
Infocom
Բրոնզեդարյան տեխնոլոգիաները ժամանակակից մարդու ձեռքերում․ Փորձարարական հնագիտության լաբորատորիայից ներս
🏺
Երբեմն հնագիտության մեջ միայն գտածոների հայտնաբերումը, թվագրումն ու արտաքին զննությունը բավարար չեն որևէ ժամանակաշրջանի մասին ամբողջական պատկերացում կազմելու համար։
⛏️
Նման դեպքերում գործի են դրվում փորձարարական հնագիտության մեթոդները․ գիտնականները փորձում են նույնությամբ կրկնել հնագույն հասարակությունների փորձառությունն ու վերակազմել նրանց ստեղծածը։
🏹
Փորձրարարական հնագիտության լաբորատորիայի գիտնականները հենց այս մեթոդով են ուսումնասիրում Բրոնզի դարը՝ վերստեղծելով բրոնզեդարյան զենքեր ու այլ առարկաներ։
🔗
Կարդալ ավելին
🇮🇷
🇺🇦
Ուկրաինան դարձել է Իրանի հարվածների օրինական թիրախ՝ Իսրայելին ցուցաբերած օգնության պատճառով: Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեի նախագահ Էբրահիմ Ազիզին։
📌
«Իսրայելի ռեժիմին անօդաչու թռչող սարքերով աջակցելով՝ փլուզված Ուկրաինան փաստացի ներքաշվել է պատերազմի մեջ և, ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն, իր ամբողջ տարածքը վերածել է Իրանի օրինական թիրախի»,- ասել է նա։ |
tert.am
|
🇦🇲
🇶🇦
Մերձավոր Արևելքով թռիչքների չեղարկման հետևանքով այս պահի դրությամբ Կատարում է գտնվում 21 ՀՀ քաղաքացի, այդ թվում` 8 ուսանող և 8 մարզիկ, ում հետ Դոհայում ՀՀ դեսպանությունը կապ է պահպանում:
✈️
Նախատեսվում է ՀՀ մարզիկների վերադարձը ՀՀ Սաուդյան Արաբիայի ճանապարհով, ուսանողների համար դիտարկվում են այլ տարբերակներ:
[ՀՀ ԱԳՆ խոսնակ]
🇦🇲
🇮🇷
ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել ինտենսիվ ռեժիմով:
📌
Դեսպանության թեժ գծի զանգերը որոշակիորեն նվազել են. դրանք հիմնականում վերաբերում են ԻԻՀ-ՀՀ սահմանի անցանելիությանը և Իրանում գտնվող քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության հարցմանը:
🔸
Այս պահի դրությամբ ՀՀ վերադառնալու հարցով դիմած ՀՀ երկու քաղաքացիներին դեսպանության կողմից ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն։
[ՀՀ ԱԳՆ խոսնակ]
✈️
🇴🇲
🇦🇲
Մարտի 13-ին Մասկատից Երևան ժամանած թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 46 քաղաքացի։
🇸🇦
🇶🇦
Նրանց թվում էին Կատարից Սաուդյան Արաբիայով տեղափոխված ՀՀ 10 քաղաքացիները, որոնք Կատարում էին մնացել իրենց թռիչքների չեղարկման հետևանքով:
[ՀՀ ԱԳՆ խոսնակ]
🇺🇸
🇮🇶
Իրաքում ԱՄՆ դեսպանատունը հրթիռային հարձակման է ենթարկվել, ինչից հետո շենքից ծուխ է բարձրացել։
📌
ԱՄՆ դեսպանատնից անմիջապես մեկնաբանություն չի եղել։ Դեռ չի հաղորդվում, թե արդյոք հարձակման հետևանքով կան զոհեր։ Հասցված վնասի ճշգրիտ չափը ևս հայտնի չէ։ |
azatutyun.am
|
🇦🇿
🇪🇺
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Կենտրոնական Ասիայի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Էդուարդ Ստիպրայսի հետ:
📌
Ըստ ադրբեջանական կողմի՝ արդյունավետ քննարկումներ են ունեցել՝ հատուկ ուշադրություն դարձնելով հաղորդակցությունների զարգացման, Տրանսկասպյան միջանցքի և TRIPP-ի նախագծերին: |
1lurer.am
|
🇹🇷
🇮🇷
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է արձագանքել իր հասցեին ուղղված բոլոր սպառնալիքներին և ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ, որպեսզի չներքաշվի Իրանի շուրջ ծավալվող հակամարտության մեջ։
🗣
«Մենք ձեռնարկում ենք անվտանգության անհրաժեշտ միջոցներ`…
🗣
ՀԱԿ-ը պատրաստ է սկսել կոնսոլիդացիայի գործընթաց «Ուժեղ Հայաստան»-ի և այլ ընդդիմադիր ուժերի հետ միասին։
Այս մասին «Հայ ազգային կոնգրես» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ հայտարարել է ՀԱԿ-ի վարչապետի թեկնածու Լեւոն Զուրաբյանը։
📌
Համագումարին հրավիրված են «Ուժեղ Հայաստան», «Ապրելու երկիր», «Լուսավոր Հայաստան», «Հաղթանակ», «Նոր ուժ» կուսակցություններն ու «Նժար» սահմանադրական շարժման անդամները:
🔸
Կուսակցության առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ներկա չէր համագումարին, բայց դահլիճում հնչեց նրա ուղերձը, որում ասված է․ «Իմ նախազգացումով՝ առաջիկա ընտրություններում ընդդիմության հաղթանակի դեպքում հիրավի տեղի է ունենալու կապիտալ վերանորոգում»։ |
azatutyun.am
|
🇺🇸
❗️
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը իրականացրել է «Մերձավոր Արևելքի պատմության մեջ ամենահզոր ռմբակոծություններից մեկը» և «լիովին ոչնչացրել է բոլոր ռազմական թիրախները» Իրանի Խարգ կղզում, որտեղ գտնվում է երկրի ամենամեծ նավթային տերմինալը։ Այս մասին Թրամփը…