Выберите регион
и язык интерфейса
Покажем актуальные для региона
Telegram-каналы и возможности
Регион
avatar

Երկու հայրենիք

erkuhayreniq
Подписчики
4 470
24 часа
1
30 дней
-10
Необычное падение (24 часа)
Просмотры
1 651
ER
37,05%
Посты (30д)
Символов в посте
478
Инсайты от анализа ИИ по постам канала
Категория канала
Политика
Пол аудитории
Мужской
Возраст аудитории
35-44
Финансовый статус аудитории
Средний
Профессии аудитории
Государственный и публичный сектор
Краткое описание
November 22, 06:59
Файлы недоступны
1
Открыть в Telegram

27 սենատոր պահանջում է ապահովել հայ գերիների ազատ արձակումը և Բաքվի նկատմամբ պատժամիջոցի կիրառումը

November 09, 14:31

Նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթով արձանագրվեց այդ իրադրության իրերի դասավորությունը, ինչին հաջորդեց մրցավազքը, թե ով և ինչպես այն կօգտագործի:
Այդ գործընթացին Հայաստանից ու Ադրբեջանից բացի նաև ռեգիոնալ, աշխարհաքաղաքական դերակատարներն էին մասնակցում:
Հայաստանի իշխանությունը ոչ միայն 44-օրյա պատերազմը պարտվեց, այլ լիակատար ձախողվեց դրան հաջորդած ժամանակահատվածում, որի ծանր հետևանքը 2021-23 թթ.-ի մխրճումներն էին ՀՀ ինքնիշխան տարածքում և մի քանի հարյուր զոհված, վիրավորված և գերեվարված անձինք:
Սա էլ իր հերթին Հայաստանին կանգնեցրեց անդունդի եզրին, որտեղ տարբեր դերակատարներ իրենցն էին փախցնում, Ադրբեջանը «լավություն էր ծախում», իսկ որ ամենավատն էր` դա արվում էր Հայաստանի հաշվին:
Գործող ռեժիմի իրական կոնցեպտը` «Կախյալ Հայաստանն» է, որտեղ որոշումների կայացման գործում` նույնիսկ իրեն վերաբերող հարցերում, ՀՀ-ն ֆորմալ դեր ունի:
Տիգրան Աբրահամյան

November 08, 15:07

Երկիրը ջախջախման և ողբերգական ուղով տարած Փաշինյանն եկել խոսում է իր խոստացած ապագայի ու դրա փլուզման պատճառների մասին:
Գործող իշխանությունը բոլոր ոլորտներում տապալվել է` երկիրը հասցնելով կախյալ վիճակի:
Սերժ Սարգսյանի հայտարարությունները պարզապես փաստական արձանագրումներն էին այն բանի, ինչը արձանագրվել էր պատերազմով և դրան հաջորդած իրադարձություններով, իսկ դրա գլխավոր քաղաքական պատասխանատուն` Փաշինյանը, փորձում է արդարանալ իր մեղքերը բարդել այլոց վրա:
Վահագն Սարոյան

November 05, 16:58
Файлы недоступны
1
Открыть в Telegram

«Արցախը եղել է, կա և կլինի».
Ռուբեն Վարդանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից

November 04, 18:10
Файлы недоступны
1
Открыть в Telegram

Բաքվի դատարանում այսօր շարունակվել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի «դատավարությունը»
Ադրբեջանական ԶԼՄ–ները հաղորդում են, որ հարցաքննվել են «տուժածները»։
Հաջորդ «դատական նիստը» նշանակված է նոյեմբերի 18–ին։

November 04, 05:30

Ադրբեջանի նախագահն իր տարածքային հավակնությունները ՀՀ-ի նկատմամբ արտահայտելով փորձում է փաշինյանական իշխանությանը մտցնել իր ժամանակացույցի մեջ:
Լավ գիտակցելով կեղծ խաղաղասիրական դրսևորումների կարևորությունն ընտրական գործընթացներում Ալիևը զգուշացնում է Փաշինյանին` եթե շտապողականություն չդրսևորի, իջեցված պահանջները ճիշտ ժամկետներում չկատարի, ապա Բաքվից կհնչեցնեն դառը ճշմարտության մասին:
Ինչ վերաբերվում է Սևանա լճի ու ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ արբեջանական հավակնություններին, ապա Ադրբեջանի ԳՇ քարտեզներում, բազմաթիվ քարոզչական պաստառներում, ՀՀ-ն ներկայացված է առանց Սյունիքի ու Վայոց ձորի, իսկ Գեղարքունիքի, Տավուշի և Արարատի մարզերը` խիստ աղավաղված:
Ես չեմ պնդում, որ Ադրբեջանը վաղը, մեկ ամսից, մեկ տարուց պատերազմ է սանձազերծելու, սակայն ադրբեջանական ռազմավարական պլանավորմամբ, մեր տարածաշրջանում ՀՀ-ն որպես ամբողջական, ինքնիշխան պետություն նախատեսված չէ:
Տիգրան Աբրահամրան

October 31, 06:30

Մինչ Հայաստանի իշխանությունները խաղաղության մասին են ճամարտակում, այդ ողջ ընթացքում Ադրբեջանը ոչ միայն չի դադարեցնում հակահայ գործողություններն ու քարոզչությունը, այլև ցուցադրաբար շարունակում է դատավարություններով հոգեբանական ազդեցություն գործել հայ հանրության վրա:
Այս օրերին Բաքվի դատարանում կրկին դատական պրոցեսներ են Արցախի ղեկավարության, մեր հայրենակիցների դեմ:
Բաքվի դատավարություններով, Ադրբեջանը քարոզչական պատերազմ է վարում Հայաստանի դեմ, իսկ այստեղ գլուխները թաքցնում են «խաղաղություն» բարձի տակ: Անգամ քարոզչական տիրույթում են լոյալ ադրբեջանցիների հետ:
Հայաստանի պետական կառույցները, պետությունը հայրենիքից վեր դասողներով հանդերձ շարունակում են լուռ հետևել: Կառավարությունը, ԱԳՆ-ն, անգամ խորհրդարանը գրեթե լռում են, այս խնդրի շուրջ միայն լղոզված ձևակերպումներով հարցից ճողոպրում են: Այդ լռությունը ոչ թե «խաղաղասիրություն» է, այլ անտարբերություն է կամ էլ վախկոտություն:
Ի դեպ, այդ «խաղաղություն» ասվածը կորցրել է և´ իր քաղաքական արժեքը, և´ բարոյական:
Վահագն Սարոյան

October 31, 05:21

Մեկ ամիս առաջ գրությամբ ՊՆ-ից մարտական հերթապահություն իրականացնող ԵԿՄ-ի թիվն էի ուզել` վերջին 5 տարվա կտրվածքով:
ՊՆ-ն դա նույնիսկ գաղտնիության գրիֆով չներկայացրեց, որին ծանոթանալուց հետո հանրայնացնելու իրավունք չունեի: Այսպիսի դեպքեր հազվադեպ է լինում:
Սակայն լրիվ բացով ՊՆ-ն ներկայացրեց «Պաշտպան հայրենյաց» ծրագրով մասնակիցների ընդհանուր թիվը, որովհետև ներքին քարոզչությունում իրեն պետք էր:
Բայց ՊՆ-ն բնակաբար բացով չի ասում, թե 2 տարվա ցիկլով քանի պարտադիր ժամկետային ծառայող ունենք և 6-ամսյա կրճատման հետևանքով ընդհանուր թիվը որքանով կնվազի:
Կամ ճակատի քանի տոկոսի մարտական հերթապահությունն է դրված ոչ կանոնավոր զորքերի վրա և զորամասերում քանի չհամալրված հաստիք կա:
Երբ բանակը վերածում են 5-րդական կառույցի, մյուս բոլոր խնդիրներն էլ դիտարկվում են այդ տրամաբանության ներքո:
Իշխանության համար բանակը վերածվել է քարոզչական փորձադաշտի, որտեղ առաջնայինը ոչ թե մարդիկ են, այլ կարճաժամկետ ու խիստ վտանգավոր հուզականության ներարկումը:
Տիգրան Աբրահամյան

October 28, 15:42
Файлы недоступны
3
Открыть в Telegram

Դավիթ Համբարձումյանին կալանավորեցին ինքնաթիռի դռան մոտից։

October 27, 20:04
Файлы недоступны
1
Открыть в Telegram

ՊԲ նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Միքայել Արզումանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով։
Որոշումը կայացրել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը, գրել է պաշտպան Երեմ Սարգսյանը։