
Հայաստան դաշինք
Տիկին Բելլա Քոչարյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի կապակցությամբ
Սիրելի կանայք, սրտանց շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի կապակցությամբ։ Կինը ընտանիքի հոգին է, նրա լույսը և ջերմությունը։ Կինը մայր է, որից սկիզբ է առնում հայրենիքը։
Սիրելի որդեկորույս մայրեր, խոնարհվում եմ ձեր առջև։ Իմացեք, որ ձեր ցավը մեր ցավն է։ Եռաբլուր այցելելիս, որտեղ ննջում է քրոջս թոռան՝ մեր սիրելի Հենրիի հոգին, ավելի խորն եմ հասկանում ձեր՝ սիրելի մայրեր, վիշտը և կարոտը։ Բայց վստահ եղեք, մեր հարգելի մայրեր, որ ոչ ոք չի մոռացել և ոչինչ չի մոռացվելու։
Սիրելի Արցախի կանայք, դուք ստիպված եղաք թողնել ձեր սիրված միջավայրերը, գյուղերը, քաղաքները, մեր սիրելի Արցախը։ Բայց ես գյուդում ըմ, վեր տուք ուժեղ ըք և ամեն հինչ հաղթահարելու ըք մըզ հետ միասին։ Մունք սաղ բոլորս միասին պիտի լինենք։
Անցած տարիները հեշտ չէին մեզ բոլորիս համար։ Բայց չէ՞ որ կյանքը շարունակվում է, և մենք պարտավոր ենք նայել առաջ, կառուցել մեր ապագան մեր սերունդների համար։ Ուրեմն, մենք՝ կանայք, պետք հզոր լինենք, պահպանենք մեր օջախները, հայրենիքը, հայոց լեզուն, ավանդույթները և հավատքը։
Սիրելի կանայք, սիրելի մայրեր, շատ սիրելի քույրեր և երիտասարդ կանայք, եղեք առողջ, եղեք սիրված և, իհարկե, երջանիկ։
https://youtube.com/shorts/ayi7XOTyJUA
Սիրելի կանայք, մայրեր և քույրեր, շնորհավորում եմ Ձեզ՝ Կանանց միջազգային օրվա առթիվ։
Այս օրը լավագույն առիթն է մեկ անգամ ևս արտահայտելու խորին երախտագիտություն ու հարգանք Ձեր հանդեպ։ Ձեր աշխատասիրությամբ, համբերությամբ ու ստեղծարարությամբ մեծ ներդրում ունեք պետության և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ Թող Ձեր ընտանիքները լցվեն ջերմությամբ: Մաղթում եմ Ձեզ մեծ հաջողություններ և լուսավոր օրեր։
Ռոբերտ Քոչարյան
08.03.2026
🗣
Կարևորը ԱԺ-ից. մարտի 5, 2026թ․
#ԱԺ
#ՀայաստանԴաշինք
📌
Արմենուհի Կյուրեղյան
Ամբողջ աշխարհը մտահոգված է հենց մեր տարածաշրջանում, հենց մեր հարևան երկրում պատերազմով, իսկ մեր երկրի իշխանությունը առաջարկում է պեռաշկիով ու կուկուռուզով աշխարհին օրինակ ցույց տալ, թե ինչպես չանհանգստանալ: Այստեղ են ասել՝ անհաղթ հերոս Քաջ Նազար, մի պերաշկիով կոտրի հազար։
📌
Լիլիթ Գալստյան
Արդեն 4-5 տարի է ԿԳՄՍ ոլորտի կապիտալ ծախսերի միջին կատարողականը 38-40 տոկոս է։ Սա նշանակում է, որ ձեր տրված խոստումների մոտավորապես 60 տոկոսը չի կատարվել։
📌
Քրիստինե Վարդանյան
2025թ․-ի ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի նախաձեռնած վարույթների 70 տոկոսը կարճվել է։ ՔՊ-ն հիմա ուղղակի շոու է սարքում ամեն ինչից։ ՔՊ-ին ընտրել նշանակում է, որ նրանք էլի չորսուկես տարի բան չանեն, վերջին վեց ամիսը ոտ ու ձեռ ընկած գան ընկնեն քաղաքացիների դռները, խոստանան նույնը, խաբեն, ուռճացված թվեր ներկայացնեն ու էլի ոչինչ չանեն։
📌
Քրիստինե Վարդանյանի ելույթի վերջում ՔՊ-ական պատգամավորների մոտ ջղաձգումներ սկսվեցին։
📌
Արթուր Խաչատրյան
Իշխանությունը փորձում է մեր հայրենակիցներին թմրեցնել, նարկոզի տակ պահել, որ չտեսնեք, չզգաք՝ ինչ է կատարվում։ Եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերարտադրվի, իրական, արժանապատիվ բոլոր կողմերի կենսական շահերը պաշտպանող խաղաղություն չի լինի։ Մենք դեմ ենք Նիկոլ Փաշինյանին, որովհետև կողմ ենք խաղաղությանը։
📌
Աննա Գրիգորյան
Շատ բնական և հասկանալի է այն աժիոտաժը և ագրեսիան, որ կա այսօր քաղաքական մեծամասնության մոտ։ ՔՊ-ն ցնցումների մեջ է։ Շատ լավ գիտակցում են, որ 50 տոկոս +1 որևէ պարագայում չեն կարողանում ստանալ։
📌
Արծվիկ Մինասյան
Այն, ինչ ՔՊ-ն անում է, հանցագործություն է, առերևույթ հանցագործություն։ Ոչ միայն ներկա, նաև ապագա սերունդների հանդեպ։ Իշխանական աթոռը պահելու համար ամեն մի կեղծ մեղադրանքի գնացող եք։ Հունիսի 7-ը հեռու չէ, ժողովուրդը պետք է իր խոսքն ասի, պետք է վերջ տա ստին ու կեղծիքին, այս ատելությանը, որ ՔՊ-ն սերմանել է, այս թաքնված կոռուպցիային։
Շատ բնական և հասկանալի է այն աժիոտաժը և ագրեսիան, որ կա այսօր քաղաքական մեծամասնության մոտ։ ՔՊ-ն ցնցումների մեջ է։ Շատ լավ գիտակցում են, որ 50 տոկոս +1 որևէ պարագայում չեն կարողանում ստանալ։
https://youtu.be/8gGl34u5PuI
2025 թ.-ի ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի նախաձեռնած վարույթների 70 տոկոսը կարճվել է: ՔՊ-ն հիմա ուղղակի շոու է սարքում ամեն ինչից: ՔՊ-ին ընտրել նշանակում է, որ նրանք էլի չորսուկես տարի բան չանեն, վերջին վեց ամիսը ոտ ու ձեռ ընկած գան ընկնեն քաղաքացիների դռները, խոստանան նույնը, խաբեն, ուռճացված թվեր ներկայացնեն ու էլի ոչինչ չանեն:
https://youtu.be/EZh1nWRx89o
Հայաստանում պատերազմ թե խաղաղություն բանավեճ չկա, որովհետև այդ բանավեճի երկրորդ կողմը գոյություն չունի։ Չկա ուժ, որ ասում է պատերազմ։ Ո՞նց կարող է մի ուժ, որի օրոք ամենաշատ հարձակումները և պատերազմներն են եղել Հայաստանի վրա, խոսել խաղաղությունից ու, իրենց հորինած փաստաթղթին հղում անելով, ինչ-որ բան ապացուցել։
https://youtu.be/6x9NDOZhacU
Երբ որ Իրանում ծավալված պատերազմի առաջին օրը պերաշկի եք ուտում, դա ոչ թե անվտանգության ցուցիչ է, այլ ձեր ոչ ադեկվատության ցուցիչը։ Պարոն Փաշինյան, Ձեզ բացառապես մի բան է հետաքրքրում՝ Ձեր աթոռի պաշտպանությունը, ու դրա համար Դուք ամեն ինչ կանեք։
https://youtu.be/5Zkl6bOwFeQ
🗣
Կարևորը ԱԺ-ից. մարտի 4, 2026թ․
#ԱԺ
#ՀայաստանԴաշինք
📌
Թադևոս Ավետիսյան
Հակակոռուպցիոն պայքարը միայն իրավական գործընթաց չէ։ Նախ և առաջ դրա կանխարգելումը պետք է դառնա նպատակակետ, որը պահանջում է պետական բոլոր կառույցների, հանրության լայն շերտերի փոխլրացնող և արդյունավետ գործունեություն։ Իսկ Հայաստանում գործող հակակոռուպցիոն պայքարի մոդելը հիմնականում չի բխում լավագույն դրական փորձից․ շեշտը պետք է փոխվի՝ հետևանքների վերացումից դեպի կանխարգելում։
📌
Արծվիկ Մինասյան
Ո՞նց եք որոշում, երբ ասում եք «նախկին պաշտոնատար անձ»։ Նախկին՝ 2018 թվականից առա՞ջ, քրեական վարույթն սկսելո՞ւց առաջ, կամ կարող եք ասել՝ բոլոր նրանք, ովքեր ՔՊ-ական չեն։ Ապօրինի գույքի բացահայտման գործում «փայլուն» մեխանիզմ է կիրառում այս իշխանությունը։ Մեծ մասամբ վերագրվող գույքի 80-85 տոկոսը կամ ներկայացված եկամուտները կապ չունի այդ մարդկանց հետ։
📌
Գառնիկ Դանիելյան
Ինչպե՞ս է լինում, որ նախկինում հնչած կոռուպցիոն մեղադրանքները, պնդումները, հարուցված քրեական գործերը հօդս են ցնդում։ Եթե կոռուպցիոն ռիսկերի մեջ կասկածվող պաշտոնյաները գործում են այս իշխանության տրամաբանության մեջ, ապա «ոչ մի խնդիր չկա»։ Սա երեսպաշտություն է, կոռուպցիան կուսակցական պատկանելություն չունի, և հովանավորչությունը պետք է արմատախիլ արվի մեր երկրում։
📌
Ագնեսա Խամոյան
Երբ որ Իրանում ծավալված պատերազմի առաջին օրը պերաշկի եք ուտում, դա ոչ թե անվտանգության ցուցիչ է, այլ ձեր ոչ ադեկվատության ցուցիչը։ Պարոն Փաշինյան, Ձեզ բացառապես մի բան է հետաքրքրում՝ Ձեր աթոռի պաշտպանությունը, ու դրա համար Դուք ամեն ինչ կանեք։
📌
Քրիստինե Վարդանյան
Այն ժամանա՞կ էիք ստում, երբ ասում էիք, որ առանց երաշխավորների խաղաղություն հնարավոր չի, փաստաթուղթը չի երաշխավորում և 12 ժամ հետո ընդամենը հնարավոր է պատերազմ, եթե երաշխավոր չկա։ Թե՞ հիմա, երբ նախաստորագրել եք մի փաստաթուղթ առանց երաշխավորների, բայց հայտարարում եք, որ խաղաղությունը կայացած փաստ է, այն էլ այս աշխարհաքաղաքական պայմաններում։ ՀՀ քաղաքացին ոչնչով ապահովագրված չի։ Ձեզ վստահելը հանցագործություն է։
🗣
Կարևորը ԱԺ-ից. մարտի 3, 2026թ․
#ԱԺ
#ՀայաստանԴաշինք
📌
Արթուր Խաչատրյան
Մարդիկ ութ տարի է իշխանություն են, բայց էլի նախկիններն են մեղավոր: 8 տարվա ընթացքում մի հատ պայմանագիր չեն բաշարել վերափոխել։ Մի հատ պայմանագիր է, փոխեիք։ ՀԷՑ-ի պայմանագիրը ո՞նց եք փոխում։ Աստված գիտի՝ ինչի վրա է ծախսվում 45 մլն դրամը։ Հաստատ՝ ոչ ջրամբարների կառուցման վրա։
📌
Լիլիթ Գալստյան
Պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններին վերաբերող նախագիծը երկրում սկիզբ առած հակաեկեղեցական արշավի մաս է, որը առերևույթ Հայ Առաքելական Եկեղեցին վարկաբեկելու և հանրության շրջանում հակաեկեղեցական տրամադրություններ ձևավորելու քաղաքական նպատակ է ենթադրում։
📌
Ագնեսա Խամոյան
Զավեշտալի է էկոպարեկների ծառայության գործառույթների վերաբերյալ քննարկումը։ Դեռ այս ծառայությունը չստեղծված՝ անցյալ տարի Քննչական կոմիտեն տարածել է հաղորդագրություն, որ էկոպարեկները 18,3 կգ մարիխուանա տեսակի թմրամիջոց են փորձել իրացնել: Ես ճի՞շտ եմ հասկանում, որ հիմա մեզ միայն կարող է ուրախացնել այն, որ կանեփի տերևները կարմիր գրքում ընդգրկված չեն։
"Հայաստան" դաշինքն առաջիկա ընտրություններին հիմնական ֆավորիտներից է։ Մենք ունենք մրցունակ թիմ ու ծրագիր, կամք և փորձառություն՝ երկիրն ստեղծված իրավիճակից հանելու համար։
https://youtube.com/shorts/nkOzLTu4KC8?feature=share