Select your region
and interface language
We’ll show relevant
Telegram channels and features
Region
avatar

Insider

insider_am
Լուրեր գործընթացների ներսից
Subscribers
2 950
24 hours
2
30 days
-6
Unusual 24 hours drop
Post views
1 215
ER
41,19%
Posts (30d)
Characters in post
1 097
Insights from AI analysis of channel posts
Channel category
Politics
Audience gender
Female
Audience age
35-44
Audience financial status
Middle
Audience professions
Law & Legal Services
Summary
February 06, 06:31
Media unavailable
1
Show in Telegram

❗️
Քոչարյանի թիմը կրկին հարձակման է անցել։ Թիրախում այս անգամ այն ուժերն են, որոնք ընտրություններում իրական քվե ստանալու պոտենցիալ ունեն, բայց բացառում են Քոչարյանի առաջնորդությամբ ձևավորվող դաշինքի մաս դառնալը։
Մեր տեղեկություններով՝ նման ուժերի դեմ քարոզչություն սկսելու որոշումն անձամբ Ռոբերտ Քոչարյանն է կայացրել։ Պաշտոնաթող նախագահի հաշվարկը պարզ է՝ նման կուսակցություններն ընդդիմադիր ձայներ են տանելու, որոնց մի մասը կարող էր իր թիմին գնալ։ Հետևաբար փորձում է ամեն ինչ անել, որպեսզի կանխի դա։ Այդ խնդրի լուծման համար հետևյալ մարտավարությունն է մշակվել.
✔️
Վարկաբեկել բոլոր այն ընդդիմադիրներին, ովքեր «Հայաստան» դաշինքի մաս չեն լինի։ Քոչարյանական քարոզչությանը հանձնարարված է նման կուսակցություններին ու գործիչներին կապել իշխանությունների հետ՝ փորձելով ներկայացնել նրանց որպես կեղծ ընդդիմություն,
✔️
Խոչընդոտել ընդդիմադիր այլ խոշոր դաշինքի ձևավորմանը։ Ամեն ինչ անել, որպեսզի Սամվել Կարապետյանի ուժն ընտրություններին մասնակցի միայնակ,
✔️
Քոչարյանին ներկայացնել որպես այս իշխանությունների միակ այլընտրանք,
✔️
Թույլ չտալ, որպեսզի մեկ-երկու տոկոս ձայն ունեցող ընդդիմադիրները որևէ կերպ, բացի իրենց դաշինքին մաս կազմելով, մասնակցեն ընտրությունների։
🫶
Քոչարյանի թիմում բոլոր որոշումներն արդեն կայացված են՝ թշնամիները, դաշնակիցներն ու հնարավոր գործընկերները նշանակված։
Տրված է նաև քարոզչական առաջին գործողությունների ստարտը։ Ընդ որում, դա արվում է բացահայտ։ Այսպես, «Ով մեզ հետ չի, նա մեր դեմ է» գործողության շրջանակներում, քոչարյանական մեդիաների խմբագիրներն ու քարոզչական թիմն արդեն սկսել են աշխատել Արթուր Վանեցյանի, Գագիկ Ծառուկյանի, Արման Թաթոյանի և այլոց դեմ։
🔔
Insider. Բաժանորդագրվե՛ք

February 02, 06:55

Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկման զուգահեռ ընկնում է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վարկանիշը։ Քոչարյանի թիմը լավ է աշխատել այդ ուղղությամբ՝ նրանք համոզել են ժողովրդին, որ «Նիկոլին Սերժն է բերել» ու, այդկերպ, ընդդիմադիր դաշտում մեկ մրցակից չեզոքացրել։
Քոչարյանի հաջորդ թիրախը Սամվել Կարապետյանն ու նրա կողմից ձևավորվող նոր ուժն է։ Վերջին երկու օրերին քոչարյանական ողջ քարոզչությունը լծվել է Սամվել Կարապետյանի որդուն՝ Սարգիս Կարապետյանին քաղաքականապես ոչնչացնելու գործին։ Առիթը կա՝ կանանց բավարարելու մասին Սարգիս Կարապետյանի՝ մեղմ ասած, ոչ այնքան հաջող ձևակերպումներն են։
Ու հիմա Քոչարյանի՝ կրկին մեղմ ասած, բարոյական վարքագծով աչքի չընկնող պառավները, վիրավորված առաքինի հայ կնոջ դերի մեջ են մտել ու ՔՊ-ականների հետ միասին Տաշիրենց մասին գրառումներ անում։
Նայում ես ցանցում տիրող վիճակին և հիշում հայտնի անեկդոտը՝ пидорасы, сэр.
🔔
Insider. Բաժանորդագրվե՛ք

January 30, 07:23
Media unavailable
1
Show in Telegram

Հայաստանում ընդդիմությունը երբեք այսքան տրոհված ու մասնատված չի եղել, որքան հիմա։ Այս պահի դրությամբ առնվազն երեք կամ նույնիսկ չորս՝ միմյանցից ձայն փախցնող ընդդիմադիր կենտրոններ կան։ Բոլորն էլ ավելի միմյանց դեմ են աշխատում, քան իշխանության։ Բոլորի քարոզչության թիրախն ընդդիմության օգտին քվեարկող հանրության մի քանի տոկոսանոց հատվածն է, որի ձայնն ի վերջո վերածվում է 25-30 տոկոս ընդդիմադիր մանդատի։
Տանը մնացող հակաիշխանական տրամադրություններով մարդկանց հետ որևէ մեկը չի աշխատում։ Պատճառը պարզ է՝ ընդդիմությունը չի ցանկանում դուրս գալ կոմֆորտ զոնայից։
Նոր գաղափարներ կամ ծրագրեր նույնպես չեն առաջարկվում։ Ընդդիմադիր առաջնորդները գործում են ռուսական հայտնի՝ «ты начальник - я дурак, я начальник - ты дурак» սկզբունքով՝ ձգտելով, որ հենց իրենք начальник լինեն։
Ներքին համագործակցություն ոչ մի մակարդակում չկա։ Միայն մրցակցություն։ Եթե, օրինակ, Նարեկ Կարապետյանը ասում է, որ իրենք բիզնեսի մարդ են ու լավ գիտեն, թե ինչպես զարգացնել տնտեսությունը, Քոչարյանը միանգամից վազում և ասում է, որ ինքն էլ բիզնեսի կառավարման մեծ փորձ ունի (АФК «Система») և որ ընդհանրապես ինքն է Հայաստանի ղեկավարի լավագույն թեկնածուն (թեմայից դուրս՝ ուշադրություն դարձրեք, թե որքան էր ինքն իրենով հիացած պարոն Քոչարյանը վերջին ասուլիսում)։
Խոշոր ընդդիմադիր ուժերը միմյանց դեմ պայքարում են նաև համեմատաբար փոքրերին իրենց կողմ քաշելու համար։ Բայց այստեղ էլ ի հայտ են գալիս այդ փոքրերի՝ միանգամայն ոչնչով չհիմնավորված մեծ ամբիցիաները։ Պայմանական Չալաբյաններն ու Թաթոյանները հավատացել են Նիկոլին, որ Հայաստանում երեք միլիոն վարչապետ կա ու որոշել, որ այդ երեք միլիոնից ամենաարժանիներն հենց իրենք են։ Տասը ձայն չունեն, բայց հարյուր հոգանոց ֆրակցիաներ են ուզում՝ իրենց հերթին նպաստելով ընդդիմության տրոհմանն ու մասնատմանը։
Սպասվող խորհրդարանական ընտրություններում այս ընդդիմությունը ոչ մի շանս չունի։ Սա միանշանակ է։ Եվ եթե զարգացումները շարունակեն այսպես ընթանալ, ժողովրդի ատելության արժանացած իշխանությունը կրկին իր ակտիվ փոքրամասնության շնորհիվ կհաղթի ընտրություններում։
Սակայն, լուծում կա։ Եթե ընդդիմությունը իսկապես պայքարում է երկրի փրկության համար և պատրաստ է զոհողությունների գնալ, ապա միանգամայն նոր մարտավարություն և լուծումներ պետք է մշակի՝ ներկայիս բոլոր ֆորմատներից դուրս։ Նման պոտենցիալ ընդդիմությունն ունի։ Պարզապես պետք է վեր կանգնել բոլոր տիպի ամբիցիաներից և պատրաստվել քաղաքական սերնդափոխության։ Ժամանակ շատ չկա, բայց դեռ կա։
🔔
Insider. Բաժանորդագրվե՛ք

January 26, 11:29
Media unavailable
1
Show in Telegram

Ընդդիմադիր պատգամավորների մոտ հարց է առաջանում, թե այդ ինչպե՞ս է Հայաստանը ռազմական բյուջե կրճատում այն դեպքում, երբ Ադրբեջանը հակառակը՝ նախորդ տարվա համեմատ ավելի քան 40 տոկոսով ավելացրել է ռազմական հատկացումները։
Ընդդիմադիր պատգամավորներին ցանկանում ենք տեղեկացնել, որ բացի նրանից, որ իրենք դեռ զարմանում են նման բաների վրա, զարմանալու ուրիշ ոչինչ չկա։ Հարկ է, որ այսքան տարի ընդդիմադիր պատգամավոր աշխատած մարդիկ իմանան, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները օգոստոսի 8-ին մեր հանրության վրա ծախած էն թղթի կտորով չեն պայմանավորված։ Դա ամենևին այդպես չէ։
Հայաստան-Ադրբեջան «հարաբերությունները» այլ կերպ են կառուցված։ Այդ հարաբերություններում կա թելադրող կողմ։ Անունը Իլհամ է, ազգանունը՝ Ալիև։ Ահա այդ Իլհամ Ալիևը ոնց ասի, Նիկոլ Փաշինյանն այդպես էլ կանի։ Դրա համար երբ Ալիևն ասում է՝ կրճատեք ձեր ռազմական բյուջեն, Նիկոլը կրճատում է։ Երբ նա ասում է՝ ավիրեք ձեր եկեղեցին, սա ավիրում է։
Այնպես չի, որ սա շատ թաքուն պահված իրականություն է։ Ամեն ինչ բացահայտ է արվում։ Ուստի լավ կլինի, որ մեր ընդդիմադիր պատգամավորները բացեն աչքերը, լավ հասկանան, թե մենք ինչ ք*քիմեջ ենք ու էլ ամեն բանից չզարմանան։
🔔
Insider. Բաժանորդագրվե՛ք

January 23, 08:31
Media unavailable
1
Show in Telegram

Սոցիալական ցանցերում հայտնի բլոգեր Տիգրան Քոչարյանը՝ Փիղը, Facebook-ի իր էջում հարցում է իրականացնում՝ ու՞մ կընտրեիք, եթե ընտրությունները տեղի ունենային այս կիրակի։
Հաշվի առնելով այն փաստը, որ Փիղը բազում տարիների փորձով Քոչարյանի վկա է, պարզ է, որ նրա լսարանն էլ համապատասխան որակներով է օժտված՝ քոչարյանական են։ Հետևաբար, «հարցման» արդյունքներն էլ ի սկզբանե կանխատեսելի էին։
Եթե նման մի «հարցում» էլ, օրինակ, ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն աներ, մեկնաբանություններում բոլորը գրելու էին՝ Նիկոլ-Փրկիչ։
Հետևաբար՝ սոցիոլոգիայի կամ քաղաքականության առումով այդ «հարցումները» ոչինչ են։ Զրո։ Դրանք թերևս մեկ խնդիր կարող են լուծել՝ ցանցում ներկա-բացակա անելը։ Ու եթե այդ հարցմանն այդպես վերաբերվենք, ապա կտեսնենք, որ Քոչարյանի մոտ խնդիրներն օրհասական են դառնում։ Որովհետև նույնիսկ Փղի հետևորդների մի զգալի հատված սկսել է նախապատվություն տալ Տաշիր Սամվելի թիմին։
Իսկ եթե նկատի ունենանք նաև ՀՅԴ ռեսուրսը, որի ներկայացուցիչներն ակտիվ մասնակցում են Փղի «հարցմանը», կտեսնենք, որ Քոչարյանն ինքն իրենով որևէ լուրջ հավակնություն չի կարող ունենալ՝ նույնիսկ իրեն լոյալ լսարանում։
Հետևաբար խորհուրդ ենք տալիս Քոչարյանին այնուամենայնիվ մտածել «պլան բ» ունենալու մասին։ Դա նրան հաստատ չի վնասի։
🔔
Insider. Բաժանորդագրվե՛ք

January 22, 07:34
Media unavailable
1
Show in Telegram

Խորհրդարանական ընդդիմությունի վոլեյբոլի հրաշալի թիմ է կարելի հավաքել։ Տեսեք, թե ինչ սիրուն պասեր են տալիս Նիկոլին, որ բոլորին հերթով տոպկի։
ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմության պասով Նիկոլը երեկ Եկեղեցին «քացու տակ» քցեց, նախկիններին, ապագաներին… Բոլորին։
Իրոք ափսոս են այս մարդիկ խորհդրարանում։ Օլիմպիական ոսկու պոտենցիալ ունեցող վոլեյբոլիստներ են՝ դրանցից ի՞նչ ընդդիմություն։
🔔
Insider. Բաժանորդագրվե՛ք

January 20, 05:55
Media unavailable
2
Show in Telegram

Տաշիր Սամոյենք անոնսում են նոր քաղաքական ուժի մեկնարկը։ Կուսակցությունը կոչվում է «Ուժեղ Հայաստան»։
Դժվար է հասկանալ, թե ինչ մտքեր կամ սպասելիքներ ունեն Սամվել Կարապետյանի թիմակիցները, բայց ակնհայտ է, որ նրանք մի քիչ գերագնահատում են իրենց տեղն ու դերը համաշխարհային քաղաքականության մեջ։
Համենայն դեպս «Մեր Ձևով» շարժման պաշտոնական էջերում տեղադրված այս տեսանյութն այլ ենթադրության առիթ չի տալիս։
Խորհրդարանական ընտրություններին ընդամենը 4.5 ամիս է մնացել, իսկ հայրենի ըննդիմությունը շարունակում է ձեռնաշարժությամբ զբաղվել։
🔔
Insider. Բաժանորդագրվե՛ք

January 19, 20:34
Media unavailable
1
Show in Telegram

Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում նոր թրենդ է տարածվել՝ մարդիկ հրապարակում են տասը տարի առաջվ և ներկայիս իրենց լուսանկարները։ Ինչու՞ են այդպես անում՝ դժվար է ասել։
Երևի՝ անգործ են մնացել, զբաղվում, զվարճանում են։
Դե հիմա այդպիսինն է ֆեյսբուքահայությունը։ Նրա մեծամասնությունը չի հասկանում, որ իշխանությունների ուզածն էլ հենց դա է՝ որպեսզի մարդիկ տարատեսակ անօգուտ բաներով զբաղվեն, բայց ոչ երբեք երկրի ու ժողովրդի համար կարևոր հարցերով։
Քարոզչական հին տեխնոլոգիա, որը Հայաստանում կիրառվում է արդեն մոտ երկու տասնամյակ։ Սոցիալական ցանցերի սովորական օգտատերերը այդ մասին կարող են և չիմանալ։ Բայց, երբ նման «թրենդերին» հասարակական-քաղաքական գործիչներն են տրվում, դա արդեն դիագնոզ է՝ ինֆանտիլիզմ։
Այդ դիագնոզը չի փոխվում նույնիսկ, երբ հասարակական-քաղաքական գործիչները փորձում են՝ իբր թե կրեատիվությամբ տարբերվել մնացած օգտատերերից՝ օրինակ հրապարակելով ոչ թե իրենց հին նկարը, այլ Հայաստանի «հին» քարտեզը։
🔔
Insider. Բաժանորդագրվե՛ք

January 17, 07:30
Media unavailable
1
Show in Telegram

Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցող զարգացումները խորքային՝ հանրության աչքից լավ քողարկված պատճառներ ունեն։ Ըստ մեր տեղեկությունների, նրան բռնել-բաց թողելու այս օպերացիային զուգահեռ Նիկոլի համար կարևոր խնդիրներ են լուծվել։
Այսպես, կառավարության մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Սամվել Կարապետյանին Նոր տարվա նախաշեմին ազատ էին թողել պայմանով, որ նա կստորագրի ՀԷՑ-ի գույքը վաճառելու պայմանագիրը։ Կառավարությանը դա անհրաժեշտ էր ՀԷՑ-ը լիցենզիայից զրկելու գործընթացն արագ ավարտին հասցնելու համար։
Գործարքի ավարտից հետո Նիկոլը կրկին իր սովորական ուղով է փորձել գնալ և պարզապես քցել Տաշիր Սամոյին։ Սակայն այդ պայմանավորվածության ազդեցիկ միջնորդները, որոնք նաև երաշխավորի դեր էին ստանձնել, հասկացրել են Նիկոլին, որ ավելի լավ է զերծ մնա այդ պայմանավորվածության խախտումից և վերականգնի Կարապետյանի՝ տնային կալանք պատժամիջոցը։
Թե ինչպես է միջնորդներին հաջողվել ազդել Նիկոլի վրա, կառավարության մեր աղբյուրները լռում են։
Փաստն այն է, որ Սամվել Կարապետյանն արդեն ստորագրել է ՀԷՑ-ի գույքի վաճառքի պայմանագիրը։
Այդ օպերացիան գաղտնի պահելու նպատակով իշխանությունները գործի են դրել տարատեսակ էդմոնմարուքյանների՝ ցույց տալու համար, թե որևէ գործարք չի եղել։ Սակայն, ինչպես տեսնում եք, իրականությունը միանգամայն այլ է։
🔔
Insider. Բաժանորդագրվե՛ք

January 16, 05:33
Media unavailable
1
Show in Telegram

Բախտի ինչ-ինչ քմահաճույքներով պաշտպանության նախարարի աթոռին հայտնված Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում հարց է բարձրացնում՝ «Կո՞ղմ եք, որ ՀՀ բանակի նոր համազգեստի վաճառքն օրենքով արգելվի» ու առաջարկում քվեարկել Տելեգրամի իր ալիքում:
Բայց քվեարկելու համար նախ պետք է բաժանորդագրվել իր ալիքին։
Տելեգրամում կամ սոցիալական այլ ցանցերում նման եղանակով բաժանորդ հավաքողներին ռուսները լավ բառով են նկարագրում՝
инфоцыган
: Այսինքն՝ լայքեր ու բաժանորդագրումներ մուրացող։ Ցիգան էլի, գնչու։
Ու զարմանալի ոչինչ չկա, որ Պապիկյանը նույնիսկ իր այդ բարձր պաշտոնում նստած շարունակում է ցիգանություն անել՝ կարմիր կովը մաշկը չի փոխում։
Զարմանալին ու նաև ապշեցնողն այն է, որ ցիգանները զավթել են ՀՀ իշխանությունը ու պաշտպանության նախարար են աշխատում։
🔔
Insider. Բաժանորդագրվե՛ք