Select your region
and interface language
We’ll show relevant
Telegram channels and features
Region
avatar

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

ministryofeconomyRA
Subscribers
3 440
24 hours
-2
30 days
3
Unusual 24 hours drop
Post views
312
ER
9,1%
Posts (30d)
63
Characters in post
592
Insights from AI analysis of channel posts
Channel category
Business & Economy Blog
Audience gender
Male
Audience age
35-44
Audience financial status
Middle
Audience professions
Business & Management
Summary
March 13, 10:47
Media unavailable
9
Show in Telegram

Մարտի 13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն։ Քննարկվել են գյուղատնտեսության, փոքր և միջին ձեռներեցության, պետական աջակցության ծրագրերի, բիզնես ծրագրերի, արտահանման, զբոսաշրջության, հյուրընկալության, շինարարության…

March 13, 10:47
Media unavailable
10
Show in Telegram

Մարտի 13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն։ Քննարկվել են գյուղատնտեսության, փոքր և միջին ձեռներեցության, պետական աջակցության ծրագրերի, բիզնես ծրագրերի, արտահանման, զբոսաշրջության, հյուրընկալության, շինարարության…

March 13, 10:47
Media unavailable
9
Show in Telegram

Մարտի 13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն։
Քննարկվել են գյուղատնտեսության, փոքր և միջին ձեռներեցության, պետական աջակցության ծրագրերի, բիզնես ծրագրերի, արտահանման, զբոսաշրջության, հյուրընկալության, շինարարության ոլորտների, ծառայությունների ինչպես նաև մի շարք այլ թեմաների առնչվող հարցեր։
Նախարարը լսել է քաղաքացիների խնդիրներն ու առաջարկները և տվել հանձնարարականներ նախարարության ստորաբաժանումներին՝ նախարարության իրավասության շրջանակներում դրանց հնարավոր լուծումներ տալու վերաբերյալ։

March 12, 06:55
Media unavailable
1
Show in Telegram

🇩🇪
Հոկտեմբերի 12-ից 14-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բեռլին քաղաքում անցկացվելու է «BCB Convent Berlin 2026» գինու և ոգելից խմիչքների միջազգային ցուցահանդեսը, որը ոլորտի խոշոր միջազգային առևտրային ցուցահանդեսներից մեկն է։
🇦🇲
Այս տարի ՀՀ-ն հետևյալ ցուցահանդեսին մասնակցելու է երկրորդ անգամ։ Մինչ այժմ ցուցահանդեսին մասնակցել են 566 ցուցադրողներ 50 երկրից և ավելի քան 12,000 այցելու։
🌏
Ցուցահանդեսի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել պաշտոնական
կայքից
։
➡️
Մասնակցության պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ
հղումով
:
Հավելենք, որ բացի վերոնշյալ պայմաններում նշված պարտավորություններից, կեցության և ճանապարհային ծախսերը ևս կատարվում են մասնակիցների կողմից։

Տեղեկացնում ենք նաև, որ միջոցառման գրանցման ժամկետը երկարաձգվել է։ Միջոցառմանը մասնակցել ցանկացող ընկերությունները կարող են գրանցվել, մինչև ս.թ. մարտի 20-ը, ժամը 18:00-ն, հետևյալ
հղումով
։

March 11, 13:04
Media unavailable
6
Show in Telegram

📌
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մարտի 11-ին այցելել է «Իջևանյան բեկոն» ընկերություն՝ ծանոթանալու ներդրումային ծրագրի իրականացման ընթացքին։
⚙️
Ընկերությունն անասնաբուծության ոլորտում իրականացվող խոշոր ներդրումային ծրագրի շրջանակում կատարելու է շուրջ 2 մլրդ ՀՀ դրամ ծավալի ներդրում։
Արմավիրի մարզի Մայիսյան բնակավայրում ընկերության կողմից կառուցվում է խոշոր խոզաբուծական համալիր՝ հագեցած կերի արտադրության, թափոնների վերամշակման արտադրամասերով։ Համալիրի նախագծման և տեխնոլոգիական ապահովման աշխատանքներն իրականացվում են գերմանական Big Dutchman կազմակերպության կողմից, որի տարածաշրջանային ղեկավարը ևս ներկա էր աշխատանքային այցին։
📈
Ծրագրի իրականացման արդյունքում հանրապետությունում կբարձրանա խոզի մսի ինքնաբավության մակարդակը՝ տարեկան մինչև 20000 կենդանու մորթի հնարավորությամբ։

March 11, 12:21
Media unavailable
3
Show in Telegram

📌
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը մարտի 11-ին ոլորտային մասնագետների հետ քննարկել է Հայաստանում մետալուրգիական և հանքարդյունաբերական ոլորտների զարգացման հնարավորությունները՝ հատկապես պղնձի և մոլիբդենի հումքի տեղական վերամշակման ընդլայնման և արդյունաբերական շղթաների խորացման հետ կապված հարցեր։
🏭
Հանդիպմանը ներկա վաստակաշատ մասնագետների հետ քննարկվել են նաև արտադրության և վերամշակման ծավալների ավելացման, ինչպես նաև ոլորտում միջազգային ակադեմիական և գործնական լավագույն փորձի կիրառման հնարավորությունները՝ նպատակ ունենալով ձևավորել ավելի բարձր ավելացված արժեք ունեցող մետալուրգիական արդյունաբերություն։
🔹
Մտքեր են փոխանակվել նաև ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ։
🖇
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նման հանդիպումները պարբերաբար կազմակերպելու վերաբերյալ։

March 11, 11:11
Media unavailable
1
Show in Telegram

🇦🇲
🇫🇷
Հոկտեմբերի 17-21-ը Ֆրանսիայի Փարիզ քաղաքի Paris Nord Villepinte Exhibition Centre ցուցահանդեսային համալիրում կկայանա «SIAL Paris» միջազգային սննդի արդյունաբերության ցուցահանդեսը։
🔹
Այս տարի Հայաստանը ցուցահանդեսին կմասնակցի ազգային տաղավարով՝ արդեն երկրորդ անգամ։ Հայաստանի ներկայացվածությունը կապահովի երկու առանձին մասնագիտացված սրահներում՝ սննդամթերք և ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքներ։
🌍
«SIAL Paris»-ը սննդի արդյունաբերության ոլորտի աշխարհի խոշորագույն և հեղինակավոր մասնագիտական հարթակներից մեկն է։
➡️
Ցուցահանդեսի մանրամասներին և գրանցման պայմաններին կարելի է ծանոթանալ պաշտոնական
կայքում
։
Մասնակցության պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ
հղումով
:
Հավելենք, որ բացի մասնակցության պայմաններում նշված պարտավորություններից, ճանապարհածախսը և կեցության ծախսերը կատարվում են մասնակիցների կողմից։

Միջոցառման գրանցման ժամկետը երկարաձգվել է։ Միջոցառմանը մասնակցել ցանկացող ընկերությունները կարող են գրանցվել, մինչև ս.թ
. մարտի 20-ը, ժամը 18:00-ն
, հետևյալ
հղումով
։

March 10, 13:12

«Սա Հայաստանի ՀՆԱ-ն է, որը 2025թ. աճել է շուրջ 1,1 տրիլիոն դրամով։ Համեմատության համար 2013 - 2017թթ.՝ 4 տարում, աճել է ավելի քիչ՝ շուրջ 1 տրիլիոն դրամ։ Այսինքն 2025-ին՝ 1 տարում, աճել է ավելի շատ, քան 4 տարին միասին՝ 2013 - 2017-ին», - ֆեյսբուքյան իր էջում
նշել է
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

March 10, 12:18
Media unavailable
5
Show in Telegram

🔷
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն այսօր՝ մարտի 10-ին այցելել է Արարատի մարզ՝ «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի իրականացման ընթացքին և արդյունքներին ծանոթանալու նպատակով։
🔹
Այցի շրջանակում նախարարի տեղակալն աշխատանքային հանդիպում է ունեցել Ավշար բնակավայրում ցուցադրական ֆերմաների հայտատուների հետ։ Քննարկվել են ծրագրի շրջանակում առաջարկվող փաթեթները:
🔹
Ստեղծվող ցուցադրական տնտեսությունները կգործեն որպես նորարարական ոռոգման և այգեգործական տեխնոլոգիաների ցուցադրման ու տարածման հարթակ՝ ի նպաստ Արարատի մարզի ֆերմերական համայնքի կարողությունների հզորացման։
🌱
«Հայաստան - Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից (ԵՄ) և իրականացվում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) աջակցությամբ, նպատակ ունի վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։
Առավել մանրամասն՝
հղումով
։

March 10, 08:02
Media unavailable
2
Show in Telegram

📽
Հանրային հեռուստաընկերության անդրադարձը ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրին
Ծրագրի մանրամասները
👉
https://mineconomy.am/page/1349