
Zhirayr Voskanyan | reporter 🇦🇲
🇦🇲
🇧🇪
«Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 12-ին հանդիպել է Բելգիայի Թագավորության պաշտպանության և արտաքին առևտրի նախարար Թեո Ֆրանկենի հետ։
Նախարարները քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Բելգիա համագործակցությանն առնչվող հարցեր։
Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են համագործակցության զարգացման մեծ ներուժը՝ ռազմական կրթության, մասնագիտական վարժանքների, ռազմական բժշկության, խաղաղապահության, հումանիտար ականազերծման և այլ ուղղություններով՝ պայմանավորվածություն ձեռք բերելով շարունակել աշխատանքները փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի». ՀՀ ՊՆ
https://t.me/zhirayrvoskanyan
ՍԴ–ն սահմանադրական է համարել «Տաշիր կապիտալին» ՀԷՑ–ի լիցենզիայից զրկելու որոշումը:
ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակել է իր որոշումը, որով ամբողջությամբ մերժել է Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների դիմումը։ Բարձր դատարանն անփոփոխ է թողել էներգետիկայի ոլորտը կարգավորող մի շարք առանցքային օրենսդրական դրույթներ։
https://t.me/zhirayrvoskanyan
💵
ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ շարունակաբար ուժեղացվելու է սահմանով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների նկատմամբ վերահսկողությունը՝ ֆինանսական թափանցիկության ապահովման և հնարավոր իրավախախտումների կանխարգելման նպատակով։
2026 թ․ հունվար-փետրվարին շուրջ 59.5 մլն ԱՄՆ դոլարի չափով կանխիկ դրամական միջոցները ներմուծվել են ՀՀ, իսկ շուրջ 9.5 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ արտահանվել երկրից։ Գերատեսչության տեղեկացմամբ՝ վերլուծությունները ցույց են տվել, որ կանխիկ դրամական միջոցների զգալի մասը տեղափոխվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից։
ՊԵԿ-ը հիշեցրել է, որ 10000 ԱՄՆ դոլարը կամ դրան համարժեք գումարը գերազանցող և սահմանով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցները ենթակա են հայտարարագրման:
https://t.me/zhirayrvoskanyan
🇦🇲
🇪🇺
Փաշինյանն ընդունել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուններին։
Բրունները շեշտել է, որ Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրն իրականացնում է հաջողությամբ և արդյունավետ: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի հետևողական քայլերը կհանգեցնի սպասված վերջնարդյունքին։ Նա ևս մեկ անգամ ընդգծել է բարեփոխումների առաջմղման նպատակով ԵՄ կողմից աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը։
Բրունները հանդիպել է նաև ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հետ։ Համատեղ ասուլիսում Սարգսյանը նշել է, որ ԵՄ գործընկերների կողմից տրամադրված գործողությունների ծրագրում որևէ ժամկետային սահմանափակում չկա և հայկական կողմից է կախված, թե դրանք ինչ ժամկետում արագ և որակով կիրականացնի։
https://t.me/zhirayrvoskanyan
🇮🇷
Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանդես է եկել իր առաջին ուղերձով
։
«Հորմուզի նեղուցը պետք է փակ մնա։
Մենք միշտ պատրաստ ենք եղել և շարունակում ենք ջերմ և կառուցողական հարաբերություններ ունենալ մեր բոլոր հարևանների հետ։ Այնուամենայնիվ, թշնամին տարիներ շարունակ ռազմական և ֆինանսական բազաներ է կառուցել այդ երկրներից մի քանիսում, որպեսզի ապահովի իր գերիշխանությունը տարածաշրջանում: Իրանը հավատարիմ է հարևանների հետ բարեկամությանը, թիրախավորում է միայն ամերիկյան բազաները և կշարունակի նույնկերպ: Տարածաշրջանում ԱՄՆ բոլոր բազաները պետք է անհապաղ փակվեն, հակառակ դեպքում դրանք կենթարկվեն հարձակման»:
https://t.me/zhirayrvoskanyan
🇮🇱
🇱🇧
«Իսրայելի բանակը պատրաստվում է ընդլայնել գործողությունները Լիբանանում։ Հանձնարարել ենք Իսրայելի պաշտպանության բանակին պատրաստվել Լիբանանում Իսրայելի գործողությունների ընդլայնմանը։
Ես զգուշացրել եմ Լիբանանի նախագահին, որ եթե Լիբանանի կառավարությունը չգիտի, թե ինչպես վերահսկել տարածքը և կանխել «Հեզբոլլահ»-ի սպառնալիքները հյուսիսային համայնքներին նկատմամբ և Իսրայելի ուղղությամբ կրակի արձակումը, մենք կվերցնենք տարածքը և դա կանենք ինքներս». Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կաց
https://t.me/zhirayrvoskanyan
«Հունիսի 7-ին երևանցիները և ՀՀ ժողովուրդը բոլոր օլիգարխներին ու նախկին իշխանության բոլոր ներկայացուցիչներին պետք է ուղարկի գրողի ծոցը». Տիգրան Ավինյան
https://t.me/zhirayrvoskanyan
Երևանը հրաժարվել է Արցախից բռնի տեղահանվածների համար նախատեսված ռուսական մարդասիրական օգնությունից։
«ՌԴ օգնությունից Երեւանի հրաժարվելով ո՞ւմ են վնասում՝ իրենց քաղաքացիների՞ն. Զախարովա
https://t.me/zhirayrvoskanyan
🇦🇲
🇪🇺
«Բրյուսելում մասնակցեցի «BEDEX» միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը և շրջայց կատարեցի ցուցահանդեսի տաղավարներում». Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան
https://t.me/zhirayrvoskanyan
🇪🇺
🇦🇲
Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրն իրականացնում է արդյունավետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուններին։
Վարչապետը ողջունել է պարոն Բրունների այցը Հայաստան և կարևորել Եվրոպական միության հետ համագործակցության հետևողական զարգացումը։ Վարչապետն ընդգծել է մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում ԵՄ շարունակական օժանդակության փաստը՝ հավելելով, որ ՀՀ կառավարության նպատակն է տարբեր ոլորտներում ներդնել այնպիսի ստանդարտներ, որոնք կհամապատասխանեն ԵՄ չափանիշներին։ Երկրի ղեկավարը միաժամանակ գոհունակություն է հայտնել ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներից և հավելել, որ վիզաների ազատականացումը ևս մեկ կարևոր քայլ կլինի երկկողմ հարաբերությունների խորացման և ընդլայնման ուղղությամբ։
Իր հերթին, Մագնուս Բրունները շեշտել է, որ Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրն իրականացնում է հաջողությամբ և արդյունավետ՝ հույս հայտնելով, որ Հայաստանի հետևողական քայլերը կհանգեցնի սպասված վերջնարդյունքին։ Միաժամանակ, ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարը ևս մեկ անգամ ընդգծել է բարեփոխումների առաջմղման նպատակով ԵՄ կողմից աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ–ԵՄ փոխգործակցության օրակարգային հարցերին, ինչպես նաև անդրադարձ կատարել տարածաշրջանային նշանակության այլ թեմաների։
https://t.me/zhirayrvoskanyan