Select your region
and interface language
We’ll show relevant
Telegram channels and features
Region
avatar

ՀՀ ՊԵԿ/ SRC of RA

petekamutner_arm
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական ալիք The official Telegram channel of State Revenue Committee of the Republic of Armenia
Subscribers
4 380
24 hours
1
30 days
-2
Unusual 24 hours drop
Post views
897
ER
20,64%
Posts (30d)
49
Characters in post
686
Insights from AI analysis of channel posts
Channel category
Business & Economy Blog
Audience gender
Female
Audience age
35-44
Audience financial status
Middle
Audience professions
Government & Public Sector
Summary
March 13, 10:25
Media unavailable
4
Show in Telegram

💬
Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչությունը տարբեր մարզերում կազմակերպում է եկամուտների հայտարարագրման համակարգի վերաբերյալ իրազեկման հանդիպումներ քաղաքացիների հետ։
Հարցուպատասխան ձևաչափով ներկայացվում են իրականացված բարեփոխումներն ու եկամուտների հայտարարագրման ամբողջ գործընթացը:
Հանդիպումներին մասնակցելու համար կարող եք գրանցվել՝ զանգահարելով տվյալ մարզում գործող սպասարկման բաժին կամ էլեկտրոնային նամակ ուղարկելով HVSV8@taxservice.am էլ․ հասցեին՝ նշելով անունը, ազգանունը և կոնտակտային տվյալները:
Ավելին

March 13, 05:36
Media unavailable
4
Show in Telegram

🌐
Արժույթի միջազգային հիմնադրամի Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մոնղոլիայի (CCAM) հարկային վարչարարության ղեկավարների 3-րդ համաժողովի շրջանակում տեղի է ունեցել երկկողմ հանդիպում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի և Ուզբեկստանի Հանրապետության Հարկային կոմիտեի նախագահ Ֆարրուխ Պուլատովի միջև։
Հանդիպմանը կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման և հարկային վարչարարության թվային լուծումների ոլորտում առաջավոր փորձի փոխանակման հեռանկարները։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ապրանքների և ծառայությունների նույնականացման համակարգի կիրառմանը, հսկիչ նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների հետագծելիության համակարգի բաղկացուցիչ մասերին, ինչպես նաև հսկիչ դրամարկղային մեքենաների կամ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման առանձնահատկություններին։
Ավելին

March 12, 14:27
Media unavailable
3
Show in Telegram

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մոնղոլիայի (CCAM) հարկային վարչարարության ղեկավարների 3-րդ համաժողովին:
Մասնակից երկրները քննարկելու են ստվերային տնտեսության կառավարման, տրանսֆերային գնագոյացման, ինչպես նաև հարկային և մաքսային վարչարարությունների համագործակցության ոլորտներում առկա խնդիրներն ու դրանց լուծման միջազգային լավագույն փորձը։
Քննարկումների նպատակն է խթանել հարկային վարչարարության արդյունավետությունը և թափանցիկությունը, ինչպես նաև բարձրացնել հարկային եկամուտների հավաքագրման մակարդակը։
Ավելին

March 12, 13:15
Media unavailable
1
Show in Telegram

⚠️
ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ շարունակաբար ուժեղացվելու է սահմանով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների նկատմամբ վերահսկողությունը՝ ֆինանսական թափանցիկության ապահովման և հնարավոր իրավախախտումների կանխարգելման նպատակով։
2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին ֆիզիկական անձանց կողմից իրականացված կանխիկ դրամական միջոցների ներմուծման և արտահանման ավելի քան 450 դեպք է արձանագրվել կամ հայտարարագրվել՝ շուրջ 69 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով։ Դրանցից շուրջ 59.5 մլն ԱՄՆ դոլարի չափով կանխիկ դրամական միջոցները ներմուծվել են Հայաստանի Հանրապետություն, իսկ շուրջ 9.5 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ արտահանվել երկրից։
Հիշեցնենք, որ 10 000 ԱՄՆ դոլարը կամ դրան համարժեք գումարը գերազանցող և սահմանով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցները ենթակա են հայտարարագրման:
ՊԵԿ-ը քաղաքացիներին հորդորում է՝ խուսափել խոշոր չափերի կանխիկ դրամական միջոցների ֆիզիկական տեղափոխումից և հնարավորության դեպքում օգտվել բանկային փոխանցումներից, որոնք առավել անվտանգ և թափանցիկ միջոցներ են՝ ֆինանսական գործարքների իրականացման համար։
Ավելին

March 11, 13:46
Media unavailable
1
Show in Telegram

💻
Եկամուտների տարեկան հայտարարագրման գործընթացի նպատակը ոչ թե ստվերային եկամուտներ բացահայտելը և հավելյալ վարչարարական գործիքակազմ կիրառելն է, այլ քաղաքացիական նոր մշակույթի ձևավորումն է․ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը մամուլի ասուլիսում ներկայացրել հայտարարագրման համակարգի արդյունքներն ու փոփոխությունները։
ՊԵԿ նախագահի տեղակալը, խոսելով հայտարարագման գործընթացի արդյունքներից, նշել է, որ համակարգի շնորհիվ անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտներն աճել են գրեթե կրկնակի, եթե 2023 թվականի արդյունքներով հարկերը կազմել էին 4.5 մլրդ դրամ, ապա 2024-ի հայտարարագրման արդյունքներով՝ արդեն 8.7 մլրդ դրամ է։
Համակարգը քաղաքացիներին հնարավորություն է տալիս օգտվել նաև սոցիալական ծախսերի փոխհատուցման հնարավորությունից․ նախորդ տարի պետությունը տրամադրել է 5.8 մլրդ դրամ փոխհատուցում, որի զգալի մասը կրթական ծախսերի համար է եղել։

March 11, 08:41
Media unavailable
1
Show in Telegram

Պետական եկամուտների կոմիտեն կանխել է Հայաստանի Հանրապետության սահմանով չհայտարարագրված խոշոր խմբաքանակի ծխախոտի ներմուծման փորձը։
«Ագարակ» մաքսային անցման կետ ժամանած բեռնատարի մաքսային զննության արդյունքում կիսակցորդի բեռնախցիկում հայտնաբերվել է չհայտարարագրված՝ տարբեր գրառումներով 10 760 տուփ ծխախոտային արտադրանք։
Ծխախոտի ապօրինի ներմուծման փորձը կանխվել է, իսկ հայտնաբերված ծխախոտային արտադրանքը՝ առգրավվել։
Ավելին

March 11, 06:44
Media unavailable
1
Show in Telegram

🎙️
Հայտարարագրման համակարգի միջոցով խրախուսվում է կամավոր կարգապահությունը. ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագրման գործընթացը, օրենսդրական վերջին փոփոխությունները, սպասվող իրադարձությունները, ինչպես նաև պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։
Ասուլիսի ընթացքում ՊԵԿ նախագահի տեղակալն անդրադարձել է ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագրման փուլերին և գործընթացի պարզեցումներին՝ նշելով, որ այս տարի հայտարարագիր են ներկայացնում ՀՀ ռեզիդենտ բոլոր քաղաքացիները։
Իրականացված պարզեցումների ենթատեքստում Ռաֆայել Գևորգյանն անդրադարձել է նաև ինքնաշխատ կերպով ՊԵԿ հանձնված հայտարարագրերին և նշել, որ այս տարի գործընթացը ևս շարունակվելու է:
Գործարկվել է տվյալների փոխգործելիությունը, որի արդյունքում թոշակները, սոցիալական վճարները, Զինապահ հիմնադրամից ստացված հատուցումներն ինքնաշխատ լրացվում են հայտարարագրման համակարգում։
Ավելին

March 10, 11:53

🔴
Ուղիղ
«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի է ունենում ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի
մամուլի ասուլիսը։
Թեմա՝ Եկամուտների տարեկան հայտարարագրման գործընթացը. ովքե՞ր պետք է ներկայացնեն հայտարարագիր և ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել համակարգում
#հայտարարագրում2026

March 10, 08:33
Media unavailable
1
Show in Telegram

Հրապարակվել են փետրվարին իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները․
📂
30 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր շուրջ 2․6 մլն ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 18․5 մլն ՀՀ դրամ։
📂
16 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է շուրջ 74․6 մլն ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է շուրջ 38․9 մլն ՀՀ դրամ:
📂
13 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում է շուրջ 61․6 մլն ՀՀ դրամ։
Ավելին

March 09, 16:53
Media unavailable
1
Show in Telegram

Պետական եկամուտների կոմիտեի Ուսումնական կենտրոնում մեկնարկել են վերապատրաստման դասընթացները:
Մեկ տասնյակից ավելի ոլորտների՝ առաջակարգ մասնագետներ կբանախոսեն արդիական թեմաներով՝ արհեստական բանականության կիրառումը պետական համակարգում, հաղորդակցման հմտությունները, ժամանակի կառավարման մեթոդները, որոշումների կայացման մատրիցա, անձնական թվային անվտանգության պահպանման կանոնները, փոփոխությունների կառավարման, ինչպես նաև մի շարք այլ թեմաներով:
Դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել
այստեղ
👈🏻