
Elbakyan's diary
Ի՞նչ էին ասում հայերին կոտորող թուրքերը, որ հիմա կրկնում է Նիկոլը
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Մարդկությունը հավաքական և անջատ-անջատ պայքարում է քաղաքակրթական զարգացման նոր մակարդակի հասնելու համար։ Խոսքը պայմանական «ԱԲ հեղափոխության» մասին է։ Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք այդ ասպարեզում՝ սկսած ChatGPT-ից, վերջացրած մարդանման խոսող ռոբոտներով, ընդամենը «ծաղիկներ» են՝ համեմատած այն մակարդակի հետ, որին ձգտում են աշխարհի մեծերը։ Իսկ այդ թռիչքին հասնելու համար, եթե էլի պարզ ասենք, պետք են չիպեր և հոսանք։ Դրանց համար էլ պետք է տարածք։ Առանձնապես նոր բան չկա․ ցանկացած զարգացում հենվում է հողի և տարածքի վրա (բարևներ Ռացելից և Մակինդերից)։
Վենեսուելայի նախագահի առևանգումից մինչև ուկրաինական պատերազմ, Իրանը տապալելու և «Զանգեզուրի միջանցքը» բացելու փորձեր՝ ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումները տեղավորվում են այս մեծ խճապատկերում։
Հայության մեծագույն խնդիրն այն է, որ «ծորացող» երրորդ համաշխարհային պատերազմի պայմաններում Հայաստանում փաստացի իշխում է մի ռեժիմ, որ քարոզում է «միջազգային համերաշխություն» անվտանգության և բանակի փոխարեն, «ռեգիոնալ գլոբալիզացիա» ազգային դիմադրողականության փոխարեն և, ի վերջո, պարտություն հաղթանակի փոխարեն։
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
Ռուսաստանի անձնագրով հա՞յ, թե՞ Ռուսաստանի անձնագրով թուրք
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
Մի հոլովակ ընկավ աչքովս, որտեղ երիտասարդ ուսանողուհին պնդում էր, թե Սասունցի Դավիթը «կապիտալ» չուներ՝ ակնարկելով Սամվել Կարապետյանի «այիբը»։ Կից ներկայացնում եմ Սասունցի Դավթի «կապիտալի» հայտարարագիրը՝
«Դավիթ իր հաբգա՛ն լցեց ոսկին, կապեց մեջքին,
Էն մորթոտած մալի կաշիք ու գըլուխներ
Լցեց մեջ էնոնց պղնձին,
Ոսկի լցրեց մեջ պղնձին,
Կոպալն անցրեց պղնձի կանթ,
Թալեց իրեն ուսի վերան…»։
Ավելին՝ Դավիթը վիճում էր հորեղբոր հետ, որ վերջինս անկարող է հաշվել Սասնա ոսկին, և պետք է իրեն տա այդ իրավունքը։
Վերացարկվելով անձանցից և դիտարկելով երևույթը՝ պետք է արձանագրենք, որ երբ ազգային կրթությունը չունի բավարար խորություն և ենթակառուցվածքային հզորություն, դրա փոխարեն վակուումը լցվում է դրսի նեոգաղութատիրական կաղապարներով, որոնք որևէ առնչություն չունեն մեր մարտահրավերների և դրանց լուծումների հետ։ Ազգային միտքն է ազգային խնդիրների լուծման բանալին։
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
«Ո՞վքեր են մեզ հակաթուրք դարձրել» հարցի պատասխանը
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
Այսօր դե-ֆակտո վարչապետը բառացիորեն ասել է՝ «
երկրի վարչապետն ասում ա, որ Ղարաբաղյան շարժում չկա
»։
Ֆիքսենք հետևյալը․ «ղարաբաղյան շարժում» նշանակում է Հայաստանի Հանրապետության առաջնորդությամբ Արցախի հայության անկապտելի իրավունքների պաշտպանություն համայն հայ ազգի կողմից։ Վերահաստատելով, որ իր հրամանով ՀՀ դե-ֆակտո կառավարությունը հրաժարվել է այդ իրավունքների պաշտպանությունից՝ սույն անձը խոստովանում է սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված առերևույթ հանցագործություններ գործած լինելը։
Բանն այն է, որ կան մի շարք իրավական ակտեր, որոնք որևէ պաշտոնյայի, թեկուզ կառավարության գլխին, արգելում են «փակել ղարաբաղյան շարժումը»։ Դրանք են՝
1․ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի ազգային խորհրդի որոշումը Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին (01.12.1989 թ․, Նո. 1650-11),
2․ Հայաստանի անկախության մասին հռչակագիրը (23.08.1990 թ․, հ 0072-1)
3․ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին (08.07.1992 թ․, Հ.Ն-0663-1)։
Երրորդ իրավական ակտում սևով սպիտակի վրա սահմանված են ՀՀ համար պարտադիր հետևյալ ներպետական նորմերը՝
«
1. Հետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը:
2. Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում
»։
Արցախի հանձնումը միայն ազգային դժբախտություն կամ մարդկային ողբերգություն չէ, այլ հօգուտ Հայաստանի թշնամիների իրականացված միտումնավոր և հետևողական քաղաքականություն, որի վերջնանպատակը Հայաստանի վերացումն է։
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
«Քաղաքագետի կաբինետ»-ի երեկվա թողարկման մեջ անդրադարձել եմ նոր սկանդալին, որ Հայ դատի ամերիկյան հանձնախմբի դեմ թուրքերի հետ միասին պայքարում են նաև «հայեր»։
Թողարկման երկրորդ մասում մանրամասն խոսել եմ ռեժիմի դե-ֆակտո պարագլխի երեկվա «ծրագրային» ելույթի մասին՝ բացահայտելով թաքնված շերտերը և մանավանդ անդրադառնալով «Սովետը/ԿԳՆ-ն են մեզ հակաթուրք դարձրել» հակահայկական, կեղծ և դեհումանիզացնող ստին։
Շնորհակալ կլինեմ դիտելու, տարածելու և մեկնաբանելու համար։
https://www.youtube.com/watch?v=RegdX4eXjbE
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
ՔԱՂԱՔԱԳԵՏԻ ԿԱԲԻՆԵՏ #15 Ո՞վքեր են Հայ դատի դեմ պայքարող «հայերը» // նիկոլի Եվրոպառլամենտի ելույթը
🎙
Այս թողարկման մեջ՝ որոշ «հայերի»՝ թուրքերի հետ միասին Հայ դատի դեմ պայքարելու, ինչպես նաև ՀՀ դե-ֆակտո պարագլխի՝ Եվրոպառլամենտում ունեցած չարաբաստիկ ելույթի մասին։
😎
Թողարկումը կարող եք դիտել
https
://youtube.com/live/RegdX4eXjbE?feature=share
🎁
Կարող եք աջակցել անկախ ալիքին
Պատրեոնում
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
«Զանգեզուրի միջա՞նցք», թե՞ TRIPP. ո՞վ է ստում
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորրդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
Դոնալդ Տրամպի մերձավորներից մեկի անմարդկային հայտարարությունը և Հայաստանը
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորրդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar