Select your region
and interface language
We’ll show relevant
Telegram channels and features
Region
avatar

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

nairihokhikyan
Հայրենիքը հյուրանոց չէ...
Subscribers
5 720
24 hours
3
30 days
-5
Post views
1 351
ER
22,62%
Posts (30d)
33
Characters in post
913
Insights from AI analysis of channel posts
Channel category
Politics
Audience gender
Male
Audience age
35-44
Audience financial status
Middle
Audience professions
Government & Public Sector
Summary
March 14, 12:03

Դպրոցական տարիներին սիրում էի ստեղծագործել։ Սրանից 30 տարի առաջվա գյուղական իրականության մեջ դա ինչ-որ յուրահատուկ բան էր, որ 10 տարեկան երեխան ոտանավոր է գրում։ Բացի դրական արձագանքներից, որոշ երեխաների ու նույնիսկ մեծերի կողմից դա նաև ծաղրի առիթ էր։ Այն ժամանակ չէի հասկանում, թե ինչ ծիծաղելի բան կա, որ մարդը ստեղծագործում է, գրում է հայրենիքի, բնության մասին։
Հիշում եմ, մի ծնող իր երեխային ասել էր, թե իբր ես գիշերները զարթնում եմ ու նայելով աստղերին' ոտանավոր գրում։ Դա գյուղում որոշ հիմարների ծիծաղի առիթ էր դարձել։
10-11 տարեկան հասակում մի անգամ հայրիկիս հետ քայլելով դպրոցից տուն էինք գնում, ու ճանապարհին նեղսրտած պատմեցի այս ամենը։ Լուռ լսեց ու հարցրեց մեր բարբառով.
- Բալես, ինա մըր Մաղմաղան (Արմաղան) սարն կտեսնի՞ս։ Խորոդ ա (սիրուն), չէ՞։
- Հա,- պատասխանեցի։
- Իսկ ինա Թոփդարն կտեսնի՞ս,- շարունակեց հայրս։
- Չէ, էդ ի՞նչ ա,- արձագանքեցի ես։
- Էդ լե ա սար, բայց չերևա, պզդիգ ա (փոքր)։ Մգա (հիմա) Մաղմաղան մեղավո՞ր ա, որ Թոփդարն պզդիգ ա, ու դու էդրան (դրան) չտեսնիս։ Մեղավոր չէ։ Մաղմաղանն մեր իդա ժողովրդի խորհրդանիշն ա, մըր սիրած սարն ա, մըր հպարտությունն ա, մըր բացարձակ բարձրությունն ա, ու հենց էդրա համար լե Թոփդարն հուրան (իրեն) կնախանձա։ Թոփդարն չկռնա դառնա Մաղմաղան, էդրա համար հինկն (ինքը) գուզա (ուզում է) Մաղմաղանա անուն թալա (անունը գցել), որ հինկն հարաբերական բարձրության վրա երևա։
Իմ լռությունը կրկին ընդհատեց հայրս մի քանի րոպե անց.
- Բալես, քու կյանքում Թոփդարի նման մարդկանց շատ կհանդիբիս։ Հուրանք (իրենք) քզի նախանձելու, քու վրեն ցեխ շպրտելու, քզի անուն կպցնելու պատճառ ման չեն գա, հուրանց էդի պետք լե չէ։ Հուրանք սկի չգինան լե (չգիտեն էլ), թե հորի ա քզի նախանձին, էդի հուրանց ներսի Թոփդարն ա։ Բայց դու միշտ հիմցի (իմացիր), որ կա բացարձակ բարձրություն, երբ որ դու քզնով ա քու ճամփեն բացիս, դու դու իս, իսկ հարաբերական բարձրությունն էն ա, որ դու ուրիշի հեդն ա կհամեմատվիս, ու քու հաջողությունն էն ա, որ ուրիշն քզնից ցածր եղնի։ Ու երբ որ հուրանք չկռնան քզի հասնին, հուրանք հոգու խորքում կհասկնան, որ հուրանք Թոփդար ին, իսկ դու' Մաղմաղան, ու որ հուրանք ոչ մի դեպքում չկռնան քզի հասնին, էդրա համար հուրանք պդի քզի վնասին, ծաղրին, բամբասին, որ դու բարձր չմնաս, դու իջնիս ու հասնիս հուրանց։ Էդ ժամանակ կարող ա հուրանք քզնից բարձր երևան։ Բալես, դու մի նայա Թոփդարի կողմ, դու մնա Մաղմաղան։
Լուսահոգի հայրս արդեն 15 տարի կողքիս չի։ Ինքը ամբողջ կյանքում մնաց Մաղմաղանի նման բացարձակ բարձրություն, իսկ ես ամեն անգամ երբ հանդիպում եմ Թոփդարի նման մարդկանց ու սկսում նեղսրտել, թե ինչու են այդքան նախանձ ու չարամիտ, ինչու են անտեղի փորձում վարկաբեկել կամ վնասել, հիշում եմ հայրիկիս խոսքերն ու ձգտում մնալ Մաղմաղան, մնալ հավատարիմ հայրիկիս պատգամին։
Թոփդարի կողմ նայել պետք չի, պետք է մնալ Մաղմաղան ու ավելի բարձրանալ։

March 14, 06:47

Ուկրաինայի նախագահը միտումնավոր գրգռում է Իրանի իշխանություններին, որ արաբական երկրներից բացի, հրթիռակոծի նաև Ուկրաինան։
Զելենսկին նախ հայտարարել է, թե պատրաստ է միանալ Իրանի դեմ հարձակմանը, ապա հանդիպել է Իրանի նախկին շահի հարբեցող որդուն' Ռեզա Փեհլեվիին ու քննարկել Իրանի իրավիճակը։ Ավելի պարզ ասած' ԱՄՆ քաղաքացու հետ խոսել է միջպետական հարցերի մասին' անտեսելով Իրանի կառավարությանը։ Ռեզա Փեհլեվիին նույնիսկ ԱՄՆ իշխանությունները լուրջ չեն ընդունում, որ հետը խոսեն, իսկ Ուկրաինայի իշխանությունը հերթական արկածախնդրության է գնացել։
Չնայած Ռեզայի նման մի հարբեցող ծաղրածու էլ Զելենսկին է։
Իրանի կառավարությունը ունի բոլոր իրավունքները' Կատարի, ԱՄԷ -ի, Բահրեյնի նման հրթիռակոծելու նաև Ուկրաինան, որովհետև ագրեսիա կա այդ երկրից Իրանի նկատմամբ։
Ափսոս է, մեղք է Ուկրաինայի ժողովուրդը, որ տառապում է Զելենսկիի նման անպիտան մարդու ձեռքը։ Այդքան զոհեր, այդքան ողբերգություն, ու հիմա էլ նոր հակամարտություն է փնտրում արդեն Իրանի դեմ։

March 13, 08:31

Հայաստանի այսօրվա վիճակը շատ նման է բոլշևիկյան կառավարման այն ժամանակներին, երբ Լենինն ու Ստալինը բարեկամություն էին անում թուրքերի հետ ու դրա հետևանքով.
-հալածում հայ ժողովրդին,
-ավերում հայկական եկեղեցիները,
-ձերբակալում, աքսորում կամ սպանում հայ հոգևորականներին ու ազգային գործիչներին,
-հրաժարվում Արցախից ու Նախիջևանից,
-ստիպում մոռանալ Արևմտյան Հայաստանի մասին,
-արգելում խոսել ցեղասպանության ու պահանջատիրության մասին,
-հայ ժողովրդին ստիպում մոռանալ սեփական պատմությունը և բարեկամ, եղբայր անվանել մեզ թշնամի անվանող, մեր տարածքները խլած Ադրբեջանին ու Թուրքիային։
Հայաստանի բռնազավթման այդ ժամանակ մեր ազգային ինքնության պահպանության ու պայքարի միակ լուսավոր կետը Սփյուռքն էր, որը «Նեմեսիս»-ով պատժում էր թշնամուն ու լուծում վրեժը, բազմաթիվ դպրոցներով ամուր պահելով ազգային լեզուն, սովորույթները, պատմությունը' միաժամանակ ոգեշնչում Հայաստանի հայերին ոտքի կանգնելու և պայքարի նոր փուլ մտնելու համար։
Եթե Նիկոլ Փաշինյանը մնա Հայաստանի ղեկավար, Լենինի ու Ստալինի նման նոր աղետներ կբերի մեր երկրի գլխին, իսկ Սփյուռքը նորից կմտածի ինքնուրույն պայքարելու ազգային ինքնության ու մեր թշնամու դեմ նոր «Նեմեսիս» կազմակերպելու համար, որովհետև անարդարության պայմաններում միակ լուծումը վրեժն է։

March 12, 06:05
Media unavailable
1
Show in Telegram

Մեկ ամիս առաջ անդրադարձել էի Արմավիր քաղաքում ՔՊ կուսակցության գրասենյակը վարձով տալու հայտարարությանը։
https://www.facebook.com/share/p/189o7mbMu6/
Հարյուրավոր հազարավոր մարդիկ էին կարդացել գրածս, տեսել պաստառը։ Ենթադրում եմ' մեկն էլ վարչապետն է եղել, որը խոշորացույցով է հետևում իմ հրապարակային և ոչ հրապարակային գործունեությանը։
Երեկ Արմավիրում նկատեցի, որ ՔՊ -ի գրասենյակի վրայից հանել են վարձով տալու պաստառը, ինչը, իմ կարծիքով, նշանակում է 3 բաներից որևէ մեկը.
1. Նիկոլ Փաշինյանը Արմավիր քաղաքի իր կուսակցական ենթականերին հավանաբար բացատրել է, որ ինքը կուսակցությունը, պետությունը, երկրի կառավարումը վարձով տալիս է գաղտնի, առանց հայտարարությունների, ուստի հանել են պաստառը։
2. Հնարավոր է, այլևս ոչ ոքի հետաքրքիր չեն Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ -ի վարձակալական հիմունքներով ծառայությունները ոչ ներսում, ոչ դրսում։ Ոչ նույնիսկ թուրքերն են ուզում վարձել։
3. Հնարավոր է, արդեն վարձով տվել են, ինչի համար հանել են պաստառը։

March 10, 10:57
Media unavailable
1
Show in Telegram

Խոսել եմ այն մասին, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը վախենում Սամվել Կարապետյանից։

March 10, 05:17

Նախընտրական չհայտարարված քարոզարշավում Նիկոլ Փաշինյանը իր փոքրիկ խմբակով Արարատի մարզում պեռաշկի է ուտում, Շիրակում' խաշած եգիպտացորեն, Արագածոտնում' սուջուխ, Կոտայքում հավանաբար Արամուսի գազար կուտի, Գեղարքունիքում' կարտոֆիլ։
Հունիսի 7-ի ընտրություններից հետո հայ ժողովրդի քվեարկության արդյունքներով Նիկոլն իր փոքրիկ խմբակով Հայաստանի բոլոր մարզերում վարունգ կուտի։

March 09, 06:22

ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ.
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր' մարտի 9-ին, ժամը 16:00-ին տեղի կունենա դատավոր Էդգար Հովհաննիսյանի հետ կապված քրեական գործի եզրափակիչ ելույթների դատական նիստը։
Հիշեցնեմ, որ դատավոր Էդգար Հովհաննիսյանի գործողությունների հետևանքով քրեական գործեր են հարուցվել մարդկանց վրա, որոնք հետապնդվում են իշխանության կողմից։
2023 թվականին իմ դեմ քրեական գործ հարուցվեց Էդգար Հովհաննիսյանին «իշխանությունների ապօրինի պատվերը կատարելու» արտահայտության համար, իսկ 2026-ին նույն Էդգար Հովհաննիսյանի առերևույթ այդպիսի գործողությունների հետևանքով քրեական գործ հարուցվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ:
Այսօրվա դատական նիստի ժամանակ հնչելու են այնպիսի փաստեր, որոնք կարևոր ապացույցներ կլինեն վերոբերյալ իրողությունների մասին, ուստի հրավիրում եմ լրատվամիջոցներին' լուսաբանելու նիստը։
📍
Հասցեն' Երևան, 4 Սիլիկյան նոր խճուղի
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան
Նիստերի դահլիճ 8

March 08, 02:50

Իրանի ԻՀՊԿ պաշտոնական հայտարարությունը' ուղղված Ադրբեջանին.
«Մենք ունենք հստակ կոորդինատները, թե որտեղ են թաքնվում «Մոսսադ»-ի և ԿՀՎ-ի գործակալները, թե որ բունկերներում և հյուրանոցներում են նրանք։ Քանի դեռ ուշ չէ, վտարեք նրանց ձեր երկրից։
Մեր թիրախը ադրբեջանական ժողովուրդը չէ, Ադրբեջանի կառավարությունը և բանակը չէ, մեր թիրախը այդ մանկասպաններն են։
Դրա համար Ադրբեջանի բնակչությունը պետք է հեռու մնա այն վայրերից, որտեղ տեղակայված են նրանց ռազմական օբյեկտները»:

March 08, 02:20

Իրանի կառավարական ուժերը Ադրբեջանից պահանջել են երկրից վտարել Իսրայելի հատուկ ծառայություններին, որոնք տարիներ շարունակ գործում են այնտեղ և տվյալներ հավաքում Իրանի դեմ' միաժամանակ աննտեղից նախաձեռնելով տարբեր սադրանքներ։
2020-ից հետո իսրայելական հատուկ ծառայությունները առավել շատ տեղակայվել են Արցախի գրավյալ Հադրութ և Կովսական քաղաքների տարածքում։ Այդ մասին բազմաթիվ անգամ անդրադարձել ենք ինչպես մենք, այնպես էլ իրանական կողմը։
Հիմա առավել ակնհայտ է, որ պատերազմի շարունակվելու դեպքում հավանաբար հաջորդ իրանական հարվածը լինելու է Հադրութի ու Կովսականի ուղղությամբ։ Հայկական զինված ուժերը պետք է սրան պատրաստ լինեն և ադրբեջանական ու թուրքական սադրանքներից զգուշանան։
Իսկ Հայաստանի իշխանությունը ուղեղն անջատած ավտոբուսում պարում է' խելքից զուրկ, աշխարհից կտրված։

March 06, 16:49

Հայաստանի դպրոցներն այլևս իրավունք չեն ունենա հանել «Փառքի անկյունները»։
Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունը իմ ղեկավարած կազմակերպության պաշտոնական գրությանը նույնպիսի պաշտոնական գրությամբ արձագանքել է, որ
«դպրոցներին որևէ գրություն չի ուղարկվել «Փառքի անկյունը» հեռացնելու վերաբերյալ»։
Սա նշանակում է, որ
ա)
դպրոցների տնօրենները զբաղված են ինքնագործունեությամբ և ինքնագլուխ են հանում հայրենիքի համար պայքարած հերոսների փառքի անկյունները։
բ)
դպրոցների տնօրեններին ապօրինի հրահանգներ են տվել իշխանության միջին օղակի պաշտոնյաներն ու չինովնիկները, մարզպետներ, փոխմարզպետներ և այլն։
գ)
կառավարությունը ստում է և մեղքը գցում է դպրոցների տնօրենների վրա։
Բոլոր դեպքերում փաստ է, որ
այլևս որևէ դպրոցի տնօրեն չի կարող հանել «Փառքի անկյունները»՝
պատճառաբանությամբ, թե այդպես հրահանգել են «վերևներից»։ Այդ վերևները հրաժարվել են պաշտոնապես։