
Դեժասենթ
Դեժասենթ
pinned «
Բոլորիս մոտ ամեն ինչ ստացվել է «Ամեն ինչ ստացվել է» ասելով նկատի չունեմ, որ ինչ ուզել եմ եղել ա, կամ վատ բաներ չի եղել, չէ, եթե խորանամ ավելի ու ավելի շատ, հաստատ վատ բաները կգտնեմ, ու ավելի շատ, բայց էդ ամեն վատը ժամանակի հետ վերածվել ա նենց մի բանի, որ…
»
Բոլորիս մոտ ամեն ինչ ստացվել է
«Ամեն ինչ ստացվել է» ասելով նկատի չունեմ, որ ինչ ուզել եմ եղել ա, կամ վատ բաներ չի եղել, չէ, եթե խորանամ ավելի ու ավելի շատ, հաստատ վատ բաները կգտնեմ, ու ավելի շատ, բայց էդ ամեն վատը ժամանակի հետ վերածվել ա նենց մի բանի, որ ինձ կյանքում չի խանգարում, այսինքն ժամանակի ընթացքում ամեն ինչ նենց ա դասավորվել, որ ի օգուտ ինձ ա եղել, անգամ դժվարին պահերին քո սխալ որոշումները ու սխալները ավելի ճիշտ ճանապարհով ա քեզ տարել դեպի քո հասունությանը ու կայունությանը։
Ինչի համար ես գործել եմ, ինչի մասին ես շատ եմ մտածել, ինչը ես սիրել եմ, ու ես եթե էդ բանը անկեղծ ուզել եմ, իրոք իմ կյանքում շատ դեր ա խաղացել, ու կապ չունի ես դա հիմա ունեմ թե ոչ։
Նաև շատ հնարավոր ա, որ շատ ժամանակ հետո ես իմ մեջ իմ անցյալը վերածում եմ պոզիտիվ հիշողության, չնայած որ էդ էդքան էլ տենց չի։
Իրականում ամեն հաջողության ու պատահականության մեջ միստիկա կա, ինչը ցույց ա տալիս մեր կյանքը ինչքան սիրուն ա, ցույց ա տալիս թե ինչքան սիրուն գործողություններ կա Աստծու կողմից, որոնք մենք չենք նկատում, ու ինչի մասին չենք էլ մտածում։
Ինչքան դժվարություններ կան, մեկա միշտ պետք է հիշել, որ հետո լավ կլինի, դու մենակ չես էս աշխարհում, ու մենակ դու չես գործում։
Երբեք մի հանձնվիր։
@dejasentt1
Մենք չենք պարտավորվում լինել կատարյալ, մենք պարզապես ընտրում ենք շարժվել առաջ։ Թող այս տարին լինի քո ներքին ուժի, քո աճի և քո իսկական ճանապարհի տարին։
@dejasentt1
Չէ որ այսօր մտածում ենք, որ արդարացնենք մեզ, խաղաղվեք ու հանգստանանք անցած օրերից ու ճանապարհից։
Կապ չունի ինչքան ենք ուրախացել ու տխրել, բոլորս էլ ներքուստ գիտենք, ու հավատում ենք ինքներս մեզ։
Թող որ բոլորը ապրեն իրենք իրենց արդարությամբ, չէ որ բոլորի արդարությունը տարբերվում է մնացածից։
Ինքներդ եք ընտրում ձեր ճանապարհը, ու ինքներդ եք ստեղծում ձեր իսկ այսօրվա իրականությունը։
@dejasentt1
Ամենաշատն ենք սխալվում, երբ փորձում ենք պահել այն, ինչ վաղուց պետք է բաց թողնել։
@dejasentt1
Մարդը փոխվում է այն ժամանակ, երբ ինչ–որ բան վերջնականապես կոտրվում է նրա ներսում։
@dejasentt1
Հիշողությունները չեն ծերանում․ մենք ենք ծերանում դրանց ծանրության տակ։
@dejasentt1
Երբ մարդու արժեքը ուշ ես հասկանում, արդեն ուշ է նույնիսկ ցավալու համար։
@dejasentt1
Լավությունը երբեմն դառնում է մարդու ամենամեծ թուլությունը։
@dejasentt1
Ցավը չի վերանում․ պարզապես սովորում է քեզ հետ քայլել։
@dejasentt1