Выберите регион
и язык интерфейса
Покажем актуальные для региона
Telegram-каналы и возможности
Регион
avatar

Alen Simonyan

AlenSimonyanonline
👋 Հարգելի հետևորդ, ողջունում եմ Ձեզ իմ տելեգրամյան ալիքում: Կարծում եմ, որ լավ տարբերակ է այստեղ կիսվել նորություններով, մտքերով, հուշերով, հաճախ նաև գաղտնիքներով և ինչո՞ւ ոչ՝ հույզերով:
Подписчики
5 520
24 часа
-4
30 дней
6
Просмотры
3 752
ER
68,13%
Посты (30д)
21
Символов в посте
404
Инсайты от анализа ИИ по постам канала
Категория канала
Политика
Пол аудитории
Мужской
Возраст аудитории
35-44
Финансовый статус аудитории
Средний
Профессии аудитории
Медиа и коммуникации
Краткое описание
March 11, 10:21
Файлы недоступны
3
Открыть в Telegram

Արագ մի բան ասեմ -8

March 10, 08:56
Файлы недоступны
1
Открыть в Telegram

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ ՀՀ -ում
Ում գործ չտվեցինք, դարձավ ընդդիմադիր:
Ում գործից հանեցինք, դարձավ ընդդիմադիր:
Ով մեր սկզբունքներին ուրացավ, հրաժարվեցինք, դարձավ ընդդիմադիր:
Ով օրենք խախտեց, քրեական գործ հարուցեցին, դարձավ ընդդիմադիր:
Դե, արի հիմա ու ապացուցի, որ ընդդիմադիր դաշտը մենք չենք ձևավորում
😂

March 10, 08:51
Файлы недоступны
1
Открыть в Telegram

Էն Էդգար Ղազարյանը, փոխանակ նախորդ պարտված դատերի ներողությունը հրապարակավ խնդրի, որի միայն գումարն է դեռ վճարել, նորից սուտ տեղեկություններ է հրապարակել: Էլի նույն ստերը ու էլ ավելին: Հիմա էլ պարզվում է` տղաս Օսլո քաղաքում է սովորում, մայրս թոշակառու է և այլ եկամուտ չունի, պարզվում է՝ Հայէկոնոմբանկից վարկ վերցնելը կոռուպցիա է ու թքած, որ բոլոր բանկերի վարկային կանոնները կարգավորվում է Կենտրոնական բանկի կողմից, և դրանք չեն կարող առանձին լինել և նման այլ կեղծ պնդումներ է արել: Անկեղծ, չեմ հասկանում` սրան ո՞վ է իրավաբանի դիպլոմ տվել:
Բայց խնդիրն այն է, որ իմ տպավորությամբ այս կերպարին ուղղակի որոշ ԶԼՄ-ներ հրավիրում են իրենց տաղավար և օգտագործում իմ դեմ բան ասելու համար, սա էլ հարիֆ-հարիֆ գնում է, նույն ստերը խոսում եթերում` մտածելով, որ ինքն աստղ է:

March 10, 08:04

Օրերս նախկին իշխանության մի քանի ներկայացուցիչ և իրենց մանկլավիկներ ատամները կրճտացնելով իմ մասին խոսելի ասում էին, որ ես չեմ կարող առանց անվտանգություն փողոցով քայլել: Ենթադրում եմ, իբր ամեն տեղ ինձ ով տեսնի հարձակվելու է, ինձ ծեծի, սպանի)))): Այս պնդումն այնքան հիմար, այնքան անիմաստ է և այնքան խոսուն է նման բան ասողների մասին, որ ասելու չէ:
Նախ ասեմ, այո, շատ հնարավոր է, որ ինչ-որ մարդիկ կարող է և հարձակվեն ինձ վրա, կարող է ծեծեն, կարող է և փորձեն սպանել, ինչպես եղել է Հայաստանում ԱԺ նախագահների հետ, և ՞:
Ես ուզում եմ հասկանալ՝ այդ քոչարյանա-սերժական հացկատակները և մերժված զրոները, ովքեր անցյալի թախիծը գինու մեջ են խորտակում, որպեսզի կարողանան շարունակել ապրել, ինչո՞ւ են այդքան մրմռում: Բովանդակային խոսքով չեն կարողանում, սպառնում են ֆիզիկական հաշվեհարդա՞ր տեսնելով: Ասում են, որ ես ամբողջ գիշեր վախենամ չքնե՞մ: Կամ այդ որ երկրում է՝ պառլամենտական կամ ոչ, ԱԺ նախագահն առանց անվտանգության աշխատակիցների:
Հասկանում եմ, ես տարիներ շարունակ թե՛ իրանց, թե՛ իրանց ղեկավարներին ոտնատակ եմ տալիս, իսկ իրանց ոչ խոսքը, ոչ ուղեղը չի բավարարում վիճել կամ հակադարձել, նույնիսկ լսելի լինել: Թե՞ ուզում են ինձ «գողական» դաշտ տանել, թե բա՝ ախպեր, սկի նա փողոց չի կարա դուրս գա: Ես պետական պաշտոնյա եմ, գողական լինելու հավակնություն չունեմ, մեծ հաշվով, նենց չի, որ դուք հեղինակություն եք կամ կարող եք լինել: Կամ վերջապես, այ խղճուկներ, դուք ՀՀ-ում բացարձակ իշխանություն էիք՝ ձեր օլիգարխների հաստավիզներով, պետական մարմիններով, դատարաններով , զուգարաններում մարդ սպանելով և «պադեզդներում» ծեծելով՝ ես ու իմ ընկերները ժողովրդին հանեցինք, գլխիկոր իշխանությունը հանձնեցիք: Կամ, լավ, էդ որ անվտանգությունից եք խոսում, ուզում եմ հարցնել՝ ձեր ղեկավարներից այդ ո՞վ է առանց անվտանգություն գնում խանութ, կինո, փողոցում քայլում, տո անվտանգությունը հետը նույնիսկ չեն կարողանում փողոց դուրս գալ:
Կեսկատակ-կեսլուրջ ասեմ՝ մեծ հարց է այդ անվտանգությունը և կարգավիճակը, ինձ ավելի հաճախ սահմանափակում է, ոչ թե պաշտպանում Ձեզանից:
Հա ու հիշեք, ես միշտ կարողացել եմ ու կարողանալու եմ մի փոքր ավելին, քան դուք կամ, առավել ևս, ձեր շեֆերը:

March 08, 10:36
Файлы недоступны
3
Открыть в Telegram

🎶
- 5

March 07, 09:30
Файлы недоступны
3
Открыть в Telegram

Լավ օրվա սկիզբ
🫶🏼

March 06, 05:08
Файлы недоступны
2
Открыть в Telegram

https://www.iri.org/wp-content/uploads/2026/03/ARM-26-NS-01-PT-V1_Armenian.pdf
Ահա Հայաստանի Հանրապետությունում ամերիկյան ամենահեղինակավոր IRI ընկերության կողմից անցկացված վերջին հարցումները։
Հ.Գ. Դե հիմա թող նորից իրենց ճղեն, պատեպատ տան, ասեն, որ ռեժիմը խուճապի մեջ է, իրենք հակառակ պատկերը ունեն և իրենց հանգստացնեն։

March 05, 18:19
Файлы недоступны
3
Открыть в Telegram

16 տարեկան Ալեն Սիմոնյան

March 03, 15:31
Файлы недоступны
2
Открыть в Telegram

Քոչարյանի գրասենյակն արձագանքել է իմ այն պնդմանը, որ Քոչարյանի ուժն անցողիկ շեմը հատելու խնդիր ունի:
Նաև ասել են, որ իրենք թարմ հարցում ունեն, որը տրամագծորեն հակառակ պատկերն ունի։ Քոչարյանի գրասենյակին խորհուրդ եմ տալիս ավելի զուսպ լինել և մեծ-մեծ չխոսել, քանզի այս պահին նրա անձնական վարկանիշը՝ որպես գործիչ, 3%-ի շրջանակներում է։ Իրեն 2021 թվականին քվեարկածների շուրջ 34%-ն այլևս իրեն չի քվեարկելու, իսկ եթե ընտրությունները լինեն այս կիրակի, ապա հնարավոր ձայների քանակը` ներառյալ ՀՅԴ-ն, ամբողջ արքունիքը հաշված, օգնականներն ու իր գրասենյակի աշխատակազմը ու շենքը միասին, մոտ 4% է:

March 03, 13:46
Файлы недоступны
4
Открыть в Telegram

Muay thai
🥊