
Հետք
Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 10-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։
📌
Անդրադարձ կատարվեց նաև վերջին շրջանում իշխանությունների կողմից ներկայացված օրինագծերին և ենթաօրենսդրական ակտերին, որոնք սահմանափակում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իրավական կարգավիճակն ու գործունեությունը, ինչպես նաև դրանց արծարծումը դիտվում է իբրև հարմար պատրվակ հակաեկեղեցական թեզերի բարձրաձայնման և անարգել տարածման համար։ Արձանագրվեց, որ նման նախաձեռնությունները խաթարում են Եկեղեցի-պետություն հարաբերությունների սահմանադրական հիմքերը, մասնավորապես՝ խղճի և կրոնի ազատության իրավունքը։
❗️
ԳՀԽ-ն մերժելի նկատեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Եվրոպական խորհրդարանում 2026թ. մարտի 11-ի ելույթում Հայոց Եկեղեցու և եկեղեցականության հասցեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները՝ «օտար ազդեցության գործակալ», «պատերազմի կուսակցություն» և այլն, որոնցով ակնհայտորեն փորձ է արվում արդարացման հիմքեր ստեղծել Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների կողմից իրագործված անօրեն գործողությունների և ծրագրվող հետագա բռնաճնշումների համար։
🇦🇲
🇪🇺
Մարտի 13-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ պաշտպանության և տիեզերքի հարցերով հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսի հետ։ Այս մասին հաղորդում է ՊՆ լրատվական ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորություններին և զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
🇨🇭
🇦🇲
Բեռնում տեղի է ունեցել ՀՀ դեսպանության բացման հանդիսավոր արարողությունը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Շվեյցարիա աշխատանքային այցի շրջանակներում մարտի 12-ին տեղի է ունեցել Բեռնում Հայաստանի ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել է Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը: Այս մասին հաղորդում է ԱԳՆ լրատվական ծառայությունը։
Բեռնում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված պատմական հատվածում գտնվող դեսպանության առջև բարձրացվել է Հայաստանի Հանրապետության դրոշը, հնչել են երկու երկրների ազգային օրհներգերը, և ժապավենի կտրելու հանդիսավոր արարողությունից հետո պաշտոնապես ազդարարվել է դեսպանության բացումը:
🤝
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը հանդես են եկել ողջույնի և շնորհավորական խոսքով։
✈️
Դատարանը որոշել է չավարտել «Արմավիայի»՝ 12 տարի ձգվող սնանկության գործը
2025 թ. դեկտեմբերի 11-ին Սնանկության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանը որոշել է մերժել Հայաստանի նախկին ազգային ավիափոխադրող «Արմավիայի» սնանկության գործն ավարտելու միջնորդությունը, որը ներկայացրել էր սնանկության գործով կառավարիչը:
📌
Հիշեցնենք, որ այս գործը մեկնարկել է 2014-ի սեպտեմբերին, իսկ նույն տարվա հոկտեմբերին «Արմավիան» իր սեփականատեր օֆշորային «Միկա Լիմիթեդի» պահանջով սնանկ է հայտարարվել եւ
2015-ի ապրիլից գտնվում է լուծարման վարույթում:
🔗
Մանրամասները՝
ԱՅՍՏԵՂ
🌧
Երևանում մարտի 13-ի և 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ին գիշերը և առավոտյան, 15-16-ին, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ․ մարտի 14-ին՝
թաց ձյան և ձնախառն անձրևի, մարտի 15-17-ին՝ անձրևի տեսքով։
🌨
Մարտի 13-ի ցերեկը, 14-ին, 17-ին հանրապետության առանձին շրջաններում, 15-16-ին` շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում
՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։
🌡
Օդի ջերմաստիճանը մարտի 14-16-ին գիշերն աստիճանաբար
կբարձրանա 7-10 աստիճանով։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն
Նախաքննությունը շարունակվում է. ինչու են տարիներով ձգվում վարույթները
Այն պահին, երբ Քննչական կոմիտեն գրում է իր հերթական ձեւական պատասխանները, հանցագործները, հնարավոր է, թիրախավորում են հերթական քաղաքացուն։ Իրավապահ համակարգի այս դանդաղկոտությունը ոչ միայն խթանում է անպատժելիությունը, այլ, հնարավոր է, դառնում է նոր հանցագործությունների առիթ: Տուժողը տեսնում է, որ իրավապահներն անկարող են իրեն պաշտպանել, մտածում է հաշվեհարդարի մասին: Այնպես որ, Քննչական կոմիտեի «նախաքննությունը շարունակվում է» ձևակերպումը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ:
📌
2026թ․ հունվարի 26-ին «Հետքը» հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ խնդրելով տեղեկություն տրամադրել նախորդ մեկ տարվա ընթացքում «Հետքի» հրապարակած այն բոլոր նյութերի մասին, որոնց վերաբերյալ նախաքննական մարմնում վարույթ էր նախաձեռնված։
🔻
Քննչական կոմիտեն մեր հարցերին պատասխանելու համար 30 օր ժամկետ էր խնդրել, ապա բոլոր դեպքերի մասին նույնաբովանդակ պատասխան տվել։
Այդ վարույթների մեծ մասով նախաքննությունը ամիսներով, իսկ մեր նախորդ հոդվածներով հարուցված վարույթները տարիներով չեն ավարտվում, մեղադրյալներ չկան, իսկ որոշ դեպքերում տուժողների թիվը շարունակում է աճել։ Քննչական կոմիտեի պատասխաններում կրկնվում է նույն ձևակերպումը՝ «նախաքննությունը շարունակվում է»։
🔗
Մանրամասները՝
ԱՅՍՏԵՂ
🌧
Սպասվում են տեղումներ՝ թաց ձյան և անձրևի տեսքով
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ Երևանում մարտի 12-ի ցերեկը, 13-ին, 17-ի ցերեկը
սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարտի 13-ի ցերեկը, 14-ին, 17-ին առանձին շրջաններում, 15-16-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում
սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։
🌡
Օդի ջերմաստիճանը մարտի 14-16-ին գիշերը
աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։
🚗
Վարորդական վկայական կարելի է ստանալ նաեւ շաբաթ օրերին
Ներքին գործերի նախարարությունը վարորդական վկայականի համար դիմած քաղաքացիներին հայտնում է, որ մարտ ամսվա բոլոր շաբաթ օրերը հաշվառման-քննական ստորաբաժանումներում սահմանվել են որպես աշխատանքային։
📌
Նախարարությունը նշում է, որ հերթագրման համակարգում ներդրվել են նոր տեխնիկական լուծումներ, որոնք արդեն իսկ տվել են իրենց արդյունքը․
հերթերը զգալիորեն նվազել են։
Բելառուսական տելեգրամյան ալիքը թիրախավորել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը հակառուսական կեղծ խոսույթով
Տելեգրամյան Шкварка 2.0 ալիքը, որն, իր իսկ նկարագրությամբ, Բելառուսից է եւ ներկայացնում է ստուգված փաստեր անանունության սկզբունքով,
կեղծ տեղեկություններ է տարածել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիա կատարած այցի վերաբերյալ:
📌
Բելառուսական տելեգրամյան ալիքը ներկայացրել է ֆրանսիական մի շարք հայտնի պարբերականների առաջին էջեր,
որոնցում իբր անդրադարձ է կատարվել Փաշինյանի այցին:
🔗
Մանրամասները`
ԱՅՍՏԵՂ
Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի ներկայությամբ բացվել է Հայոց այբուբենի հուշարձանը։ Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
«Արմատագիր - երկխոսության ուժը» խորագրով արձանը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության կողմից ի նշան երախտագիտության՝ Եվրոպական խորհրդարանի շարունակական և անվերապահ աջակցության համար։ Այս քանդակը բաղկացած է Հայոց այբուբենի տառերից:
Ռոբերտա Մեցոլան իր խոսքում նշել է, որ երկխոսությունը ժողովրդավարության անկյունաքարն է, այն մեզ միավորում է և առաջ է շարժում:
«Ի վերջո, այդպիսին է Եվրոպայի խորհրդարանը իր էությամբ՝ երկխոսության կառուցում միմյանց հետ, քաղաքացիների հետ և մեզ շրջապատող աշխարհի հետ։ Եվ այս գեղեցիկ գործով՝ Հայոց այբուբենի այս պատկերմամբ, հայերենն իր տեղն է ամրապնդում այն հարուստ և բազմազան երկխոսության մեջ, որը կոչվում է Եվրոպա»
, - ասել է Ռոբերտա Մեցոլան և մեջբերել հայ բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանին.
«Ուր էլ լինես, այս լուսնի տակ ուր էլ գնաս, քո մայր լեզուն չմոռանաս»: