
Գրչագիր...✍🏻🤍
..
.
🤍
Էս աշխարհից ուզում եմ, որ մարդիկ իրար նկատմամբ լինեն ավելի բարեհամբույր, ավելի մարդկային, բարի: Մարդիկ դաժանացել են: Շատ են իրենք իրենցով զբաղվում: Ոչ ոք կողքինին չի տեսնում: Չգիտեմ՝ ի՞նչ է եղել, գոռոզացե՞լ ենք, վա՞խ կա սրտներումս...
🤍
Կարեն Ջանիբեկյան
...
🤍
Դուք նկատե՞լ եք՝ կանայք սիրում են տղամարդուն հաղթել, բայց սիրում են հաղթող տղամարդուն...
🤍
Մհեր Արշակյան
.
..
💔
ահա այս դատարկ ու սառը հատակին
ես ուզում եմ պառկել
ու լացել այն բոլորի համար,
ովքեր տառապում են ավելի,
քան ես ...
💔
...
🫀
Որոշ բաներ մնում են այնպես, ինչպես կան: Պետք է դնել դրանք ապակյա ցուցափեղկում և հանգիստ թողնել...
🫀
Ջերոմ Դեյվիդ Սելինջեր
📚
...
✨️
Եվ ինչպե՞ս եք պատժելու նրանց, ում զղջումն ավելի մեծ է, քան հանցանքը...
✨️
Խալիլ Ջիբրան
.
..
🫶🏻
Նրանք, ովքեր հավատում են, որ կարող են անել մի բան, միշտ ավելի մոտ են հաջողության, քան նրանք, ովքեր չեն հավատում...
🫶🏻
Հենրի Ֆորդ
...
💔
Չի կարելի վերադառնալ դավաճանների մոտ:
Չի կարելի:
Կրծեք եղունգները, ծամեք հողը , բայց մի վերադարձեք այնտեղ, ուր ձեզ մի անգամ դավաճանել են...
💔
Ժան Ռենո
...
🫶🏻
Մենք բոլորս մեր ներսում կրում ենք մի պատմություն, որը ոչ ոք ամբողջությամբ չի կարդացել...
🫶🏻
Ֆյոդոր Դոստոևսկի