝ աղբ հավաքելուց սկսած մինչև ամենատարբեր ծրագրեր: Բայց կան նաև այսպիսիք: