
Գլխավոր դատախազություն
‼️
‼️
‼️
Դատախազությունը
պահանջում
է «AQUILA TECHNICS» ՍՊ ընկերության տնօրեն Կարեն Ավդալյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շարժական և անշարժ գույքեր, շուրջ 179 միլիոն դրամ:
🇦🇲
🇦🇲
🇦🇲
Սևանի «Հարսնաքարի» վերաբերյալ Գլխավոր դատախազության պետշահերի հայցն
ընդունվել
է դատարանի վարույթ. անշարժ գույքի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց:
ℹ️
Գլխավոր դատախազը նաև տեղեկացրել էր, որ Դատախազության կողմից մի շարք գույքերի վերաբերյալ հայցեր են ներկայացվել դատարան, որոնց թվում էին նաև՝
📌
«Հարսնաքար» հյուրանոցի վարչական համալիրը (Սևան քաղաքի Երևանյան խճուղի 50 հասցե),
📌
«Հարսնաքար» հյուրանոցի քոթեջները (Սևան քաղաքի Երևանյան խճուղի 48/6 հասցե),
📌
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատունը (Սևան քաղաքի Հանգստի գոտի 3-րդ փողոց 38 հասցե):
Վերոնշյալ երեք հայցերն ընդունվել են դատարանի վարույթ:
🖊️
Գլխավոր դատախազը 2025 թվականի հոկտեմբերի 24-ին որոշում է կայացրել
վերացնել
ՊՆ N զորամասում 2018 թվականին պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքով կայացված՝ կրտսեր սերժանտ Վ.Հ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 2021 թվականի դեկտեմբերի 16-ի որոշումը. Վ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում, 2026 թվականի մարտի 5-ին քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել են դատարան:
🇦🇲
🇦🇲
🇦🇲
2018-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության և համայնքների սեփականությանը կամ տիրապետմանն է
վերադարձվել
շուրջ 291 միլիարդ 726 միլիոն դրամի (շուրջ 773 միլիոն դոլարի) գույք և դրամական միջոց, որից 65.8%-ը կամ շուրջ 193 միլիարդ դրամի (շուրջ 504 միլիոն դոլարի) գույքն ու դրամական միջոցը՝ 2023-2025 թվականներին:
▶️
«Լուրեր»-ն անդրադարձել է Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստի արդյունքներին:
💬
«Դատախազ դառնալ կամեցողները շատացել են. 200-ից ավելի դիմորդ ունենք»,- հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
ℹ️
🇦🇲
🇦🇲
🇦🇲
Կոռուպցիոն գործերով 2025 թվականին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ցուցանիշը. Գլխավոր դատախազության՝ Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արմեն Փանոսյանը ներկայացրել է Վարչության դատախազների կողմից 2025 թվականի ընթացքում կատարված
աշխատանքները:
ℹ️
2025 թվականին ՀՀ զինված ուժերում սպանության դեպք չի
արձանագրվել
. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը ներկայացրել է 2025 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժեում արձանագրված դեպքերը:
ℹ️
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից միայն 2025 թվականին դատարան ներկայացված հայցերով ընդհանուր հայցագինը 35 միլիարդ 993 միլիոն դրամ է. Գլխավոր դատախազի տեղակալ Էդգար Արսենյանը ներկայացրել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից 2025 թվականին իրականացված
աշխատանքները
:
ℹ️
Միջազգային-իրավական համագործակցության ոլորտում 2025 թվականի ընթացքում ուղարկվել է 309, ստացվել է 291 իրավական օգնության միջնորդություն, ՀՀ իրավասու մարմինների կողմից ուղարկվել է հանձնելու մասին 81
միջնորդություն
:
💬
Գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը ներկայացրել է 2025 թվականի ընթացքում Գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության, կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության, ինչպես նաև պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից կատարված աշխատանքները:
ℹ️
Մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը 2025 թվականի ընթացքում նվազել է, պետշահերի լիազորության շրջանակում պետությանն է
վերադարձվել
124 գույք:
💬
Գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանը ներկայացրել է 2025 թվականի ընթացքում Գլխավոր մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության, ինչպես նաև պետական շահերի պաշտպանության վարչության դատախազների կողմից կատարված աշխատանքները: