
Դատական իշխանություն
ԲԴԽ-ն հրապարակեց Դավիթ Հարությունյանի վերաբերյալ որոշումը
https://www.youtube.com/watch?v=BjEggrZQ5vc
Ամփոփվել են դատարանների 2025 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությունները. Վարչաիրավական ոլորտ՝
ՀՀ վարչական դատարանում 2025 թվականին արձանագրվել է գործերի հետևյալ շարժը՝
✅
2025 թվականի ընթացքում դատարան մուտքագրվել է 25 954 վարչական գործ, նախորդ հաշվետու ժամանակահատվածից փոխանցվել է 13 808 վարչական գործ։
✅
Հաշվետու տարում ավարտվել է 22 317 վարչական գործ, որը կազմում է ստացված և փոխանցված գործերի ընդհանուր թվի
56.2
%-
ը
։
✅
2025 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ վարչական դատարանի վարույթում անավարտ է մնացել 17 445 վարչական գործ։
✅
2024 թվականի ընթացքում դատարան մուտքագրվել է 21329
վարչական գործ, 2025 թվականի ընթացքում դատարան մուտքագրվել է 25954 վարչական գործ։ Ստացված վարչական գործերի թիվը 2024 թվականի համեմատ աճել է 21.7 %-ով։
📌
Հիշեցնենք, որ ՀՀ վարչական դատարանում վարչական մասնագիտացում ունեցող դատավորները 24-ն են:
Նշված ձևաչափով վիճակագրական ամփոփումներ առաջիկայում կներկայացվեն նաև մյուս մասնագիտացման դատարանների վերաբերյալ։
Բարձրագույն դատական խորհրդի հարգելի գործընկեր կանայք, դատական իշխանության գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ, սիրելի կանայք և աղջիկներ, ի սրտե շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա առթիվ։
Հավատացնում եմ, որ յուրաքանչյուրիդ ներկայությունը դատական համակարգում անգնահատելի է և չափազանց կարևոր։
Միամսյակը պատեհ առիթ է բարձրաձայնելու մեր անվերապահ հարգանքը, երախտագիտության և գնահատանքի խոսքերը ՁԵՐ ամենօրյա աշխատանքի և սրտացավության հանդեպ։
Սիրելի՛ կանայք, մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ, ժպտալու բազում առիթներ և հաճելի անակնկալներով լի տոներ։
Թո՛ղ գարնանային տրամադրությունը ՁԵՐ ուղեկիցը լինի և կատարվեն նվիրական երազանքները։
🌺
Կանանց տոներին ընդառաջ զրուցել ենք դատական նիստերի քարտուղարների հետ։
Պատասխանատու և կարևոր աշխատանք իրականացնելիս՝ երբեմն պետք է խոսել նաև աշխատավայրի, մոտիվացիայի աղբյուրի և դատական համակարգում ունեցած դերի մասին։
🌺
Նկարահանումներին աջակցել են դատավորները, ինչպես նաև՝ օժտված երիտասարդ երգչուհի Գրետա Մխեյանը։
https://www.facebook.com/share/v/1KHWt8afRN/
Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչները մասնակցել են դատական համակարգի հաղորդակցությանը վերաբերող միջազգային համաժողովին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը և ԲԴԽ անդամ Արմենուհի Հարությունյանը Պրահայում մասնակցել են CEELI ինստիտուտի կազմակերպած «Դատական համակարգի հաղորդակցությունը մեդիայի և հանրության հետ․
Դատական անկախություն, օրենքի գերակայություն և հանրային վստահություն» թեմայով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի դատական համակարգի ավագ ներկայացուցիչների և դատավորների համար նախատեսված տարածաշրջանային 2-օրյա միջազգային համաժողովին, որի քննարկման առանցքային թեմաներն են եղել դատարանների և դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության ձևավորմանն ուղղված նախաձեռնողական հաղորդակցությունը, դատական համակարգի գործունեության լուսաբանման, ավանդական և թվային մեդիայի հետ համագործակցության, ապատեղեկատվությանը հակազդելու ռազմավարությունները:
https://www.facebook.com/share/p/1FSYWQ1JAW/
Դավիթ Հարությունյանի վերաբերյալ նիստի շարունակությունը
04.03.2026թ․
https://www.youtube.com/watch?v=yF-EIkteNKw
Դավիթ Հարությունյանի վերաբերյալ նիստի շարունակությունը 03.03.2026թ․
https://www.youtube.com/watch?v=1jHhWRzXZC4
Ամփոփվել են դատարանների 2025 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությունները, մասնավորապես՝
Քրեաիրավական ոլորտում ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում 2025 թվականին արձանագրվել է գործերի հետևյալ շարժը։
✅
2025 թվականի ընթացքում դատարաններ մուտքագրվել է 13 964 քրեական գործ, նախորդ հաշվետու ժամանակահատվածից փոխանցվել է 7 226 քրեական գործ։
✅
Հաշվետու տարում ավարտվել է 12 598 քրեական գործ
։
✅
2025 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների վարույթում անավարտ է մնացել 8 592 քրեական գործ։
✅
ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում 2025 թվականի ընթացքում մուտքագրվել է 44 748 մինչդատական վարույթի դատական երաշխիքների, դատական ակտերի և դատական հանձնարարությունների կատարման հետ կապված միջնորդություն, նախորդ հաշվետու ժամանակահատվածից փոխանցվել է՝ 854-ը:
✅
Հաշվետու տարում ավարտվել է 44 617 մինչդատական վարույթի դատական երաշխիքների, դատական ակտերի և դատական հանձնարարությունների կատարման հետ կապված միջնորդություն:
✅
2024 թվականի ընթացքում մուտքագրվել է 11507 քրեական գործ, իսկ 2025 թվականի ընթացքում մուտքագրվել է 13964 քրեական գործ։
Ստացված քրեական գործերի թիվը 2024 թվականի համեմատ աճել է
21,3%
-ով։
✅
2024 թվականի ընթացքում մուտքագրվել է 29560 մինչդատական վարույթի դատական երաշխիքներ հետ կապված միջնորդություն, իսկ 2025 թվականի ընթացքում ՝44748 միջնորդություն:
Ստացված միջնորդությունների թիվը 2024 թվականի համեմատ աճել է
51,3%
-ով։
📌
Հիշեցնենք, որ ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում քրեական մասնագիտացում ունեցող դատավորները 87-ն են:
Նշված ձևաչափով վիճակագրական ամփոփումներ առաջիկայում կներկայացվեն նաև մյուս մասնագիտացման դատարանների վերաբերյալ։
Դավիթ Հարությունյանի վերաբերյալ նիստի շարունակությունը 02.03.2026թ․
https://www.youtube.com/watch?v=LdESH90_akk
Դավիթ Հարությունյանի վերաբերյալ նիստի շարունակությունը 24.02.2026թ․
https://www.facebook.com/share/v/1AxyAaCj3w/