Выберите регион
и язык интерфейса
Покажем актуальные для региона
Telegram-каналы и возможности
Регион
avatar

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

armenpress_am
«Արմենպրես» լրատվական գործակալությունը հիմնադրվել Է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին: Գործակալությունն ամենահինն է Հայաստանում:
Подписчики
1 930
24 часа
-2
30 дней
2
Просмотры
89
ER
4,61%
Посты (30д)
100
Символов в посте
459
Инсайты от анализа ИИ по постам канала
Категория канала
Политика
Пол аудитории
Женский
Возраст аудитории
35-44
Финансовый статус аудитории
Средний
Профессии аудитории
Государственный и публичный сектор
Краткое описание
March 12, 17:59
Файлы недоступны
1
Открыть в Telegram

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն Դիենե Քեյթայի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ այս մասին հայտնում են նախարարությունից:
Հանդիպմանը քննարկվել են ժողովրդագրության և գենդերային հավասարության ոլորտներում համատեղ աշխատանքների արդյունքներին առնչվող մի շարք հարցեր․ անդրադարձ է կատարվել նաև կանանց տնտեսական զորեղացման, ընտանիքամետ քաղաքականությունների մշակման և իրականացման ուղղությամբ համագործակցության ընթացքին։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից տրամադրված մասնագիտական և տեխնիկական աջակցության դերը՝ ոլորտային բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում։ Կարևորվել է նաև քննարկված ուղղություններով փորձի փոխանակման, վերապատրաստման դասընթացների կազմակերպման և համատեղ նախաձեռնությունների իրականացման անհրաժեշտությունը։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտ ջանքեր ներդնել համագործակցության հետագա խորացման ուղղությամբ։

March 12, 16:49
Файлы недоступны
1
Открыть в Telegram

❗️
Դոհայում ՀՀ դեսպանությունը մարտի 12-ին ՀՀ քաղաքացիների համար
կազմակերպել է
Կատարից անվճար տեղափոխում Օման: Այս մասին տեղեկացվել են ՀՀ բոլոր քաղաքացիները, հնարավորությունից օգտվել է ՀՀ 10 քաղաքացի:

March 12, 16:24
Файлы недоступны
1
Открыть в Telegram

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Բելգիայի Թագավորության պաշտպանության և արտաքին առևտրի նախարար Թեո Ֆրանկենի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ Պապիկյանը հանդիպումից լուսանկարներ է հրապարակել:
«Բրյուսել կատարած աշխատանքային այցիս շրջանակում մարտի 12-ին հանդիպել եմ Բելգիայի Թագավորության պաշտպանության և արտաքին առևտրի նախարար Թեո Ֆրանկենի հետ»,-կից գրել է պաշտպանության նախարարը:

March 12, 15:58
Файлы недоступны
1
Открыть в Telegram

Հայաստանի կառավարության հանձնառությունն է խորքային փոփոխություններ ունենալ սահմանների համալիր կառավարման ոլորտում
Այս մասին
ասաց
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը «Վիզաների ազատականացման ուղին. ԵՄ-Հայաստան համագործակցության ամրապնդումը վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման շրջանակում» պանելային քննարկման շրջանակում իր բացման խոսքում:

March 12, 15:23
Файлы недоступны
1
Открыть в Telegram

Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները լիովին նոր փուլ են տեղափոխվել ռազմավարական գործընկերության տեսանկյունից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ այս մասին
ասաց
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը «Վիզաների ազատականացման ուղին. ԵՄ-Հայաստան համագործակցության ամրապնդումը վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման շրջանակում» պանելային քննարկման իր բացման խոսքում:

March 12, 15:22
Файлы недоступны
1
Открыть в Telegram

Հայաստանն ու Եվրամիությունը վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի մատյանը բացելուց ի վեր կայուն տեմպով առաջ են շարժվել վիզաների ազատականացման ուղղությամբ:
Այս մասին
ասաց
ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները Երևանում «Վիզաների ազատականացման ուղին. ԵՄ-Հայաստան համագործակցության ամրապնդումը վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման շրջանակում» պանելային քննարկման իր բացման խոսքում:

March 12, 14:27
Файлы недоступны
1
Открыть в Telegram

Առաջիկա օրերին ՀՀ ներքին գործերի նախարարությունը ԵՄ իրավապահ համագործակցության գործակալությունում՝ Եվրոպոլում, կնշանակի կապի սպա, ինչը հնարավորություն կընձեռի ավելի բարձր մակարդակի համագործակցության ապահովել։
Այս մասին տեղեկացրեց ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուների հետ համատեղ ասուլիսում։
«Առաջիկա օրերին կնշանակենք Եվրոպոլում Ներքին գործերի նախարարության կապի սպա և հնարավորություն կունենանք արդեն Եվրոպոլում երաշխավորել ավելի բարձր մակարդակի համագործակցություն ինստիտուցիոնալ հենքով»,-մանրամասնեց նախարարը։

March 12, 14:06
Файлы недоступны
1
Открыть в Telegram

Իրանի նոր գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին մարտի 8-ին ընտրվելուց հետո առաջին ուղերձն է հղել իրանցիներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Mehr գործակալությունը հաղորդում է, որ Խամենեին բարձր է գնահատել Իրանի զինված ուժերի ջանքերը հայրենիքը պաշտպանելու գործում:
Նա նաև հայտարարել է, որ իրենք վրեժ կլուծեն բոլոր զոհերի, հատկապես Մինաբի դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհված 170 երեխաների համար:
Խամենեին նշել է, որ Պարսից ծոցի արաբական երկրների ուղղությամբ հարձակումները կշարունակվեն: Նրա խոսքով՝ տարածաշրջանում ամերիկյան ռազմակայանները պետք է փակվեն և այդ ռազմակայանները հարձակման կենթարկվեն:
Մոջթաբա Խամենեին նաև հայտարարել է, որ Իրանը պետք է շարունակի օգտագործել Հորմուզի նեղուցի փակման լծակները:
Երկրի նոր գերագույն առաջնորդի խոսքով՝ Իրանը փոխհատուցում կպահանջի հարվածների հետևանքով հասցված վնասի համար:

March 12, 13:18
Файлы недоступны
1
Открыть в Telegram

Շուրջ 30 մեծ լցանավ ուղևորվում է Սաուդյան Արաբիայում Կարմիր ծովի Յանբուի նավահանգիստ, որպեսզի ապահովի նավթի մատակարարումները՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին
հաղորդել է
The Financial Times-ը (FT):

March 12, 12:52
Файлы недоступны
1
Открыть в Telegram

ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուների դիտարկմամբ՝ ՀՀ քաղաքացիների շրջանում մեծացել է դեպի Եվրոպական Միության երկրներ ճամփորդելու հետաքրքրությունը, ինչի մասին վկայում է նաև վիզաների համար դիմումների թվի աճը։